Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Բոլորի ընդդիմությունը Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է
9
Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Պատերազմ Արցախում
Միայն կռանալն է լավ ստացվում․ «Կարճ ասած» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Շուրջ 300 քրվարույթ Հայաստանում՝ ատելության խոսքի և բռնության քարոզի կոչերի համար. Փաշինյանի վրա հոդվածը չի տարածվում Ամեն օր՝ նոր հարձակում հայ մշակույթի, պատմության, հավատքի և մեր արժանապատվության դեմ. Արթուր Խաչիկյան Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ Քիչ առաջ բանդիտական հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. փաստաբան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Բոլորի ընդդիմությունը Փաշինյանը հրապարակել է Հայ Առաքելական եկեղեցին վերացնելու և փոխարենը թերևս «ՔՊ-ի եկեղեցական մասնաճյուղ» ձևավորելու իր պլանը Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը. ՆԳՆ Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է Նոյեմբերին մատակարարված գազի վերաբերյալ տեղեկատվությունը դեկտեմբերի 9-ից լինելու է բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստի սպասարկման կետերում Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել

Երևանը դիտարկում են սեփական գրպանը լցնելու միջոց. Գևորգ Ստեփանյան

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսելով վերջին օրերին Երեւանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների մասին, ասաց, որ այն բնորոշ է ոչ միայն Երեւան քաղաքին, այլ նաեւ Երեւանին հարակից Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերին եւ հարակից տարածաշրջաններին: Օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ ու պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով: Բնականաբար, այս ամենը քաղաքացիների շրջանում բողոքի եւ քմծիծաղի առիթ հանդիսացավ: Թե Ավինյանի այս հայտարարությունը ինչպես ընդունեցին Երեւանի քաղաքի ավագանու անդամները, «Իրավունք»-ը պարզեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ:

—Ինչպե՞ս կմեկնաբանեք Տիգրան Ավինյանի հայտարարությունն առ այն, որ օդի ռեկորդային աստիճանի հասած աղտոտվածությունը պայմանավորված է եղանակային պայմաններով:

—Նախ կցանկանամ փոքրամասնությամբ ձայն հավաքած քաղաքապետին հիշեցնել, որ ինքն արդեն փրփուրներից է կախվում եւ հիմա էլ մեղադրում է եղանակին կամ եղանակային պայմաններին: Մեղադրում է, թե Երեւանը ինչ դիրքում է գտնվում, հետո մեղավոր կլինեն քաղաքացիները, որ տերեւներ են վառում: Այսինքն, իրենց սիրած 30 տարիների ընթացքում, քաղաքացիներն ընդանրապես տերեւներ չէ՞ին այրել… Ստացվում է, որ բոլորը մեղավոր են՝ բացի իրենցից, սակայն միակ մեղավորն ու պատասխանատուն ՔՊ-ն է՝ իր 9 տոկոս ձայն ստացած Տիգրան Ավինյանի հետ միասին:

Երեւան քաղաքում աջ ու ձախ, առանց հաշվարկ անելու, բաժանեցին շինթույլտվություններ: Եվ եթե նայեք քաղաքի շինարարությանը, 50 տոկոսը կանգնած է: Շինհրապարակներում խայտառակ իրավիճակ է, եւ մի թեթեւ քամուց, ողջ քաղաքը ծածկվում է փոշու մեջ:

Երկրորդ հիմնավոր պատճառը մեքենաների խցանումներն են: Մեքենաներն այն կարգի խցանված են, որ գազի արտանետումը բավական է օդի աղտոտվածության սանդղակը բարձանալու համար: Հետեւաբար, ինչ էլ խոսի եւ ասի Ավինյանը, միեւնույնն է, դա իրենց անմիջական մեղքով է եղել, եւ քաղաքացիներին թող չմեղադրեն ոչնչի մեջ: Պետք է հստակ փաստել, որ Երեւան քաղաքը խայտառակ վիճակում է գտնվում, եւ դա միայն փոշին չէ: Այսինքն՝ խցանումներն այն աստիճանի են հասել, որ իրենց վարչապետն է մնում խցանումների մեջ, իրենք էլ են այս օդը շնչում, եւ կարծում եմ՝ հասկացել են, որ սա խայտառակ վիճակ է: Իրենք «բում» սարքեցին, թե բա՝ պետք է տալ շինթույլտվություններ, թող բիզնեսը զարգանա եւ այլն, սակայն այդ իրենց ասած «բումն» էլ պայթեց ու շինհրապարակները մնացել են կիսատ: Շուտով կսկսվեն տեղումները, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ վիճակի մեջ կհայտնվի մայրաքաղաքը: Երեւան քաղաքը այս մարդիկ դիտարկում են որպես սեփական գրպանը լցնելու միջոց: Նրանք ո՛չ Երեւանն են սիրում, ո՛չ էլ` երեւանցիներին:

—Ասում են՝ եղանակային է խնդիրը, սակայն ամռանն էլ նմանատիպ խնդրի առաջ բախվեցինք, երբ այրվեց Նուբարաշենի աղբավայրը…

—2018 թվականին, երբ խաբելով եկան իշխանության, այդ պահից մինչ օրս ասում են, որ Նուբարաշենի աղբավայրում պիտի վերամշակման գործարան սարքեն: Սակայն իրենք սովորական ասֆալտապատում եւ փոսալցում չեն կարողանում անել: Ասեմ, որ աղբավայրը չեն սարքելու, փոխարենը այլ վայր կգտեն, կասեն հիմա էլ այդ վայրը օգտագործեք որպես աղբավայր:

—Անդրադառնանք խցանումներին: Այս անտանելի խցանումների հանգուցալուծումը ինչպե՞ս եք տեսնում:

—Ինքս ամեն օր եմ բախվում այդ խնդրի հետ: Քիչ առաջ 57 րոպե, առանց պատճառի, մնացել եմ խցանման մեջ: Սակայն ինչ արեցին ՔՊ-ականները, կարմիր գծերը դարձրին 160 հազար դրամ, իբրեւ թե դա կլուծի խցանումների հարցը: Տեսնում ենք՝ ինչպես լուծվեց: Փոխարենը ժողովրդից հավաքեցին 2 միլիարդ 100 միլիոն դրամ եւ մսխեցին՝ այդ գումարից ընդամենը ծախսելով 10 հազար դրամ ներկերի վրա: Ստացվեց` երեւանցին կրկին դարձավ տուգանքի մատերիալ: 2023 թվականից գոռում ենք, լուծում առաջարկում, հորդորում չստել եւ չխաբել մարդկանց՝ իբր կարմիր գծերի թանկացումը կլուծի խցանումների հարցը: Մենք բազում առաջարկներով ենք հանդես եկել, սակայն չեն լսել: Իրենք իրենց լավ են զգում, քանի որ երբ անցնում են փողոցով, իրենց համար փակվում են փողոցները, եւ ստիպված չեն լինում հասարակ քաղաքացու նման ժամերով մնալ խցանումների մեջ:

Նույն կերպ չլսեցին տրանսպորտի թանկացման հարցում ու հիմա եկան հասան նրան, որ Երեւանի բյուջեում թերհավաքագրում է եղել: Մարդիկ չեն վճարել, բոյկոտել են եւ շատ լավ են արել: Հիմա, օրեր առաջ, իրենց վարչապետը, ստիպված ՀՀ պետբյուջեից՝ պահուստային ֆոնդից 3 միլիարդ դրամ տվեց քաղաքապետին, որ խայտառակ չլինի: Մեկ ամսից կտեսնեք` ավտոբուսների վիճակն ինչ է լինելու: Ո՛չ ձմեռային անվադողեր ունեն, ո՛չ բյուջե: Իսկ քաղաքացին այս եղանակին 45 րոպե ստիպված սպասում է ավտոբուսի: Բարեփոխման անվան տակ իբրեւ պիտի լինեին սմարթ կանգառներ, մարդիկ պետք է 15 րոպեից ավել չսպասեին, սակայն ո՞ր մի ասածն է իրականացրել փոքրամասնության ձայներ հավաքած քաղաքապետը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan