Ամենասարսափելի առաքելությունը Արգիշտի Մեխակյանը շարքային պատեհապաշտ է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Թալանչիների փոքրիկ խմբակը՝ ՔՊ-ն ու իր կցորդները, էջմիածնում չպետք է իշխանություն ձևավորեն․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
15
Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մեր խնդիրը ՔՊ-ին իշխանազրկելն ու Վաղարշապատում իշխանությունն ստանձնելն է․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը՝ Էջմիածնում. Ուղիղ Էջմիածինը պետք է մաքրենք քաղաքական կեղտից և կենցաղային աղբից. Անդրանիկ Թևանյան Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու Աբովյանում կատարված սպանության համար կասկածվողները ձերբակալվել են. ՆԳՆ Քաստինգը հայտարարված է Ինչու է Երևանն Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ Փաշինյանը Վեհափառին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել» Թանգարանային մասունք եւ մոտ 2 000 դոլարի նվերներ՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների դեմ պայքարի ելած Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Էջմիածնի վրա մեծ պատասխանատվություն է․ քվեարկելու են 3 մլնի փոխարեն․ «Կարճ ասած» Աշխարհաքաղաքական վերափոխման արտաքին քաղաքականության շերտը. Արմեն Գևորգյանի հոդվածը Վարչական ռեսուրսը՝ ՔՊ-ի հանրահավաքին Վերաքննիչ դատարանի որոշումն արդեն կանխատեսելի էր. վճիռն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառ ունի. Ամստերդամ Նիկոլը վախեցավ երևալ Վաղարշապատում․ «Մայր Հայաստանը»՝ ՔՊ-ի քաղաքական հակակշիռ Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը․ Վարդևանյան Ամենասարսափելի առաքելությունը Թող բոլոր ՔՊ-ականները գնան Արծվաշեն. Լարիսա Ալավերդյան Նիկոլի ասածից մի քայլ աջ, մի քայլ ձախ համարում են մահ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Արգիշտիին ասեք՝ գնա տուն, հաշվի՝ կրվել ես «Մայր Հայաստանը» կանգնած է Եկեղեցու կողքին․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) Ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս խմբակի իրականացրած ոչ հայեցի քայլերին․ Սամվել Հարոյան Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Բյուջեն կարող ենք վստահաբար կոչել «ձախողումների ամփոփման բյուջե»․ Արթուր Խաչատրյան Շատերն ընկալել են` գտնվում ենք անդունդի մեջ, պետք է արագ դուրս գալ. Խաչիկ Մանուկյան «ՔՊ»- հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին. «Փաստ» Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

ՔՊ-ն՝ Ալիևի «ներքին լսարան»․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Թե բա՝ խաղաղությունն արդեն եկել է, կողմերը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մեզ մնում է միայն ժողովուրդներին հաշտեցնենք և այլն․ էս հայտարարությունները Նիկոլի ու իր խմբակի ամենօրյա ելույթների թեմաներն են։ Մինչ սրանք այսպես կոչված «վստահության վերականգնման» համար մեռնում են ադրբեջանասիրություն քարոզելով, էն ԱԺ նախագահը կաշվից դուրս է գալիս, Ադրբեջանը լրիվ հակառակ հայտարարություններ է անում, որոնք, կարծում եմ, ՔՊ-ին ոչ, բայց հանրությանը պետք է սթափեցնեն։

Վստահության վերականգնման՝ նիկոլական կոչերին ի պատասխան Ադրբեջանի միլի Մեջլիսի իշխանական պատգամավորն խոսում է Ադրբեջանի նախագահի՝ Երևանից ելույթ ունենալու երազանքի մասին։ Դա ասում է Ադրբեջանի իշխանական պատգամավորը․ իսկ Հայաստանի խորհրդարանի իշխանական պատգամավորներն ասում են՝ վայ ոչ մի վատ բան մի ասեք Ադրբեջանի մասին, մի խոսեք Արցախի մասին, որ չվնասեք խաղաղության մթնոլորտը։  Թե էդ ինչ խաղաղության մթնոլորտ է, չգիտենք։ Ադրբեջանցի մեկ այլ իշխանական պատգամավոր խոսում է Երևանի՝ ադրբեջանական հող լինելու մասին․ իսկ ՔՊ-ական մարզպետը, որը Նիկոլի քավորն է, ասում է, թե Բերքաբերի, Ոսկեպարի հատվածում ունենք տարածքներ, որ Ադրբեջանինն են։

Սրանք խոսում են փոխվստահության մասին, նրանք էնտեղից վստահության վերականգնման կոչված շոուի համար ուղարկում են Արցախը շրջափակած ակտիվիստի։  Եթե Հայաստանից Ադրբեջանի դեմ պայքարած ակտիվիստ հայտնվի Բաքվում, կալանավորելու են, վստահ եղեք, բայց էնտեղից Հայաստան է են գալիս սադրիչներ ու այստեղ փայլուն ընդունելության արժանացնում կազմակերպիչները։ Ալիևը հայտարարում է, թե հայ հասարակությունը հիվանդ է, սրանք ասում են՝ չպատասխանենք, որ խաղաղությանը չխոչընդոտի։ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորն ասում է՝ պետք է ցանկացած հայի մեջ տեսնել պոտենցիալ ահաբեկչի, ՔՊ-ական ֆրակցիայից մեկը չի պատասխանում։ Խաղաղություն են կառուցում։ Մի քիչ դանդաղ կառուցեք՝ փուլ չգա։ Ադրբեջանցի ակտիվիստը գալիս է Հայաստան, հանդիպում ԱԽ քարտուղարին, հետո գնում Բաքու ու Երևանն անվանում «Իրիվան»: Սրանք շարունակում են չտեսնելու տալը։ Կարևորը, ասում են, խաղաղություն լինի։

Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորն ասում է՝ «Այն փաստը, որ երկիրը կոչվում է Հայաստան, չի փոխում իրականությունը. այս աշխարհագրական տարածքը պատկանում է մեզ»։ Եթե Հայաստանի ԱԺ ՔՊ-ական պատգամավորը հայտարարի՝ Բաքուն պատկանում է Հայաստանին, Գյանջան ևս, Նիկոլը, վստահ եմ, չի սպասի մինչև Ալիևը բողոքի, ՍՄՍ-ով հրաժարական կպահանջի։ Նրանք ինչ ասես ասում են, էս կողմից քար լռություն է, խաղաղություն են կառուցում, փոխվստահությո՜ւն։ Չեմ բացառում, որ այսպես կոչված փոխվստահության վերականգնման համար Նիկոլը նոյեմբերի 9-ին մասնակցի Բաքվի զորահանդեսին ու տոնի 2020 թվականին Հայաստանի նկատմամբ հաղթանակը, Արցախի գրավումը։ Դա էր ասում, չէ՞, որ հպարտ է պարտությամբ։

Ալիևը համաժողովում հայտարարել է՝ ոչ թե Սևան, այլ՝ Գյոյչա։ Հաջորդ օրը համաժողով է անում Նիկոլը ու արդարացնում՝ դե քանի որ մեր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների սեղանին դրված են Արցախի դրոշները, դրա համար է ասում «Գյոյչա»։ Դե քանի որ մենք ասում ենք արցախցիները վերադառնան, դրա համար է ասում։ Ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սևան անունը չի եղել և այլն, էլ ինչ ասես որ չեն ասում՝ արդարացնելու Ալիևին կամ հիմնավորելու նրա զառանցանքները։ Սա Արցախը հանձնեց, որպեսզի, ըստ իրեն, Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Էնտեղից շարունակ մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությւոնը խախտող հայտարարություններ են անում, բացի էն, որ դրանք արդեն խախտել են 200 քառակուսի կիլոմետրով, սրանք, որ ասում էին, թե ամեն միլիմետրը կարմիր գիծ է ու սրբություն, շատ հարմարվողական, կասեի հանցավոր հնազանդ արձագանքներ են տալիս։ Ժողովուրդ ջան, որևէ մեկդ հավատում եք, որ սրանք, այ էս բառապաշարով, խաղաղության են գնո՞ւմ։ Հա, Նիկոլը ծնկի է եկել խաղաղության համար, ինչ ասել են՝ արել է․ բայց Ալիևը խաղաղության է գնո՞ւմ։ Դուք հավատում եք, որ սա վերադարձնելու է մեզանից օկուպացրած տարա՞ծքը։ Արցախը հանձնել եք, դրանց բերել հասցրել եք Շորժայի ափին ու հիմա էլ ասում եք մենք սխալ ենք հասկանում Ալիևին, նա նկատի ունի սա, նկատի ունի այլ բան։ Նա նկատի ունի, որ վերցնելու է, քանի որ քանի Նիկոլն է իշխանության, ստանում է ուզածը։

Ադրբեջանը հա ասում է «Զանգեզուրի միջանցք»․ Նիկոլը մեկ-մեկ խնդրում է, որ էլ չասի այդպես, բայց շարունակում է ասել։ Ի վերջո, Նիկոլը լքը գտավ, հայտարարեց՝ դե թող ասեն Զանգեզուրի միջանցք, մենք էլ կմտածենք, թե ոչ Հայաստանի մասին չէ, ուրիշ տարածքի մասին է․ հիմա էլ գուցե ասի՝ ոչինչ, թող ասի Գյոյչա, մենք կմտածենք, որ նկատի ոչ թե Սևանա լիճը, այլ, ասեյնք՝ Գյանջայի մոտ գտնվող «Գյոյ գյոլը»։

Լավ, ՔՊ-ն հասկանում է՞ ինչ վտանգավոր իրավիճակի է հասցրել։ Ալենն ասում է՝ Ադրբեջանի նախագահը այդպես է ասում իր ներքին լսարանի համար։ Ո՞վ ա իր ներքին լսարանը, կարող  է՞ ՔՊ-ական իշխանությունն է աշխատում որպես Ադրբեջանի ներքին լսարան․ այլապես ոնց է ստացվում, որ Ալիևը իր ներքին լսարանի համար լիքը բաներ է պահանջում, իսկ արտաքին լսարան ՔՊ-ն հանձնում է։ Իսկ դո՞ւք ձեր ներքին լսարանին ինչ եք փոխանցում։ Ասում է՝ դե լավ է, կարևորը՝ Ալիևը խոսել է ոչ թե տանկերով Հայաստան գալու մասին, այլ ավտոմեքենաներով։ Սրանք էլ կարծես հենց դրա համար են աշխատում, որ աղ ու հացով դիմավորեն, տան։

Ադրբեջանը խոսում է Սևանի մասին, Արևմտյան Ադրբեջանի մասին, ինչը կոնկրետ սպառնալիք է, այստեղ մարդը, ում հանձնարարված է ՀՀ պաշտպանությունը, Ալիևի հայտարարությունից հետո ասում է՝ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է և դա տեսանելի է։ Ու դուք էդ պաշտպանության նախարարից ակնկալում եք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանո՞ւմ։

Հայաստանի հետ այսպես ասած՝ վստահության վերականգնման շրջանակներում Ալիևը խոսում է Հայաստան ադևրբեջանցիներ բերելու մասին, համարում պատմական հողը։ Պատմություն չունեն, բայց ունեն պատմական հողեր։ Հայ ժողովուրդն ունի աշխարհի ամենահնագույն պատմությունը, բայց պատմական հողերը հանձնում է Ադրբեջանին, որովհետև դժբախտություն է ունեցել ունենալու Նիկոլի պես իշխանություն։

Կարճ ասած՝ Հայ ժողովրդի համար, ինչպես պատմական փաստերն են ապացուցում, Ադրբեջանի իշխանությունն ու Հայաստանի այսօրվա իշխանությունը ունեն նման ազդեցություն, «Ենի Ազերբայջան», թե «Քաղաքացիական պայմանագիր», նույն ազդեցությունն ուրնեն, նույն վտանգն են ներկայացնում։ Երկուսն էլ աշխատում են հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը դեմ։

Ի դեպ, շատերն են կարծիք հայտնում, որ Իլհամ Ալիևը, խոսելով Սևանի մասին, Երևանի մասին, ընդամենը Փաշինյանին նամյոկ է անում իր խոստումների մասին։ Կապ չունի՝ ինչեր է հայտարարում Նիկոլը, ինչ կարմիր գծերից է խոսում, տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից․ կարևորը է, թե ինչ է խոստացել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan