ՔՊ-ն նորից ուզում է թանկացնել կարմիր գծերը
Սիրելի՛ երևանցիներ,
Երևան քաղաքի ավագանու տարեվերջյան նիստը կկայան դեկտեմբերի 22-ին։
Տեղեկացնեմ ձեզ, որ կարմիր գծերի թանկացումը 12000դր-ից մինչև 160.000դր պետք է քննարկվի ու քվեարկվի։
«Մայր Հայաստան» խմբակցությունը դիմել էր դատարան ապօրինի թանկացումը կասեցնելու խնդրանքով՝ դատարանը բավարարել էր ու ճանաչել որոշումը ոչ իրավաչափ։
ՔՊ-ն ու իր արբանյակ «Հանրապետություն» կցորդը 2026թ․ համար նորից ցանկանում են թանկացման որոշումը ընդունել:
Թանկացման հիմնավորումը՝ քաղաքի բեռնաթափելն էր, որը իրականություն չդարձավ, քաղաքացիներից հավաքեցին ու մսխեցին 2 մլրդ 100 մլն դրամ։
Բոլոր այն ավագանու անդամները, ովքեր կնպաստեն հերթական անգամ ապօրինի որոշումն ընդունելուն, արժանանլու են ՔՊ-ի քույր ու կցորդ լինելու «տիտղոսին»:
Քաղաքացիներին որպես տուգանքի մատերիալ դիտարկողներին հատ առ հատ ներկայացնելու ենք հանրությանը։
ՈՉ ոք չի՛ պլստալու..
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

