Ծառայությունը նաև ստաժ կհաշվեն. իշխանությունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում
Դիտել նաև
Ստյոպան դժգոհել է, թե ինքն իրեն «ժերտվա» տվեց, բայց արժանվույն չի գնահատվել
Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար
«Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»
Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում
Ի՞նչ ունեցվածք ունի Ալեն Սիմոնյանի «հագուստի արդուկի գծով խորհրդականը»
«Հրապարակ»-ը գրում է.
«Ինչպես գրել էինք, իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ զինվորական ծառայությունը 2-ից 1,5 տարի դարձնելու վերաբերյալ։ Նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան և քննարկվելու է եկող քառօրյա նիստերի ընթացքում։ Սակայն իշխանությունը սրանով չի սահմանափակվելու` իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ նմանատիպ այլ ամբոխահաճո նախաձեռնություններով։ Օրինակ, մեզ ասացին, որ քննարկում են նաև պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրև աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը, և նախագծի տեսքով դա նույնպես կներկայացվի խորհրդարանի ընդունմանը»:

