«Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Արտաքին միջամտության աղերսումներ` ընդդեմ երևակայական արտաքին միջամտության
16
ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Իշխանությանը խոչընդոտում է արդարադատությանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) ԵՄ-ն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, որպեսզի կանխի... հորինած «միջամտությունը» Խորհրդարանի օրակարգում բանակը կրճատելու հարցն է Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին Պատերազմ Արցախում
Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն Կճոյանին առնչվող հնարավոր քրգործերի վերաբերյալ Դատախազությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել վրա Սփյուռք Մշակույթ Սպորտ Տարածաշրջան Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Հասարակություն 09:2016 Դեկ, 2025 Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը: Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ե... ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում (տեսանյութ) Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Արտաքին միջամտության աղերսումներ` ընդդեմ երևակայական արտաքին միջամտության Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Գործով չկա տուժող, բայց կա ավելի քան 40 կալանավորված անձ. ՀՀ-ում արտակարգ դատարաններ են գործում. փաստաբան Միջազգային հանրությանն եմ ներկայացրել Փաշինյանի կողմից եկեղեցուն ուղղված կեղծ մեղադրանքները. Ամստերդամ Խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը. Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչները՝ Գարեգին Բ-ին Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Հայաստանը փորձադաշտ չէ. Կալասի քաղաքական դպրոցը մեզ ծանոթ է՝ այն ավարտվում է ոչ թե անվտանգությամբ, այլ քաոսով. Կամենդատյան Միքայել Սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ) Լարված իրավիճակ․ Միքայել Սրբազանի դատին մարդկանց ներս չեն թողնում (տեսանյութ) Երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը (տեսանյութ) Դուք հա՞շտ եք, որ Ձերոնք՝ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է մերը դարձնենք. Սամվել Կարապետյան Մահացել է հայազգի հայտնի կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը NAN-ը հետ են կանչել շուկայից. Ի՞նչ է ասում ՍԱՏՄ-ն

Կարևորը քաոս լինի ու ցնցումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զանազան մանիպուլ յատիվ «փիլիսոփայություններից» ու նմանօրինակ դրսևորումներից զատ, էլ ո՞ր իրավիճակներում է Նիկոլ Փաշինյանն իրեն զգում ինչպես ձուկը ջրում:

Ակնհայտ է, որ Փաշինյանի համար քաոսը, խառնաշփոթը, բախումները, խժդժությունները գործունեություն ծավալելու հոգեհարազատ միջավայր են: Այսինքն, նա իրեն այդ շփոթի, իրարանցման մեջ ոչ թե պարզապես լավ է զգում, այլ ակտիվորեն ծավալվում է, առաջ է հրում իր, այսպես ասած, օրակարգը:

Դժվար չէ նկատել, որ երբ նա կենտրոնանում է որևէ խնդրի կամ թեկուզ պետական որևէ ստորաբաժանման գործունեության վրա, ամենից առաջ այնտեղ ինչ-ինչ ներքին հակադրություններ է գտնում (կարևոր էլ չէ՝ դրանք իրականում կա՞ն, թե՞ չկան, ընդգծվա՞ծ են, թե՞ ոչ), դրանք ուռճացնում է, հասցնում ինչ-որ գերադրական աստիճանի, որևէ ցնցող հայտարարություն կամ քայլ անում, ապա անցկացնում իր ցանկացածը կամ քմահաճույքը:

Նրան պետք է, որ անհաստատ, անկայուն, բախումնային իրավիճակներ լինեն: Հարցը միայն Մարտի 1-ը չէ, «թավշյա» իրարանցումը չէ, ռադիոյի շենք ներխուժելը չէ: Իշխանությունը վերցնելուց հետո էլ նա շարունակել է նույն ոճով ու ոգով. 2018-ի հոկտեմբերին ԱԺ պաշարումն ու խորհրդարանի վրա հարձակումը, 2019-ին դատարանների վրա հարձակումը, հիմա՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը…

Հասկանալի է, որ այդ հարայ-հրոցների «օրակարգն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար:

Փաշինյանն, ըստ այդմ, իրեն լավ է զգում, երբ կան ցնցումներ, երբ հանրության մեջ տիրապետում են հուզական ընկալումները, երբ տրամադրությունները հուզական լարումների վրա են: Այդ պայմաններում դատողականությունն ու ողջախոհությունը նահանջում են:

Ինչո՞ւ է նա այդպես վարվում: Ամեն ինչ, կարծում ենք, ունի շատ պարզ բացատրություն: Հուզական, ցնցումային տրամադրությունների պայմաններում ու միջավայրում շատ ավելի դյուրին է «սաղացնել» ցանկացած անընկալելի ու անադեկվատ բան:

Այսինքն, այն, ինչը հանդարտ հոգեվիճակում, կայուն միջավայրում ցանկացած հասարակություն ողջամտորեն կմերժեր, ավելին՝ կմերժեր նման բաներ առաջարկողին ու անողին, էմոցիոնալ բռնկման, քաոսի ու շփոթի պայմաններում կարող է և «մարսվել»:

Մեծ հաշվով, արդեն ավելի քան 7 տարի Նիկոլ Փաշինյանը ոչ թե կառավարում է երկիրը, այլ պետությունն ու հասարակությանը շարունակաբար քաոսում է, տանում իրարահաջորդ ցնցումների, պահում անընդհատ սթրեսային վիճակում:

Իսկ ի՞նչ անի, եթե ինքն էլ հրաշալի հասկանում է, որ այլ՝ նորմալ, հանգիստ պայմաններում ինքը պարզապես տապալված է:

Ու, որպեսզի շարունակի մնալ «ալիքի վրա», ընթանում է քաոսելու ճանապարհով: Խնդիրն այն է, որ նրա հետ նույն ուղղությամբ ընթանալ ցանկացողների թիվը կտրուկ նվազել է, ինչը որոշ հույսեր է հարուցում, որ այս տևական մղձավանջից վերջիվերջո դուրս կգանք: Բայց դեռ կան: Ցավոք, կան...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan