Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)
9
Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն․ «Հրապարակ» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ. հայտարարություն Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. նախարար Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ) Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Որպես անհետ կորած որոնվող կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն․ «Հրապարակ» Ուշագրավ զարգացումներ՝ տիրադավերի թեմերում Քննիչը անգամ փորձաքննության ժամանակ չի տվել հարց, թե արդյոք Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունը կեղծված չէ․ փաստաբան Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ Միայն կռանալն է լավ ստացվում․ «Կարճ ասած» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Շուրջ 300 քրվարույթ Հայաստանում՝ ատելության խոսքի և բռնության քարոզի կոչերի համար. Փաշինյանի վրա հոդվածը չի տարածվում Ամեն օր՝ նոր հարձակում հայ մշակույթի, պատմության, հավատքի և մեր արժանապատվության դեմ. Արթուր Խաչիկյան Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է

Եկեղեցու դեմ փաշինյանական պատերազմի «սերիաները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բացի այն, որ Փաշինյանն իր ամբողջ էներգիայով, իշխանության ունեցած վարչական ամբողջ ռեսուրսով իրականացնում էր Վաղարշապատում քաղաքապետ նշանակելու գործողությունը, շարունակում էր նաև ՀԱԵ հերթական եկեղեցին «գրավելու», կարգալույծ քահանաներով կեղծ «պատարագների» մասնակցելու գիծը: Այս անգամ՝ Խաչիկ գյուղում: Շատերը նկատեցին, որ կեղծ «պատարագի» մասնակիցների քանակը նվազում է կիրակիից կիրակի: Նկատեցին նաև, որ անցած երկու կիրակիներին Հովհաննավանքում ընդհանրապես գրեթե մարդ չկար, առավել ևս՝ քպական չկար, եթե չհաշվենք կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին:

Այս մասին շատ է խոսվում: Իսկ իրականում վստահ ենք, որ այդ ամենը Փաշինյանին քիչ է հետաքրքրում: Նա հստակ իր առաջ դրված խնդիրն է լուծում կամ փորձում լուծել, այն է՝ ամեն գնով զավթել Մայր Աթոռը, գրավել Վեհարանը և բռնի ուժով գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին:

Լավ, ինչո՞ւ է Փաշինյանը, չնայած մասնակիցների փոքր թվին, իր քաղաքական ակցիաները, «պատարագային» հանրահավաքները ոչ միայն շարունակում, այլև ամեն անգամ մի նոր վանք, եկեղեցի թիրախավորում այդ նպատակով: Հնարավոր նպատակներից մեկն այն է, որ նա այդպիսով նշված վանքերը որոշակիորեն «կտրում է» Մայր Աթոռից: Համենայն դեպս, այն վանքերը, որտեղ նա ոտք է դրել ու որտեղ նրա համար «պատարագ» անվանման ներքո հակականոնական բեմադրություն է արվել, հանրությունն ընկալում է որպես պղծված սրբավայր: Հակա-«պատարագով» այդ վանքերը հասարակության աչքում որոշակիորեն օտարվում են Հայ առաքելական եկեղեցուց: Դե, առնվազն այդպիսի հույս ունի Նկոլ Փաշինյանը ու դրան է ձգտում:

Զուգահեռաբար, նա պառակտում է մտցնում հոգևորականության մեջ, գտնում է ինչ-ինչ «հոգևորականների», մեկին կամ երկուսին, հետո երեքին-չորսին, քիչ-քիչ, բայց գտնում է ու այդ չափով պառակտում: Ու դա անում է հետևողականորեն:

Այո, շատերը ծաղրում են, հակա-«պատարագների» մասնակիցների նվազ քանակն են նշում և այլն: Բայց Փաշինյանը թքած ունի նման «մանրուքների» վրա: Նրա պատերազմը Հայ առաքելական եկեղեցու դեմ է, և նա հետամուտ է իր առաջ դրված խնդրին. վանքերն է կտրում Եկեղեցուց, քրիստոնյաներին կտրում է պղծված վանքերից, միաբանության ներսում է պառակտում գցում, որպեսզի հաջորդող գործողություններով քայլ առ քայլ մոտենա Մայր Աթոռը զավթելուն:

Դատելով Վաղարշապատի ընտրության արդյունքների 48 տոկոսից նաև ցուցադրաբար ոգևորվելուց՝ Փաշինյանը տրամադրված է մոտակա հեռանկարում իրականացնել իր «ջախջախիչ» հարձակումը Մայր Տաճարի, Մայր Աթոռի ու Վեհարանի վրա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan