Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)
9
Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն․ «Հրապարակ» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ձեռք ու ոտքով՝ թակարդի մեջ․ «Կարճ ասած» Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ. հայտարարություն Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. նախարար Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ) Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Որպես անհետ կորած որոնվող կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն․ «Հրապարակ» Ուշագրավ զարգացումներ՝ տիրադավերի թեմերում Քննիչը անգամ փորձաքննության ժամանակ չի տվել հարց, թե արդյոք Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունը կեղծված չէ․ փաստաբան Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ Միայն կռանալն է լավ ստացվում․ «Կարճ ասած»

Չեմ հավատում, «Քուանշ»․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մինչ այսօրվա հիմնական թեմային անդրադառնալը նշեմ, որ Փաշինյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր։ Բայց ինչպես որ նախապես արդեն կանխատեսում էինք, հրապարակվել են թերի, մանիպուլացնելով, կարևոր բացթողումներով։ Հրապարակել են թղթեր, որոնք բանակցման առարկա չեն դարձել։ Ամենակարևոր փաստաթղթերից է Քի Վեսթի փաստաթուղթը, որը բանակցել է Ռոբերտ Քոչարյանը․ բայց այդ փաստաթղթի փոխարեն Նիկոլը հրապարակել է այդ փաստաթղթի վերաբերյալ իր թերթի հոդվածը ու դա ներկայացրել որպես փաստաթուղթ։ Խնդալու է։ Բայց միևնույն է՝ ինչպես որ արդեն ասել եմ, այդ հրապարակումը ոչ մի նշանակություն չունի։ Որովհետև բանակցային բոլոր փաստաթղթերը Նիկոլը դրել է մի կողմ և Արցախը հանձնել։ Ցանկացած բանակցային փաստաթուղթ բազմապատիկ լավն էր, քան այն, ինչ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Այսօրվա այս մանիպուլյացիային կանդրադառնամ հաջորդ թողարկմանը։ Այժմ մեկ այլ հրապարակման մասին։

Առավոտ շուտ «Քաղաքացիական պայմանագիրը» մի լավ զվարճացրեց իր էթիկայի կանոնագրքով։ Առավոտից երեկո հայհոյող, ստեր տարածող, ֆեյքերի կոմբինատ ստեղծած ՔՊ-ն, կուսակցություն, որի հիմնական գործունեությունն ուղղված է ատելություն տարածելուն, մարդկանց հիմարացնելուն, կուսակցութուն, որը ձայնագրություններ է հորինում, կտրտում ու տարածում՝ վարկաբեկելու, քրգործերի տակ պահելու համար մարդկանց, հրապարակել է էթիկայի կանոնագիրք ու ասում է՝ հետայսու փոխվում են, դառնան հրեշտակներ, քանի որ հանձնառու են խթանել ժողովրդավար, ազատ, արդար և թափանցիկ հասարակության զարգացումը: ՔՊ-ն։

Իսկ վարքագծի ի՞նչ կանոններ է պարտադրում կուսակցականների համար։ «Ազնվություն և  պարկեշտություն, ստորադասել անձնական շահը հանրային շահին»։ Մեր լրատվամիջոցը ու շատ այլ լրատվամիջոցներ ևս, ամեն օր սրանց ստերն ենք բացահայտում, սրանք խոստանում են ազնվության մասին։ Մի մարդ, որն ասում էր՝ թող 5 հազար հոգի կոտորվի, բնայց ինձ չասեն դավաճան, խոստում է անձնական շահը հանրային շահին ստորադասելուց։ Ուրեմն պետք է հենց այսօր հրաժարական տա, որովհետև նրա պաշտոնավարումը հանրային շահի հետ առնչություն չունի, այլ միայն անձնական շահի համար է։ Անձնական շահը խոստանում են հանրային շահին ստորադասել մարդիկ, որոնք 25-30 տոկոսանոց աղքատության մակարդակ ունեցող երկրում ստանում են 1,5 մլն դրամ աշխատավարձ, 7 տարում 8 հատ տուն են առել, մինչ մեր երկրում աշխատողներից ճնշող մեծամասնության աշխատավարձը 150 հազար դրամից պակաս է

Սրանց վարքականոնի մեջ գրված է՝ խուսափել շահերի բախումից, խուսափել կոռուպցիոն ռիսկ պարունակող վարքագծից, հովանավորչությունից։ Սա արդյո՞ք չի նշանակում, որ բոլոր այն պետական գնումները, որ արվել են շահերի բախումով՝ պաշտոնյա եղբայրը՝ բիզնեսմեն եղբորից, բարեկամի, քեռու, ընկերոջ բիզնեսից և այլն, պետք է չեղարկվեն։ Սա նշանակո՞ւմ է, որ բոլոր նախարարները, պատգամավորները, մարզպետները, Նիկոլը, կինը, ովքեր իրենց բարեկամներին, հարազատներին, ազգուտակին, ընկերներին, սանիկներին ու քավորներին տեղավորել են այս կամ այն օղակում աշխատանքի, պետք է հենց էսօր հանեն գործից։ Եթե ոչ, ուրեմն անիմաստ կանոնագիրք է։

Է՞լ ինչ են խոստանում․ «Հարգալից լինել գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև»։ Սա ամենաանհնարն է ու ամենասուտն է։ Քաղաքացիական պայմանագիրը՝ իր պաշտոնյա անդամներով և կուսակցության ղեկավարով, սնվում են ատելությունից, բոլորին տրամադրել են իրար դեմ, բաժանել եք մարդկանց, հասարակական ու պետական կյանքի ամեն անկյուն մտցրել են ատելություն, ատելությամբ են եկել իշխանության․ Նիկոլի ռեսուրսը ատելությունն է, որով էլ հենց պահում է իշխանությունը։ Ատելությունը մեր երկրում էս ողբերգությունների պատճառն է։ Չկա մի գերդաստան, որի անդամների մեջ հակադրություն ու անգամ թշնամանք չկա Նիկոլի պատճառով։ Երբ Նիկոլն ընդունում է ՔՊ վարքագծի կանոնագիրք ու խոսում ատելության վերացման մասին, նշանակում է, որ պետք է արդեն փակված լիներ ֆեյքերի ՊՈԱԿ-ը ու ատելություն տարածող ՔՊ-ական լրատվամիջոցներ, պետք է մանդատը վայր դրած լինեին լեզու ու ականջ կրծող ՔՊ-ական պատգամավորները։ ՔՊ-ական պատգամավորը վիրավորում էր լրագրողներին, դիմում էին էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ՔՊ-ն պատասխանում էր՝ չենք ստեղծի, հետո՞ ինչ որ վիրավորել է, հո մեջների կյաժը չէ՞։ Ո՞նց կարող է մի թիմ, ում հիմնական զենքը ատելությունն է, հրաժարվել այդ զենքից։ Նիկոլի դեմ ինչքա՜ն հայցեր կան վիրավորանքի, ատելության տարածման, զրպարտանքի համար։ Նիկոլը աշխարհի միակ ղեկավարն է, ում գրառումը ֆեյսբուքն անգամ արգելափակել է ատելության խոսքի, հայհոյանքի պատճառով։  ՔՊ-ն իր ամբողջ ռեսուրսը դրել է ոչ թե զարգացման վրա, այլ քայքայման, ոչ թե հանդուրժողականության, վրա, այլ ատելության վրա։ Սրանք տարածել են ատելություն ու օգտագործել պետական լծակները՝ այդ ատելությունից բխեցնելով գործողություններ։ Ասել են՝ սա պետք է նստի ու ուղարկել են ոստիկանությանը, սրա դեմ պետք է գործ հարուցվի, ուղարկել են դատախազությանը, սա պետք է ունեզրկվի, ուղարկել են հարկայինին, սա պետք է չապրի՝ ուղարկել են խուժանին, ու ասում են ոչ ատելությա՞նը։

Է՞լ ինչ խնդալու բան են գրել իրենց կանոնագրքում․ հա, ասում են՝ կուսակցությունը մերժում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում՝  քաղաքական գործընթացներում։ Էդ դեպքում աշխարհին թքելով հայտնի միակ պաշտոնյայի հետ ո՞նց եք վարվելու, Ալեն Սիմոնյանը վա՞յր է դնելու մանդատը էսօր-վաղը։ Էսօր կարդում եմ՝ Դիլիջանի համայնքապետը և Թեղուտի գյուղապետը իրար ծեծել են: Դրանից առաջ կարդացինք՝ Ծաղկաձորի փոխքաղաքապետն ու տղան և ընկերներն են ծեծել մեկ այլ տղայի։ Դրանից առաջ կարդացինք՝ Սպիտակի համայնքապետն է հայհոյանքներ հնչեցրել քաղաքացու հասցեին։ Լոռու մարզպետն է ծեծել համայնքապետերից մեկին և այլն և այլն։ Ի՞նչ է լինելու նրանց հետ։

Կամ եթե քաղաքական գործընթացներում բռնությունը վերացնում եք, բա ինչի՞ էդ կանոնագիրքն ընդունելուց հետո բանտից չի ազատվել Սամվել Կարապետյանը։ Նա բանտում է կառավարության քաղաքական ահաբեկչության պատճառով։ Ինչո՞ւ բանտից ազատ չի արձակվել Բագրատ սրբազանը։ Միքայել սրբազանին ե՞րբ եք ազատ արձակելու, այսօ՞ր, թե՞ վաղը, իսկ Վարդան Ղուկասյանի՞ն։ Իսկ կալանավորված մյուս 4 տասնյակ մարդո՞ւն, որոնք կալանավորված են քաղաքական հողի վրա։ Արթուր Սարգսյանի տնային կալանքը վերացնելո՞ւ եք, ներողությո՞ւն եք խնդրելու բոլորից։

Էս վարքականոնից հետո, ուզում եմ իմանալ, էլ մարդկանց գլխին չե՞ք սարքելու կեղծ ձայնագրություններով, քրեական անիմաստ գործերը կարճելո՞ւ եք։ Չէ, չէ՞։ Էդ կանոնագրքի ընդունումից հետո Նիկոլը սաղ խոստումները կատարելու է՞, էն սաղ, ինչ ոստացել է ու չի արել, կամ արել է հակառակը, բոլորը կատարելու ե՞ք։ Ի դեպ, էս վարքականոնի խոստումները տալիս է մարդ, որը մինչ այս մի 1000 հատ խոստում է տվել։ Էնպես որ կարծում եմ՝ էդ կանոնագիրքը երբեք չի մտնի ուժի մեջ։

Գրել են՝ կուսակցության անդամները պարտավոր են մերժել կոռուպցիան, իշխանության չարաշահումը և օրենքի ցանկացած խախտում։ ՔՊ-ականների կոռուպցիայի մասին 10 հատ հաղորդում եմ արդեն արել ու մի 30 հաղորդման թեմա էլ կա։ Հուսամ՝ այդ հաղորդումները պատրաստելու կարիք չի լինի, որովհետև ՔՊ-ականները հենց էսօր կհրաժարվեն կոռուպցիայից ու կպատժեն իրենց կոռուպցիոներներին։ Գրել են կուսակցության ֆինանսավորման թափանցիկության մասին այն դեպքում, երբ կուսակցության դրամահավաքներին կասկածելի, անհայտ աղբյուրից գումարներ են գալիս  ու դրանք հրաժարվում են բացատրություն  տալ։

Կարճ ասած՝ ՔՊ-ի վարքագծի կանոնագիրքը եթե դառնա իրականություն, նշանակում է, որ այդ կուսակցությունը պետք է փակվի և դուրս նետվի քաղաքական համակարգից։ Իսկ իրականում, ես չեմ հավատում, թե դրանք ատելություն չեն սերմանելու, կոռուպցիա չեն անելու, թափանցիկ են լինելու, հանդուրժող, կառուցողական, ժողովրդավար։ Անհնար է, դա նշանակում է,ո ր պետք է Նիկոլը կրակի ինքն իր ոտքին։ Չեմ հավատում, քուանշ։

Իսկ ինչո՞ւ են նման խնդալու բան բստրել։ Իմ կարծիքով՝ հետևյալ պատճառով․ Փաշինյանը այս 7 տարում որքան կարողացավ՝ օգտագործեց ատելությունը, պառակտումը, թշնամանքը, բայց դրանք արդեն իրեն սպառել են, այլևս իր գործին չեն օգնում, ավելին, շուռ են եկել իր դեմ․ հիմա հակառակ ռեակցիան է ու ատելության մթնոլորտը ուղղված է իրեն։ Հիմա արդեն այն ձնագնդի էֆեկտ ունի, և այդ ատելությունը, անհանդուրժողականությւոնը հնարավոր է մեղմել միայն սրանց հեռանալով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan