Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած
7
ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով

Ո՛չ մնալու ձև ունի, ոչ էլ գնալու տեղ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Վերջերս հաճախ ենք լսում Փաշինյանից, թե առաջիկա ընտրություններում կվերընտրվի, որովհետև ժողովրդի հետ օրգանիկ կապ ունի։ Այսօր ուզում եմ խոսել Փաշինյանի ու ժողովրդի կապի մասին, որը ոչ միայն իմ աչքի առաջ է։ Գյումրու հարևանությամբ գտնվող գյուղի բնակիչներից մեկը, որ Նիկոլի աջակից է, մի երկու ամիս առաջ բողոքում էր, որ երբ Նիկոլը գնացել է Գյումրի, ինքը վախեցել է գնալ-հանդիպել․ ավելի շատ ոչ թե Նիկոլի ախռանայից է վախեցել, այլ՝ համագյուղացիների զայրույթից։ Ասում է՝ ով նրան հանդիպում է, թարս աչքով են նայում գյուղում ու ավելացնում է, որ ամեն տեղ է էդպես։ Ասում է՝ նախկինում գյուղում ահագին նիկոլական կար, բայց հիմա մի տեսակ կռվի թեմա է նիկոլական լինելը։ Դե ասում է՝ գյուղացիներին մեղադրելու չէ, գյուղում փոփոխություն չկա, բայց ինքը ոնց եղել է աջակից, էնպես էլ մնալու է, ուղղակի հիմա երբ իր ներկայությամբ հայհոյում են, արձագանքել չի կարողանում, ասում է՝ խոսալու տեղ չի թողել։ Ինքն էլ էր շատ բաներ քննադատում ու անգամ դժվար էր հասկանալը, թե ինչու է մնացել նիկոլական, մանավանդ որ բացահայտ նիկոլական լինելը ամոթի նշան է գյուղում։

Մի հարգարժան մասնագետ ասում էր՝ հրաժարվել է, որ իր անունը ներառեն մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվողների ցանկում, որպեսզի Նիկոլի կամ դրանցից մեկի ձեռքից չստանա մեդալ․ ասում է՝ դա պատիվ չի բերում։ Հիշեցի նիկոլի կնոջը, որը մասնակցել էր հայտնի մտավորականի մեծարման երեկոյին, բայց չէր մոտեցել շնորհավորելու ու դա բացատրում էր այսպես՝ որ չթիրախավորի նրան։ Այսինքն, իրենք հասկանում են, որ այնքան են թույլ, այնքան են ոչ ժողովրդական, որ իրենց հետ հանդպումը, հաց կիսելը, իրենց ձեռքից պարգև ստանալը, բարևելն անգամ թիրախավորվում է հանրության կողմից։

Կարծում եմ՝ հենց սա է պատճառը, որ Նիկոլի բոլոր հանդիպումներում մասնակիցների ցանկը խիստ կազմակերպված է, հենց դա է պատճառը, որ մարդ չեն գտնում և ոստիկաններին են քաղաքացու տեղ ցույց տալիս․ գուցե սա է պատճառը, որ արտասահման այցելելիս հայ համայնքի հետ այլևս չի հանդիպում․ չկա մարդկանց մոտ ցանկություն՝ դրան տեսնելու։ Ով էլ ցանկություն ունի՝ վախենում է հանրային պարսավանքից։ Էն անգամ ասում էի՝ Նիկոլը այլևս մոդայից ընկել է։ Ով հանդիպում է իրեն, թիրախավորվում է ժողովրդի կողմից, ում և ինչին դիպչում է՝ արժեզրկում է, փչացնում է։ Թատերական ներկայացում է գնում, զրուցում է  դերասանի հետ, էդ դերասանը պարսավանքի է արժանանում։ Առաջ կասեինք՝ ով ում ուզում է՝  թող աջակցի, մե՞ր ինչ գործն է, բայց հիմա այլ իրականություն է Նիկոլը բերել։ Ժողովուրդը սովորաբար չի սիրում իր իշխանությանը, բայց Նիկոլի պարագայում չսիրել չէ, այլ՝ բացահայտ ատելություն․ դա ինքն է բերել, ինքն է դրա ճարտարապետը, ուղղակի լավ չէր նախագծել, բումերանգով հետ եկավ։

Վերջերս հետաքրքիր բան տեղի ունեցավ․ միաժամանակ երկու միջոցառում էր․ մի միջոցառմանը մեդալներ էին ստանում՝ նախագահականում, մեկ այլ միջոցառմամբ էլ  ստացած մեդալներն էին հանձնում։ Մեդալները հանձնում էին էն տղաները, որ մեդալները ստացել են հայրենիքի պաշտպանության ժամանակ, իսկ Նիկոլը հանձնել է այդ հայրենիքը։ Կռված տղերքը հանձնում էին մեդալները, այդ թվում՝ Նիկոլի ձեռքից ստացած՝ համարելով դա անպատիվ, բայց տեսա մեդալ ստացողների մեջ մարդկանց, ովքեր նպաստում են, որ մեր երկրում ժողովրդավարություն, օրինականություն չլինի։ Մի դատախազ կա, որ Հայաստանի երկրորդ, երրորդ նախագահների, Բագրատ սրբազանի գործով մեղադրող դատախազ է․ այդ շինծու, հակաօրինական գործերով դատախազ Հովհաննիսյանը ստանում էր Մխիթար Գոշի մեդալ, էն դեպքում, երբ իր արածը հակասում է Գոշի «Դատասխատանագրքին»։ Բայց այդ դատախազը այդ գործերի շնորհիվ նշանակվել է վարչության պետ։ Մի դատախազ էլ կար, Քոչարյանի գործով, էն էլ էր կրծքով պաշտպանում հակասահմանադրական գործը, Նիկոլից մեդալ էր ստանում, պաշտոնի բարձրացում էր ստանում․ հիմա ո՞ւր է։ Նրա գործընկերը, որ մինչև դատախազի տեղակալի պաշտոնի հասավ, ո՞ւր է հիմա։ Էս իշխանությունից մեդալ ստանալը, մեդալի, մասնագիտության էլ վրա մեծ բիծ քաշել է։ Հայրենիքին մատուցած ծառայութունների համար մեդալ ստացածները հանձնում էին մեդալները, Նիկոլին մտուցած ծառայությունների համար մեդալ էին ստանում։ Առաջ մեդալ էին ստանում հակառակորդին խոցելու, տանկ խոցելու համար, հիմա՝ մարդկանց գլխին սարքելու։ Եվ կրկնում եմ, Նիկոլի ձեռքից ստանալով մեդալ՝ անմիջապես ընկնում են հանրության աչքից։ Հայրենիքին մատուցած ծառայություններիր համար մեդալ ստանալը համարում են ամոթ, որովհետև դրանից ունի նաև արտգործնածխարարի ՔՊ-ական տեղակալ Կոստանյանը, արիության համար մեդալը համարում են ամոթ, քանի որ դրանից ունի նաև Նիկոլի Քյարամյանը։

Մեդլ տվողն էլ, ախար, պետք է արժանի լինի մեդալ տալու։ Էդ մեդալ տվողները ման են գալիս հարյուրավոր ախռանիկներով, որովհետև որովհետև նրանք իրենք էնպիսի բան չեն արել, որ մեդալի լինեն։ Ո՞նց կարող է շաբաթներ շարունակ բունկերում պախկվածը արիության մեդալ տալ։

Ու շատ տրամաբանական է այն իրականությունը, որ սրանք ում վրա հարձակվում են, ում թիրախավորում են, ում դեմ գործ են հարուցում, գլխին սարքում են, ժողովուրդը հակառակ ռեակցիան է տալիս, ինչին սրանք կողմ են, ժողովուրդը դրան դեմ է լինում։ Սամվել Կարապետյանին են բռնում, ժողովուրդը բարձր դրական վերաբերմունք է արտահայտում Սամվել Կարապետյանի նկատմամբ, Գարեգին երկրորդի դեմ են գործում, ժողովուրդը համախմբվում է եկեղեցու շուրջ, փաստաբանի են բռնում, համայնքը միավորվում է ու դա առաջին հերթին, կարծում եմ, Նիկոլի ինադու է։ Էնքան հեղինակազրկված է, որ նրա ասածին հակառակ են մարդիկ տրամադրված։ Կան նիկոլականներ, որ սկսել են նրան չվստահել, որովհետև հասկացել են, որ նա հարձակվում է  եկեղեցու վրա Փաշազադեի հայտարարություններից հետո։ Մի քանի հոգի ինձ արդեն այդ մասին ասել են՝ իրենց դիրքորոշումը փոխել են դրանից հետո։ Եվ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանից հիասթափությունները ամեն գործողությունից հետո տեղի են ունեցել ու այնքան շատ են եղել այդ բացասական գործողությունները, որ հիմա նրա հակառեյտինգը կատաստրոֆիկ  մեծ է։ Մարդկանց մասին գաղտնալսում են հրապաևրակում, արատավորող տեսանյութ և այլն, որ հեղինակազրկեն, բայց չի հաջողվում։ Որովհետև մարդիկ հասկանում են իրական նպատակը որն է։

Գնացել էր փառատոնի, մի քանի տասնյակ թիկնապահներ ֆիքսեցինք, թիկնապահների փշալար էր փռել իր ու ժողովրդի արանքում․ առաջին շարքը իրենք էին՝ ՔՊ-ն ու Նիկոլը, երկրորդը թիկնապահները, հետո նոր ժողովուրդը։ Լրագրողներին չեն թողնում մասնակցել բյուջեի քննարկմանը, որովհետև Նիկոլն է մասնակցում։ Գնում է ԱԺ հարցուպատասխանի, ջրերը սեղաններից են հավաքում, թիկնապահները հատիկ-հատիկ ստուգում են բոլոր նստարանները։ Պետհամալսարան էր գնացել, դաստաներով ուժային էին բերել ու մի քանի շուն։ Հենց մարզ է գնում, հատկապես՝ ծննդավայր՝ Իջևան, մայրուղով անցները դժբախտություն է, մեքենաները կանգնեցնում են, սունկ, չիչխան, ձուկ, փայտ և այլն վաճառողներին ստիպում հավաքել-գնալ։ Ու անվտանգային միջոցառումներ են իրականացվում կառավարության շատ անդամների համար, ԱԺ պատգամավորից մինչև ԲԴԽ նախագահ, ՆԳ նախարար և այլն։ ԱԺ նախագահ աշխատողն ասում է՝ մեքենան զրահապատ է ուզում սարքել։ Սա գնալու լիքը առիթներ ուներ, բայց չգնաց, կառչեց, մնաց ու վարկաբեկվեց, մաշվեց մինչև վերջ։ Կան արտիստներ, որ բեմից իջնելու ճիշտ ժամանակը չգիտակցելով՝ խայտառակվում են բեմի վրա։ Այդպիսին է նաև մեր այս մեծագույն դերասանը՝ մինչև վերջ խայտառակված։

Կարճ ասած՝ տարբեր լրատվականներում հարցումներ եմ տեսել, մարզերում են արվում ու Երևանում, թե՝ ի՞նչ կասեք, եթե հանդիպեք Նիկոլին։ Լավագույն դեպքում ասում են՝ կհիշեցնեմ խոստումները, իսկ մեծամասնությունը ուղղակի հայհոյում է կամ ասում՝ չեմ ուզում դրա երեսը տեսնել, չասեմ ինչեր են ցանկանում։

Այնպես որ, երբ Փաշինյանն ասում է՝ 2026-ին ժողովրդից այնքան ձայն կստանա, որ կվերընտրվի, որովհետև իր իշխանության և ժողորդի միջև առկա է օրգանիկ կապ, մեր աչքի առաջ է այն պատկերը, որ թվարկեցի։ Նաև այս պատկերից եզրակացնում ենք, որ 2026-ին նա, ո՛չ մնալու ձև ունի, ո՛չ գնալու տեղ է թոզղել։ Իր վիճակը բավականին բարդ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>