Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին
8
Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները ՔՊ-ի ձախողված կառավարման հերթական ապացույցը (տեսանյութ) Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) Կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել. Ռուբեն Մխիթարյան «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) Ի՞նչ է անում այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը Հայոց եկեղեցում «Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնել բռնաճնշումներին․ Վեհափառ Հայրապետ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան

71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սկիզբը՝

1. «Թորոսյան- Սմբատյան զույգը» Covid-19-ի գումարները մսխելուց հետո շարունակում է իր «ընթացքը».

2. 16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 1․

3. COVID-19-ի համար Արսեն Թորոսյանը շռայլ փոխանցումներ է արել իր վերահսկողության տակ գտնվող հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 2․

4.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանի օրոք 230 մլն դրամի հավելագրումներ են արվել ՔՈՎԻԴ-19-ի հիվանդների վրա. Կոռուպցիայի մաս 3.

5. Քովիդի ժամանակ Չինաստանից եկած բեռների մի մասը «ճանապարհին կորել են». Կոռուպցիայի մաս 4․

6. 623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5.

7. Ինչպես են Արսեն Թորոսյանի օրոք մսխվել COVID-ի գումարները. կոռուպցիայի մաս 6.

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N4398-Ա հրամանը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» թույլ է տվել ստանալ հավելյալ 71,8 մլն դրամ՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման նպատակով: Թեեւ թվերը հուշում են մեծածավալ կատարողականի մասին՝ մոտ 4700 դեպքի, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է ուրվագծում։

Ֆինանսավորում՝ առանց «Արմեդ»-ի տվյալների

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վճարման պահին՝ դեկտեմբերի 14-ին, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում չկար որեւէ տվյալ, որը կհաստատեր նման ծավալի ծառայության մատուցումը։ Համակարգում գրառումները հայտնվել են միայն երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, եւ դրանք ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «3102000» ծածկագրով, առանց հիվանդների, առանց ուղեգրերի, առանց որեւէ բժշկական փաստաթղթի։
Այլ կերպ ասած՝ պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի գրանցվել։

Հայտը՝ մեկ, փոխհատուցումը՝ միանգամայն ուրիշ

Բուժհաստատության ներկայացրած պաշտոնական հայտը ներառում էր միայն երկու ծառայություն՝

– Հեպատիտ C ՊՇՌ (որակական),

– Հեպատիտ C ՊՇՌ (քանակական)։

Այս ծառայությունների ընդհանուր տարեկան կատարողականը կազմել է ընդամենը 15 000 դրամ։ Ի հակադրություն՝ ներկայացվել եւ փոխհատուցվել է 71,8 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 4700 անգամ գերազանցող գումար։

Ծառայություն չկա, բայց գումարը կա

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկայացված 71,8 մլն դրամի չափով «դեպքերը» չունեն որեւէ ապացույց՝

– ոչ անձնավորված տվյալներ,
– ոչ ծառայություն ստացողներ,
– ոչ ուղեգրեր,
– ոչ բժշկական հրամաններ։

Սա նշանակում է, որ 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են։

Խաչաձեւ ֆինանսավորում՝ օրենքի խախտմամբ

Հրամանի 6-րդ կետում նշվում է, որ գումարը տրամադրվում է՝ որպես «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման» ենթամիջոցառումներում չփոխհատուցված ծառայությունների վարձատրություն։ Բայց վերլուծությունը պարզ ցույց է տալիս՝ այդ ծրագրում չփոխհատուցված ծառայություններ ընդհանրապես չեն եղել. մատուցված բոլոր ծավալները 2020-ին արդեն լիովին փոխհատուցվել էին։

Այսպիսով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ենթադրյալ կատարողականը վճարվել է լրիվ ուրիշ ծրագրի՝ հիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» միջոցներից։ Սա հակասում է նպատակային ֆինանսավորման եւ բյուջետային սահմանափակման սկզբունքներին։

Եզրահանգում

Փաստերը հուշում են պարզ ու մտահոգիչ հետեւություն.

71,8 մլն դրամի գումարը հատկացվել է առանց փաստացի հիմքի, առանց էլեկտրոնային հաշվառման, առանց ծառայություն մատուցելու ապացույցի։

Սա ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ կառավարման լուրջ խախտում է, որը գրանցվել է այդ օրերին նախարար եղած Արսեն Թորոսյանի օրոք եւ պահանջում է վերահսկողական մարմինների ուշադրություն եւ իրավական գնահատական։

Առաջարկում ենք Հակակոռուպցիոն կոմտեին այս հրապարակումը ընդունել ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում, որի շրջանկներում պատրաստակամ ենք ներկայացնել առավել մանրամասներ

Հավելված»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan