Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան
19
Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ «Մենք կանք»... Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Պատերազմ Արցախում
Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Հայաստանից դուրս Փաշինյանը Լևոն Ֆարմանյանին ազատել է պաշտոնից Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր ՔՊ-ականները պիտի գերթանկարժեք շորեղեն հագնեն, թե չէ ցնցոտիներով «խաղաղություն» չեն կարող շինել Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է. Բողոքի ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ Ահա թե ինչ է տիրում Սևան-Երևան մայրուղու «Չայնի» կոչված հատվածում Սամվել Կարապետյանի գործը քննող 53 քննիչները 22 են դարձել՝ չնայած հայտարարում էին, թե դեռ ինտենսիվ քննություն են անցկացնելու. Վարդևանյան «Մենք կանք»... «Քաղաքապետարանը ցանկանում է շատ վարորդների արգելել մուտքը Երևանի Կենտրոն». Արշակ Սարգսյան Ամիսներ շարունակ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի. Աբրահամյան Նորից պատերա՞զմ, թե՞ խաղաղություն «Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է նրա համար, որ Հայրապետի հետ ազգակցական կապ ունի»․ Տիգրան Աբրահամյան Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել Բարձր աշխատավարձ ստացող ամենապարապ մարդը Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Պարգևավճարների գումար կա, այս ծրագրի համար չկա (տեսանյութ) Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս

Ի՞նչ խնդիր են հետապնդում թուրք և ադրբեջանցի որոշ շրջանակներ՝ փորձելով օգտագործել թուրքական ինքնաթիռի աղետը Վրաստանի օդային տարածքում

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 11-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի Lockheed C-130 Hercules ինքնաթիռը, որը թռչում էր Ադրբեջանի Գյանջայի միջազգային օդանավակայանից դեպի Թուրքիայի Էրքիլեթի ավիաբազա, օդում բաժանվեց մասերի և վթարի ենթարկվեց Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, ինչի հետևանքով զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 20 աձինք։

Կոնկրետ այդ Lockheed C-130EM Hercules-ը  կառուցվել էր  1968 թվականին: Այն սկզբնապես մատակարարվել էր  Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերին: Այն Թուրքիայի ռազմաօդային ուժերի ծառայության մեջ էր  մտել 2010 թվականի մարտին և մինչև վթարը գտնվել էր  կանոնավոր ծառայության մեջ:

Թուրքիայի  պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 20 զինծառայող:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնաթիռը նախորդ օրը վայրէջք էր  կատարել Գյանջայի օդանավակայանում և այնտեղ մնացել էր  մոտ երկու ժամ։ Անձնակազմը չէր  լքել ինքնաթիռը կամ օդանավակայանի տարածքը։ Ինքնաթիռում եղել են մասնագետներ, որոնք սպասարկել էին նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած ռազմական շքերթին մասնակցած F-16 կործանիչները։ Մեկնելուց առաջ նրանք անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու ստուգումները՝ անվտանգության պահանջներին լիովին համապատասխան, ինչը հաստատվել է օդանավակայանի տեսախցիկների կողմից։

Ըստ APA-ի աղբյուրի՝ «Ինքնաթիռում պայթուցիկ նյութեր կամ սարքեր չեն եղել,  միայն F-16 ինքնաթիռի պահեստամասեր»:

Հաղորդվում է նաև, որ վթարի ենթարկված ինքնաթիռը երկար ժամանակ շահագործվում էր, և դրա վերջին խոշոր վերանորոգումը կատարվել է 2020 թվականին։

Ըստ նույն ադրբեջանական պաշտոնական աղբյուրի՝ նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ինքնաթիռի ֆյուզելյաժը (իրանը) արտաքին հարվածի հետքեր չունի, ինչը բացառում է արտաքին վնասի հնարավորությունը: Համեմատության համար մեջբերվում է անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին կործանված ադրբեջանական Embraer-190 ինքնաթիռի դեպքը: Այն ժամանակ ֆյուզելյաժի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ անցքեր, որոնք վկայում են արտաքին ներազդեցության մասին:«C-130-ի կորպուսի վրա արտաքին հարվածի նշանների բացակայությունը բացառում է այն հնարավորությունը, որ այն վնասվել է։ Նույնիսկ եթե ներսում պայթյուն լիներ, պայթյունի ալիքի հետքերը անպայման կմնային կորպուսի վրա», - նշել է  այդ աղբյուրը:

Հետևաբար, նախնական հետաքննությունը կենտրոնացած է երկու հնարավոր տեսությունների վրա, նշում է  է APA-ն.

«...օդանավի երկարատև շահագործման հետ կապված տեխնիկական անսարքություն և հնարավոր կոռոզիայի առաջացում, որը թռիչքի բարձր ճնշման տակ կարող էր հանգեցնել կառուցվածքային խափանման (նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Հերկուլես» ինքնաթիռի հետ 1990-ականներին), կամ էլ՝ բեռի անպատշաճ ամրացում, որը տուրբուլենտության կամ հանկարծակի մանևրի ժամանակ կարող էր հանգեցնել բեռի տեղաշարժի և լուրջ ներքին վնասների, ինչը հանգեցրել է  վթարի...»։

Ադրբեջանական APA-ն նշում է, որ «առցանց շրջանառվող դավադրության տեսությունները անհիմն են»։ Վթարի վերջնական պատճառը կպարզվի ինքնաթիռի «սև արկղի»   վերծանումից հետո։

Թվում էր,թե  Ադրբեջանի այս պետական գործակալության կողմից բացատրությունը պիտի բավարար լիներ, որ ավելորդ բամբասանքային վարկածների տեղիք չտրվեր:

Սակայն, ինչպես հայտնի է, ցանկացած նման դեպք, դառնում է նաև աշխարհաքաղաքական քարոզչության առարկա, որտեղ հետապնդվում են համապատասխան նպատակներ:

Ադրբեջանն, ապահովագրելով իրեն այս բացատրությամբ, միաժամանակ, ոչ պաշտոնական մակարդակով այլ վարկածներ է նաև խաղի մեջ մտցնում: Իրենց ձայնակցում են նաև թուրքական որոշ շրջանակներ:

Մասնավորապես, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր և ավիացիոն ինժեներ Հալուք Քյուլի     կարծիքով, վթարը կարող էր պայմանավորված լինել երեք գործոններից մեկով՝ ինքնաթիռի պայթյուն,  ֆյուզելաժի վնասում, կամ հրթիռային հարված։ Իսկ  մեկ այլ թուրք  փորձագետ Իբրահիմ Քելեշի   կարծիքով՝ վթարի պատճառը կարող էր լինել անօդաչու թռչող սարքի հարձակումը։

Վթարի կադրերը վերլուծելով, երևում է, որ  ինքնաթիռի անկումը տարբերվում էր սովորական վթարից։ Տեսանյութում երևում է ինքնաթիռի պոչի անջատումը, որից հետո ինքնաթիռը, պտույտներ գործելով, վթարի է ենթարկվում։ «Օդանավը չի կորցնում իր պոչը, երբ օդում է», - ասաց փորձագետը։

Մեկ այլ թուրք ավիացիայի գծով փորձագետ՝  Ավնի Աքքայան  նույնպես չի բացառում, որ ինքնաթիռը կարող էր խոցվել հրթիռի կողմից:

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին վթարի ենթարկված թուրքական C-130 ռազմական ինքնաթիռը, հնարավոր է, խոցված լինի, հայտնել է «Հյուրիեթ» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, որը սերտ կապեր ունի կառավարական շրջանակների հետ։

Ձայնակցելով իրենց թուրք կոլեգաներին, ադրբեջանցի որոշ փորձագետներ արդեն կոնկրետացնում են, թե ով կարող էր խոցել այս ինքնաթիռը, սլաքներն ուղղելով դեպի Հայաստանում գործող ռուսական ռազմակայանի վրա:

Այս ողջ կեղտոտ արշավը հուշում է մեկ բանի մասին: Որ նույնիսկ նման ողբերգությունները կարող են դառնալ աշխարհաքաղաքական խաղի առարկա, որի արդյունքում, օրինակ հնարավոր լինի պահանջել, որպեսզի Հայաստանը դուրս բերի իր տարածքից ռուսական ռազմակայանը:

Այսօր դա ակնարկվում է «ոչ պաշտոնական»  փորձագետների մակարդակով, վաղը դա կարող է դառնալ արդեն պետական պահանջ:

Ահա թե ինչու ենք, նշում, որ Փաշինյանի այս խաբեությունը՝ կնքել Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր, առանց արաշխավորների ինստիտուտի, դա ոչ միայն չի բերի իրական խաղաղության, այլև կարող է Հայաստանին կանգնեցնել նոր վտանգների առջև:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan