Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ)
8
Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Պատերազմ Արցախում
Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները ՔՊ-ի ձախողված կառավարման հերթական ապացույցը (տեսանյութ) Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) Կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել. Ռուբեն Մխիթարյան «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) Ի՞նչ է անում այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը Հայոց եկեղեցում «Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը

Որոմը նման է ցորենի, ուղղակի թունավոր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լսում ես նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հարցազրույցները, ասուլիսները, կամ Լևոն ՏերՊետրոսյանի գրառումներն ես ընթերցում ու անխուսափելիորեն հանգում ես համեմատության, թեպետ շատերը կարող են հակադարձել, թե նշված պետական գործիչների համար կարող է նույնիսկ վիրավորական լինել զուտ համեմատությունը Նիկոլ Փաշինյանի հետ:

Նախկին նախագահները խոսում են, ու իրենց խոսքը հավասարակշիռ է, ասելիքը՝ ծանրակշիռ, պահվածքը՝ չափած-ձևած, իրական քաղաքական, պետական գործչի կեցվածքով են ներկայացնում: Ավելին, խոսում են առանց ավելորդ արտահայտությունների, հասկանում ես՝ իրենց խոսքի արժեքն ու կշիռն իմացող գործիչներ են: Արտահայտվում են առանց վիրավորական ու հիստերիկ ելևէջների: Ներկայացրած տեսակետները, գնահատականները կշռադատված են ու հիմնավորված: Համարժեք վերլուծում են առկա իրողությունները:

Դե, իսկ հիմա մի հատ ՔՊ-ի ղեկավար ու ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին նայեք. անվայել բառապաշար, ջղագրգիռ ժեստիկուլ յացիա ու տոնայնություն, բղավոցներ, հակասական ու մանիպուլ յատիվ հայտարարություններ...

Չէ՛, իսկապես ոչ մի կերպ համեմատելի չեն: Անգամ եզր չկա համեմատելու:

Այո, նախկին նախագահներին մեզանից յուրաքանչյուրը կարող է իր վերաբերմունքն ունենալ, իր համակրանքներն ու հակակրանքները: Անվիճելի է, որ բոլոր նախկին նախագահներն էլ իրենց պաշտոնավարման շրջանում ունեցել են սխալներ, թերացումներ, բացթողումներ, իհարկե՛, ունեցել են: Ընդ որում՝ ոչ քիչ: Բայց եթե նույնիսկ այդ բոլոր սխալներն ու թերությունները մի տեղում հավաքենք, ապա Փաշինյանի սխալները, իսկ դրանք ավելին են, քան պարզապես սխալները, տասնապատիկ, հարյուրապատիկ կգերազանցեն բոլոր նախկինների գործածները:

Վերադառնանք, սակայն, Փաշինյանի գործունեությանը, որովհետև այսօր մեր երկիրն ու ժողովուրդը այս շարունակատագնապ վիճակում է հենց նրա այդ գործունեության պատճառով: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ նրա տարերքը քաոս, խառնաշփոթ ստեղծելն է (կարևոր չէ, թե ինչ ոլորտում կամ հարցի շուրջ), ապա այդ պղտոր ջրերում իր քաղաքական ձկնորսությամբ զբաղվելը, դիվիդենտներ կամ միավորներ շահելը, հասարակության հիմնականում մարգինալ հատվածից «հույզեր քամելը»:

Բայց կան և այլ բնութագրական հատկանիշներ: Նիկոլ Փաշինյանը երբեք չի բերում լուրջ վերլուծության ու իրողությունների վրա հիմնված լուծումներ, լուծման տարբերակներ: Փաշինյանը գերազանց է այլ հարցում. նա միշտ բերում է պրոբլեմներ, հարուցում է պրոբլեմներ: Փաշինյանը ստեղծում է պրոբլեմ, հետո դրա վրա ավելացնում է մեկ այլ պրոբլեմ, հետո՝ էլի մի պրոբլեմ, հանրագումարում ստանալով թնջուկ ու «բոլոլա», ինչպես ասում էր մի «պայծառատես» վարորդ:

Կապ չունի, ընդ որում, խոսքը սոցիալտնտեսակա՞ն խնդրի մասին է, պաշտպանակա՞ն, իրավակա՞ն, ֆինանսակա՞ն, թե՞ արտաքին-քաղաքական: Հարուցում է մի պրոբլեմ, ու մինչ հանրությունը փորձում է հասկանալ է, թե իր գլխին էլ ի՞նչ նոր գլխացավանք բերեցին Փաշինյանն ու ՔՊ-ն, վերջիններս արդեն բերում են մեկ ուրիշ պրոբլեմ-գլխացավանք:

Վերցնենք թեկուզ, այսպես ասած, «Եկեղեցու հարցը»: Կան հստակ ու փաստարկված տեսակետներ, թե հատկապես ինչու է Փաշինյանը պատերազմ սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ, ու մեր թերթն էլ ոչ մեկ անգամ անդրադարձել է այդ թեմային:

Բայց այս անգամ հարցին այլ կողմից մոտենանք: Տեսեք, արդեն մոտ կես տարի է, ինչ հասարակության ակտիվ հատվածը ներքաշվել է ՀԱԵ հոգևորականների, այսպես ասենք՝ բարեվարքության, անձնական կյանքի հետ կապված քննարկումների մեջ: Դա՝ Փաշինյանի «շնորհիվ»: Ինչ էլ ասվի, չես կարող բացարձակապես անտեսել երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձնավորության հայտարարությունները:

Եվ հանրային դաշտը կես տարի կենտրոնացած է դրա վրա: Ի լրումն, արդեն մոտ մեկ ամիս է, ամեն կիրակի ուշադրության առարկա է դառնում, թե Փաշինյանը ո՞ր գործող եկեղեցին է պղծելու քպաոստիկանական գործողությամբ, կամ ի՞նչ քպական մեկն է քահանայի հանդերձով բեմականացված ներկայացում ցուցադրելու:

Այսինքն, երկրում այլևս ոչ մի կարևոր խնդիր չկա՞: Կառավարությունը բոլոր հարցերը լուծե՞լ է, այլևս դարդուցավ չկա՞, մնացել է հոգևորականների անկողիններն ու կենցաղային աղբի տոպրակները փորփրե՞լը, այն էլ՝ վարչապետի ու «առաջին շարքի» քպականների ու նրանց մերձավորների մակարդակո՞վ: Ի՞նչ կապ ունեն հոգևորականների բարեվարքության կամ չբարեվարքության խնդիրները, օրինակ՝ երկրի տնտեսական վիճակի, ժողովրդի սոցիալական վիճակի, գների շոշափելի աճի հետ: Ո՛չ մի:

Ի՞նչ կապ ունեն հոգևորականների անձնական կյանքի հարցերը Հայաստանի պաշտպանունակության, բանակի մարտունակության, բանակի սպառազինության, սահմանների պաշտպանվածության խնդիրների հետ: Ո՛չ մի: Ի՞նչ կապ ունեն այդ խնդիրները, ենթադրենք, հանցագործությունների շոշափելի աճի կամ, ասենք՝ տնտեսական մրցակցության անկման, տնտեսության օլիգարխացման հետ: Երիցս՝ ո՛չ մի:

Շա՞տ է ուզում Փաշինյանը, թող հրաժարական տա, դիմի հոգևոր աստիճան ստանալու համար, Հայոց պատմությունից, հայերենից ու գրաբարից գրավոր քննություն հանձնի, հագնի սքեմը, վերցնի բուրվառն ու խաչը, ու՝ առա՜ջ... Ինչպես ասվում է՝ «աղոթի՛ր, Նիկողայոս, աղոթի՛ր...»:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այն, որ կառավարության ղեկավարը և նրա գլխավորած կառավարությունը չեն կարողանում կատարել իրենց պարտավորություններն ու պարտականությունները, դրժում ու ոտնահարում են իրենց իսկ տված, փաստաթղթավորված խոստումները, այ դա է առաջնայինը: Դրա պատճառով են մեր երկիրն ու ժողովուրդն այս օրին ու վիճակին հասել: Ա՛յ, նման կառավարությունը պետք է պաշտոնաթող, եթե կուզեք՝ պաշտոնալույծ լինի՝ դրա համար օրենքով սահմանված եղանակներով ու ճանապարհով: Իսկ երբ պաշտոնաթող լինեն, որքան ուզում են, թող ամեն մեկն իր անկյունում սաղմոս կարդա...

Առհասարակ, իրական պետական գործիչը որոնում է խնդիրների լուծումներ՝ պետության ու ժողովրդի համար: Իսկ պոպուլիստդեմագոգները որոնում ու գտնում են իրենց չգործունեությունն արդարացնելու պատրվակներ, պատճառներ, «կռուտիտներ» ու այդպես շարունակ:

Փաշինյանիզմը պետության համար նույնն է, ինչ որոմը՝ արտի: Ի դեպ, բոլորը, կարծում ենք, գիտեն, որ որոմը մոլախոտ է, բայց երևի միայն բուսաբանները կիմանան, որ որոմը հենց հացազգի է ու շփոթության աստիճան նման է ցորենի, ուստի, երբեմն դրան «կեղծ ցորեն» են անվանում: Այդպես է, սակայն բանն այն է, որ որոմը թունավոր է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan