Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով
5
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Պատերազմ Արցախում
Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թալանի խաչմերուկ Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով

«Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը»

«Ազգը» գրում է. «Անցյալ շաբաթ Վիեննայում կայացել է Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսների աշնանային լիագումար ժողովը՝ Հայ առաքելական եկեղեցու, Ասորի ուղղափառ եւ Ղպտի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ, որ ուշադրություն է բեւեռել  Ավստրիայում եւ իրենց ծագման երկրներում եկեղեցիների եւ նրանց անդամների վիճակին:
Սույն իրադարձությունը լուսաբանող Ավստրիայի կաթոլիկների լրատվական գործակալությունը՝ kathpress-ը նոյեմբերի 7-ին հաղորդում է, որ Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսներն իրենց համերաշխությունն են հայտնել Ավստրիայի Արեւելյան ուղղափառ եկեղեցիներին, մասնավորապես՝ Հայաստանի եկեղեցուն: Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի, Բագրատ Գալստանյանի, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի բանտարկությունը «հարձակում է հավատացյալների համայնքի վրա», գրում է kathpress-ը՝ ուրբաթ՝ նոյեմբերի 7-ին հրապարակված հայտարարության տեքստից մեջբերում անելով:
Ըստ նույն աղբյուրի, «եպիսկոպոսները խոր հիասթափություն եւ ցավ են հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի եւ Բագրատ Գալստանյանի, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի եւ ծխական քահանա Գարեգին Արսենյանի բանտարկության կապակցությամբ»: Ավստրիայի կաթոլիկական գործակալության լրատվականը ծանուցում է, որ արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, մյուս հոգեւորականները նախնական կալանքի տակ են: Ավստրիացի եպիսկոպոսները կարծիք են հայտնել, որ Հայաստանը, ըստ երեւույթին, «մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը՝ սույնը համարելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների խախտում, ինչպես նաեւ «հարձակում կրոնական համայնքի վրա»: Նրանք կոչ են անում աղոթել իրենց հոգեւորական եղբայրների շուտափույթ ազատ արձակման համար:

Վիեննայում կայացած ժողովի ժամանակ եպիսկոպոսները կարծիք են հայտնել, թե Հայ առաքելական եկեղեցին «խղճի եւ հասարակության ձայնն է Հայաստանում»՝ խորապես նվիրված խաղաղությանը, արդարությանը եւ հաշտեցմանը: Եկեղեցու «մարգարեական» խոսքը «երբեք ժողովրդի դեմ չէ, այլ ուղղված է նրա բարեկեցությանը եւ բոլոր մարդկանց արժանապատվությունը հարգելուն»: Ժողովին ներկա եպիսկոպոսներն ընդգծել են, որ «անհրաժեշտ է ապահովել եկեղեցու՝ իր առաքելությունը «ազատորեն եւ առանց խոչընդոտների  իրականացնելու իրավունքը»:

Եպիսկոպոսներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաեւ Արցախից 2 տարի առաջ 120 000 հայերի բռնի տեղահանությանը, Ադրբեջանի՝ հայոց բնօրրանում հայկական քրիստոնեությունը շարունակական եւ համակարգված կերպով ոչնչացնելուն: Եկեղեցիները, վանքերն ու գերեզմանատները վնասվում կամ քանդվում են՝ «ջնջելու համար այն ամենը, ինչը մարդկանց հիշեցնում է հայոց ներկայության մասին»:
Հիշեցնենք, որ «Ազգի» հոկտեմբերի 24-ի համարում անդրադարձել ենք Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհրդի՝ ՀՀ-ում հոգեւորականների դեմ (պատժիչ) գործողությունները դատապարտող հայտարարությանը, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցուն եւ Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին  ուղղված կուռ համերաշխությանը:

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) նոյեմբերի 1-ին հրապարակել է hոկտեմբեր ամսվա զեկույցը՝ ուշադրությունը բեւեռելով Նիգերիայում քրիստոնյաների հանդեպ հալածանքների, Հայաստանում  հարձակումների ենթարկվող հայ առաքելական եկեղեցու վրա:

«Հայաստանի կառավարությունը խստացնում է եկեղեցու նկատմամբ հալածանքները, ձեւակերպում է ՔՀՄ կազմակերպությունն իր զեկույցում, ներկայացնելով այն փաստը, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ սուր արշավի պայմաններում ձերբակալվել են հոգեւորականներ՝ աշխարհիկ աշխատակիցների հետ միասին: Անվտանգության ուժերը խուզարկություններ են  իրականացրել Արագածոտնի թեմում՝ ձերբակալելով Մկրտիչ եպս. Պռոշյանին, նրա 12 քահանաներին եւ մի շարք եկեղեցական աշխատողների: Հաջորդ օրը բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել, բացառությամբ՝ Պռոշյան սրբազանի, Գարեգին Արսենյան անունով քահանայի եւ թեմի հաշվապահի: Այս երեք տղամարդկանց քաղաքական մեղադրանք է առաջադրվել՝ իրենց ընդդիմադիր գործունեության հետ կապված: Անվտանգության դիմակավորված գործակալները ձերբակալել են նաեւ հունիսից անազատության մեջ գտնվող Բագրատ արք. Գալստանյանի փաստաբանին: Հոկտեմբերի 3-ին մեկ այլ արքեպիսկոպոս՝ Միքայել Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ մամուլին տրված մեկնաբանությունների համար, ծանուցում է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունն իր կայքում զետեղված զեկույցում եւ շարունակում՝ «ձերբակալությունները լրացնում են Հայաստանում քաղբանտարկյալների ընդլայնվող ցանկը, որի մեջ է մտնում նաեւ Սամվել Կարապետյանը՝ ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար, որ հեռուստատեսային մի հարցազրույցում պաշտպանել է եկեղեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարաձայնություններ ունի եկեղեցու հետ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներին արձագանքելու հարցում: Եկեղեցին հրապարակավ աջակցում է ղարաբաղցի հայերին՝ իրենց բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունքն իրացնելու հարցում: Իսկ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը «փակված» է եւ վերադարձի մասին խոսակցությունները «վտանգավոր»՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայում ընթացող խաղաղության գործընթացի համար»:



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan