Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին
8
Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները ՔՊ-ի ձախողված կառավարման հերթական ապացույցը (տեսանյութ) Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) Կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել. Ռուբեն Մխիթարյան «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) Ի՞նչ է անում այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը Հայոց եկեղեցում «Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնել բռնաճնշումներին․ Վեհափառ Հայրապետ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին

ՔՊ-ում քաոս է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «ՔՊ-ի ղեկավարը իր թիմից դժգոհ է։ Անկեղծ ասած՝ լրիվ իրավունք ունի․ իրեն արդեն երկու օր է՝ դնում են հիմար վիճակի մեջ։ Այսօր ԱԺ նիստ էր, բյուջեն էր քննարկվում, Նիկոլը եկել էր ԱԺ, բայց ընդամենը 49 դեպուտատ էր մասնակցում, քվորում չեղավ։ Սա անարգանքի նշան էր Նիկոլի նկատմամբ՝ ՔՊ-ի կողմից։ Ընդդիմությունը որ չի հարգում, չի ներկայանում, լրիվ հասկանալի է, բայց 71 ՔՊ-ականներից ընդամենը 40-ն էր ներկա։ Քվորում չկար։ Նիկոլ Փաշինյանը կատաղեց, թե՝ էս ի՞նչ ձև ա, ջղայնացավ Ալեն Սիմոնյանի վրա, ուսապարկը հավաքեց ու հեռացավ։ Խռովեց։ Երեկ էլ էր խռովել։ Երեկ էլ ՔՊ-ական զեկուցողն էր ուշացել։ Նիստը ընդմիջվեց, ընդմիջումից հետո Նիկոլը եկավ դահլիճ ու անմիջապես ցույց տվեց, որ նեղացած է, թողեց-գնաց։ Երեկվա նեղանալուց հետո թվում էր, էսօր թիմը մեկ մարդու նման կգա, բայց էսօր «մեծարգո»-ին լրիվ դաս տվեցին՝ նիստին չգալով։ Անգամ սովորական օֆիսում երբ աշխատողներն իմանում են, որ գլխավոր տնօրենը գալու է, ավելի շուտ են աշխատանքի գալիս։

ՔՊ թիմը սրանով ցույց է տալիս, որ չի հարգում Նիկոլին․ կարող է՝ վախենում են, օրինակ՝ որովհետև հիշաչար է, որովհետև՝ վրեժխնդիր է, որովհետև՝ կոմպրոմատներ ունի, բայց հարգանք այդտեղ չկա։ Մենակ էս ներկա-բացակայով չի երևում դա, չնայած որ այն իրականում լուրջ թեմա է։ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ԱԺ-ում մի 10 անգամ ծեծկռտուք է եղել՝ սկսած 2019 թվականից։ Ինքը էնտեղ նստած՝ ՔՊ-ականները սադրել են, կռիվ են սարքել, նա ստիպված ախռանիկների ուղեկցությամբ թռել է դահլիճից։ Նիկոլի ներկայությամբ ջրի շշերով իրար խփել են։ Սա նրան չհարգելու մասին է, իր ներկայությունից որչ մեկ չի ազդվում։

Սրանք համոզում են իրենց, թե թիմը կուռ է, ամուր է, իրար հետ են, ներդաշնակ են։ Դուք անգամ չեք կարողանում պայմանավորվել, որ նիստի գաք, իրար ինադ եք ընկնում։ ԱԺ նախագահ աշխատողն ընդհանրապես, մեկ գործ տվող է աշխատում, մեկ մամուլի քարտուղար Նիկոլին, մեկ պրոտոկոլի ներկայացուցիչ․ Նիկոլի մեջքի հետևից էն կողմ չի գնում։ Սա խորհրդարանական երկիր է․ լրիվ մոռացել եք այս մասին ու խայտառակ եք անում ձեզ։

Կառավարութան նիստում հարյուր անգամ դժգոհել է, հանձնարարականներ է տալիս, չեն կատարվում։ Ինչո՞ւ չեն կատարվում։ Որովհետև լուրջ չեն ընդունում. էդ պաշտոնյան, որ պետք է հանձնարարական կատարի, լսում է էդ նիստի ժամանակ դրա երկար-բարակ, անիմաստ ելույթները, աբսուրդ բաների շուրջ ջուր ծեծելը, սատանա բռնելու հանձնարարականները։ Ու անլուրջ են վերաբերում։

Իսկ մտածե՞լ են, արդյոք, եթե ՔՊ-ականները չեն հարգում Նիկոլին, բա մյուսնե՞րը որքան չեն հարգում։ Էլ չեմ ասում, որ հանրության մի մասն էլ ընդհանրապես անտարբեր է վարչապետ կա թե չկա, ինչ է անում, ինչ չի անում։

Այսօր մի ուշագրավ լուր կարդացի․ այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք Վաղարշապատի համայնքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Նիկոլ Փաշինյանը որոշել է հանրահավաք անել Էջմիածնում։ Գրված է, որ ՔՊ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չխառնվի քարոզարշավին, որովհետև նա հենց ելույթ ունենա, դա հակափիար է լինելու։ Հիմա հանրահավաք են անում, բայց որպեսզի կարողանան մարդ հավաքել, էլի դիմել են սիրված մեթոդին՝ դպրոցների, մանկապարտեզների, երաժշտական, արվեստի դպրոցների աշխատակիցների, սաների ծնողների ցուցակներ են կազմում՝ հանրահավաքի բերելու համար։ մենք արդեն տեսել ենք, թե ինչպես էր Երևանում Ավինյանի քարոզարշավի ժամանակ ցուցակագրված բերում տարբեր հիմնարկների աշխատողների, հետո պարզվեց՝ Փաշինյանն է հրահանգել իրենց ներքին փակ խմբերում մարդաշատություն ապահովել։

Հասկանո՞ւմ է ՔՊ-ն, նա էն վիճակում է, որ առանց մարդկանց բերման ենթարկելու՝ հանրահավաք չի կարողանում անել, առանց շարժը կանգնեցնելու՝ 100 մետըր չի կարողանում գնալ։ Ձեր հույսը բերման ենթարկելն է, գործ տալն է, որովհետև ձեր խնդրանքները զուտ վստահությունից, հարգանքից ելնելով՝ կատարող չկա, կարծում եմ։

ՔՊ-ն՝ իր ղեկավարով, իրավիճակին չի տիրապետում․ դա կարող ենք ասել մեծ վստահությամբ, ընկել է 2017 թվականի ՀՀԿ-ի օրը։ Անընդհատ գոռում-ճչում են, թե՝ «ժողովուրդը մեր կողմից է»․ բայց ժողովուրդն էլ չի ուզում դրանց երեսը տեսնել։ ՔՊ-ն մնացել է 2018-ի տակ, սրանց թվում է՝ 2018-ի ապրիլի 23-ի մեծ հանրահավաքի ժողովուրդը հիմա էլ է իրենը։ Մի հատ կեղծ իրականություն են տեղեծել ու դրա մեջ ապրում են։ Ապրում են ֆեյսբուքում, անիմաստ ելույթներ են ունենում, տակի անզուսպ արձագանքները, հայհոյանքները խնամքով մաքրում են, թողնում են իրենց ֆեյքերի գովեստները ու մտածում՝ նորմալ է։ Ոչինչ էլ նորմալ չէ։

Իրենց թվում է՝ մի քանի հոգի են դժգոհ, դրանց հետևից էլ ԱԱԾ ուղարկելով՝ մյուսները հաշտ են իրենց իշխանության հետ, խնդիրները վերանում են։ Քանի հոգու էլ տանեք բանտ, աշխատանքից ազատեք, վրաները գործ տաք, ճնշեք, ձեր նկատմամբ վերաբերմունքը չի փոխվելու։ Երեկ էլ եմ հաղորդման մեջ անդրադարձել՝ ինչ էլ խոսեք, ինչ բյուջե էլ քննարկեք, ինչ խրոխտ ելույթներ էլ ունենաք, չեք կարող ձեր բերած աղետների բեռի տակից դուրս գաք։ Ուզում եք՝ էնքան ասֆալտ արեք, որ սաղ կյանքում էլ չանեք, չի ընկնում ձեր ուսերից էդ բեռը, չի մաքրվում ձեր վրայից խարանը։

Ասում է՝ մենք Ղարաբաղի համար էնքան բան ենք արել, որքան ոչ մի իշխանություն․ հանձնել եք․ այո, դա չի արել ոչ մի իշխանություն։ Սյունեցի մի պապիկ, ում գյուղի տների մի մասը հանձնել են ադրբեջանին, իրենց համար սարքել նոր տներ, ասում է՝ ես ուզում եմ իմ հին տունը հետ բերեն, իմ չաքած պատերի մեջ ապրեմ, բայց լինեմ երջանիկ, որ գյուղը իմն է, գյուղը անվտանգ է։ Դուք մարդկանցից շատ բան եք խլել։ Ու էսօր ոչ մեկին պատասխան չեք կարողանում տալ, հոխորտում եք, մեղքը սրա-նրա վրա գցում, հիստերիկանում ու վերջում էլ նրանց վրա ուղարկում եք իրավապահներին։ Պատասխան տալ չկարողանալուց է։

Փաշինյանը ծանր վիճակում է․ սա 2018 թվականի Հայաստանը չէ կամ 2019 թվականի, երբ նրան քննադատում էր միայն ընդդիմությունը։ Հիմա ՔՊ-ին, Նիկոլին քլնգում են, կոպիտ բառերով նրանց մասին խոսում են, հայհոյում են Ժողովրդի գրեթե ամբողջ մասը․ անգամ նրանք, ովքեր ընդդիմությանը չեն ընդունում, մեկ է՝ իշխանությանը հայհոյում են։ Հանրային դժգոհություն է հարկային քաղաքականությունից սկսած՝ մինչև Ղարաբաղի ծախելու հարց։ ժողովուրդը ձեզ չի էլ լսում, դեմքը տեսնում է, հայհոյում ու անցնում առաջ․ ձեր դեմքն արդեն նյարդայնացնում է  մարդկանց։

Կարճ ասած՝ այ սրա համար էլ ՔՊ-ում անորոշ վիճակ է ու քաոս, խառնաշփոթ է։ Սրանք ուզում են ցույց տալ, թե տեսեք՝ մեր քաղաքականությւոնն են ընդունում, մեզ են քվեարկում, բայ անգամ զոռելով դա չի ստացվում։ Նիկոլն էսօր իր սրտի խոսքն էր ասում, թե ով պետք է լինի խորհրդարանում, ով՝ ոչ։ Հաջորդ խորհրդարանում թե ով կլինի, ով ոչ՝ չգիտեմ, բայց դուք ո՞ւր կլինեք։ Ա՛յդ մասին մտածեք։

Նիկոլ Փաշինյանը մնում է զոռով, 2021 թվականից ի վեր, արդեն 4,5 տարի զոռով երկարաձգում է։ Բայց այլևս դժվար է նրա համար, զոռով մնալ էլ չի ստացվի։ Նա բեռ է դարձել թե՛ ժողովրդի վրա, թե՛ պետության վրա, թե՛ անգամ իր կուսակցության վրա, թթվի քարի նման»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan