Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ)
8
Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Պատերազմ Արցախում
Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները ՔՊ-ի ձախողված կառավարման հերթական ապացույցը (տեսանյութ) Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) Կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել. Ռուբեն Մխիթարյան «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) Ի՞նչ է անում այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը Հայոց եկեղեցում «Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին

Ի՞նչ խնդիր են հետապնդում թուրք և ադրբեջանցի որոշ շրջանակներ՝ փորձելով օգտագործել թուրքական ինքնաթիռի աղետը Վրաստանի օդային տարածքում

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 11-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի Lockheed C-130 Hercules ինքնաթիռը, որը թռչում էր Ադրբեջանի Գյանջայի միջազգային օդանավակայանից դեպի Թուրքիայի Էրքիլեթի ավիաբազա, օդում բաժանվեց մասերի և վթարի ենթարկվեց Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, ինչի հետևանքով զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 20 աձինք։

Կոնկրետ այդ Lockheed C-130EM Hercules-ը  կառուցվել էր  1968 թվականին: Այն սկզբնապես մատակարարվել էր  Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերին: Այն Թուրքիայի ռազմաօդային ուժերի ծառայության մեջ էր  մտել 2010 թվականի մարտին և մինչև վթարը գտնվել էր  կանոնավոր ծառայության մեջ:

Թուրքիայի  պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 20 զինծառայող:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնաթիռը նախորդ օրը վայրէջք էր  կատարել Գյանջայի օդանավակայանում և այնտեղ մնացել էր  մոտ երկու ժամ։ Անձնակազմը չէր  լքել ինքնաթիռը կամ օդանավակայանի տարածքը։ Ինքնաթիռում եղել են մասնագետներ, որոնք սպասարկել էին նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած ռազմական շքերթին մասնակցած F-16 կործանիչները։ Մեկնելուց առաջ նրանք անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու ստուգումները՝ անվտանգության պահանջներին լիովին համապատասխան, ինչը հաստատվել է օդանավակայանի տեսախցիկների կողմից։

Ըստ APA-ի աղբյուրի՝ «Ինքնաթիռում պայթուցիկ նյութեր կամ սարքեր չեն եղել,  միայն F-16 ինքնաթիռի պահեստամասեր»:

Հաղորդվում է նաև, որ վթարի ենթարկված ինքնաթիռը երկար ժամանակ շահագործվում էր, և դրա վերջին խոշոր վերանորոգումը կատարվել է 2020 թվականին։

Ըստ նույն ադրբեջանական պաշտոնական աղբյուրի՝ նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ինքնաթիռի ֆյուզելյաժը (իրանը) արտաքին հարվածի հետքեր չունի, ինչը բացառում է արտաքին վնասի հնարավորությունը: Համեմատության համար մեջբերվում է անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին կործանված ադրբեջանական Embraer-190 ինքնաթիռի դեպքը: Այն ժամանակ ֆյուզելյաժի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ անցքեր, որոնք վկայում են արտաքին ներազդեցության մասին:«C-130-ի կորպուսի վրա արտաքին հարվածի նշանների բացակայությունը բացառում է այն հնարավորությունը, որ այն վնասվել է։ Նույնիսկ եթե ներսում պայթյուն լիներ, պայթյունի ալիքի հետքերը անպայման կմնային կորպուսի վրա», - նշել է  այդ աղբյուրը:

Հետևաբար, նախնական հետաքննությունը կենտրոնացած է երկու հնարավոր տեսությունների վրա, նշում է  է APA-ն.

«...օդանավի երկարատև շահագործման հետ կապված տեխնիկական անսարքություն և հնարավոր կոռոզիայի առաջացում, որը թռիչքի բարձր ճնշման տակ կարող էր հանգեցնել կառուցվածքային խափանման (նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Հերկուլես» ինքնաթիռի հետ 1990-ականներին), կամ էլ՝ բեռի անպատշաճ ամրացում, որը տուրբուլենտության կամ հանկարծակի մանևրի ժամանակ կարող էր հանգեցնել բեռի տեղաշարժի և լուրջ ներքին վնասների, ինչը հանգեցրել է  վթարի...»։

Ադրբեջանական APA-ն նշում է, որ «առցանց շրջանառվող դավադրության տեսությունները անհիմն են»։ Վթարի վերջնական պատճառը կպարզվի ինքնաթիռի «սև արկղի»   վերծանումից հետո։

Թվում էր,թե  Ադրբեջանի այս պետական գործակալության կողմից բացատրությունը պիտի բավարար լիներ, որ ավելորդ բամբասանքային վարկածների տեղիք չտրվեր:

Սակայն, ինչպես հայտնի է, ցանկացած նման դեպք, դառնում է նաև աշխարհաքաղաքական քարոզչության առարկա, որտեղ հետապնդվում են համապատասխան նպատակներ:

Ադրբեջանն, ապահովագրելով իրեն այս բացատրությամբ, միաժամանակ, ոչ պաշտոնական մակարդակով այլ վարկածներ է նաև խաղի մեջ մտցնում: Իրենց ձայնակցում են նաև թուրքական որոշ շրջանակներ:

Մասնավորապես, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր և ավիացիոն ինժեներ Հալուք Քյուլի     կարծիքով, վթարը կարող էր պայմանավորված լինել երեք գործոններից մեկով՝ ինքնաթիռի պայթյուն,  ֆյուզելաժի վնասում, կամ հրթիռային հարված։ Իսկ  մեկ այլ թուրք  փորձագետ Իբրահիմ Քելեշի   կարծիքով՝ վթարի պատճառը կարող էր լինել անօդաչու թռչող սարքի հարձակումը։

Վթարի կադրերը վերլուծելով, երևում է, որ  ինքնաթիռի անկումը տարբերվում էր սովորական վթարից։ Տեսանյութում երևում է ինքնաթիռի պոչի անջատումը, որից հետո ինքնաթիռը, պտույտներ գործելով, վթարի է ենթարկվում։ «Օդանավը չի կորցնում իր պոչը, երբ օդում է», - ասաց փորձագետը։

Մեկ այլ թուրք ավիացիայի գծով փորձագետ՝  Ավնի Աքքայան  նույնպես չի բացառում, որ ինքնաթիռը կարող էր խոցվել հրթիռի կողմից:

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին վթարի ենթարկված թուրքական C-130 ռազմական ինքնաթիռը, հնարավոր է, խոցված լինի, հայտնել է «Հյուրիեթ» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, որը սերտ կապեր ունի կառավարական շրջանակների հետ։

Ձայնակցելով իրենց թուրք կոլեգաներին, ադրբեջանցի որոշ փորձագետներ արդեն կոնկրետացնում են, թե ով կարող էր խոցել այս ինքնաթիռը, սլաքներն ուղղելով դեպի Հայաստանում գործող ռուսական ռազմակայանի վրա:

Այս ողջ կեղտոտ արշավը հուշում է մեկ բանի մասին: Որ նույնիսկ նման ողբերգությունները կարող են դառնալ աշխարհաքաղաքական խաղի առարկա, որի արդյունքում, օրինակ հնարավոր լինի պահանջել, որպեսզի Հայաստանը դուրս բերի իր տարածքից ռուսական ռազմակայանը:

Այսօր դա ակնարկվում է «ոչ պաշտոնական»  փորձագետների մակարդակով, վաղը դա կարող է դառնալ արդեն պետական պահանջ:

Ահա թե ինչու ենք, նշում, որ Փաշինյանի այս խաբեությունը՝ կնքել Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր, առանց արաշխավորների ինստիտուտի, դա ոչ միայն չի բերի իրական խաղաղության, այլև կարող է Հայաստանին կանգնեցնել նոր վտանգների առջև:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan