Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Պատերազմ Արցախում
Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք

«Աղոթքի նախաճաշին» եկած քրիստոնեական կազմակերպությանը չեն թույլատրել այցելել կալանավորված հոգևորականներին

«Սվիլնեթը» գրում է, որ Christian Solidarity International (CSI) կազմակերպության ներկայացուցիչներին չեն թույլատրել այցելել չորս կալանավորված հայ հոգևորականներին և նրանց կողմնակիցներին. այս մասին շաբաթ օրը Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց կազմակերպության հանրային քարոզչության տնօրեն Ջոել Վելդկամպը՝ նշելով, որ իրենք նման խնդրանք էին ներկայացրել արդարադատության նախարարությանը։

Վելդկամպը, որը Հայաստանում է երկրի առաջին՝ «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցելու նպատակով, ասաց, որ մերժումը ստացվել է այն բանից հետո, երբ CSI-ը պաշտոնապես դիմել էր հանդիպելու արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին և Միքայել Աջապահյանին, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին և մյուսներին։ «Մենք դիմել էինք արդարադատության նախարարություն, և այսօր մեզ տեղեկացրին, որ դիմումը մերժվել է»,- ասաց նա։ «Մենք ցանկանում էինք տեղեկանալ նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի մասին և տեղեկություններ հավաքել մարդու իրավունքների զեկույցի համար»,- ասաց Վելդկամպը։

Ուրբաթ ՍիվիլՆեթի հետ զրույցում Վելդկամպն ասել է, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների և նրանց կողմնակիցների ձերբակալությունները ավելի շուտ քաղաքական դրդապատճառ ունեն, քան իրավական։ «Մեզ համար բավական պարզ է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը Հայ առաքելական եկեղեցուն դիտում է որպես ուժի մրցակից կենտրոն,- ասել է նա։- Հայոց եկեղեցու նկատմամբ այս մասշտաբի հարձակումն ապշեցուցիչ է»։
Վելդկամպը, վկայակոչելով իրավապաշտպան կազմակերպություններին, ընդգծել է, որ մի շարք մեղադրանքներ չափազանցված են կամ հիմնված կեղծված ապացույցների վրա։

Նա նշել է, որ նմանատիպ հետապնդումները փոթորկալից արձագանք կառաջացնեին արևմտյան երկրներում։ «Պատկերացրեք՝ եթե նախագահ Թրամփը կամ Բայդենը բանտարկեին հոգևորականների նրանց քաղաքական գործունեության համար։ Արձագանքը աներևակայելի կլիներ»,- ասել է նա։

Նա հերքել է այն պնդումները, թե Հայ առաքելական եկեղեցին «ռուսական ազդեցության տակ» է՝ այդ խոսակցությունները որակելով լռությունը արդարացնող պատրվակ։ «ԱՄՆ քրիստոնյա պահպանողականները չպետք է զարմանան, երբ մարդկանց ապօրինաբար մեղադրում են Ռուսաստանի հետ կապերի մեջ։ Դա վերջին տասը տարվա ամերիկյան քաղաքականության հիմնական թեմաներից մեկն է»։

Շաբաթ օրը Երևանում կառավարության նախաձեռնությամբ կայացած առաջին «Աղոթքի նախաճաշին» մասնակցել են տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ «կրոնական հանդուրժողականությունը միշտ մեր օրակարգում է եղել»։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը «Ազատությանն» ասել է, որ «Աղոթքի նախաճաշը» «որևէ կապ չունի Մայր Աթոռի կազմակերպչական աշխատանքների հետ»: Ըստ նրա՝ Մայր Աթոռը մասնակցության հրավեր ստացել է՝ Դանիել եպիսկոպոսն է ներկա եղել՝ կարճ ժամանակով. «Մեկ պանելային քննարկմանը, Մայր Աթոռից մասնակցությունը էդքանով է եղել»:

Վելդկամպն ընդգծել է, որ «Աղոթքի նախաճաշի» և ձերբակալությունների համադրությունը չափազանց խոսուն է։ «Թվում է՝ կառավարությունը ցանկանում է միջազգային հարթակում ներկայանալ որպես հավատքի պաշտպան, բայց ներքին կյանքում կտրում է Հայ եկեղեցու թևերը»,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>