Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության 2017 թվականի գործունեության արդյունքներն ու 2018-ի անելիքները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և ՀՀ Ազգային ժողով փոխանցված Սահմանադրությունից բխող օրենքները ինչպես նաև Սահմանադրական օրենքները, դատարանների բեռնաթամանն ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքները, ԴԱՀԿ ծառայության բարեփոխումները այդ թվում հայեցողական լիազորությունների սահմանափակմանն ուղղված գործողությունները, քրեակատարողական համակարգում տեղի ունեցած դրական փոփոխություններն ու խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև էլեկտրոնային ժողովրդավարության ոլորտում նախարարության ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը:

Նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա: 2019 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Սնանկության դատարանը, կալանքի՝ մինչդատական վարույթի գործերն այսուհետ քննվելու են քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից: Երևանի վարչական շրջանների 7 դատարանները միավորվել են մեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կազմում, ինչն ըստ նախարարի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր վարչական շրջաններում առկա էր դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածություն, իսկ դատավորների թիվն ավելացնելն ինքնին հարցը չէր լուծի, քանի որ դրա համար անհրաժեշտ է ենթակառուցվածք, տարածքներ և այլն:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս կերպ համահարթեցվում է դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչը դրական ազդեցություն կունենա դատական ակտերի կայացման տևողության վրա: Զեկուցվել է նաև, որ 10-ով ավելացվել է դատավորների թիվն այն հատկապես այն ուղղություններում, որտեղ առավել անհրաժեշտություն կար: Նախարարն ընդգծել է, որ ներդրվել են մի շարք այլ գործիքներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ընթացիկ տարվա ընթացքում: Ըստ Դավիթ Հարությունյանի` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան բազմաթիվ գործեր, որոնք կարող են լուծվել անգամ արտադատական կարգով. այդ գործերը պարունակում են շատ քիչ իրավական գործընթաց: Համաձայն արդեն իսկ ընդունված օրենսդրական փոփոխությունների՝ ապրիլ ամսից Արդարադատության նախարարությունը և Կենտրոնական բանկը հաստատելով տիպային պայմանագրեր՝ հնարավոություն կընձեռեն կողմերին վեճի պարագայում նոտարից էլեկտրոնային եղանակով ստանալ կատարողական թերթ և անմիջապես դիմել ԴԱՀԿ: Ակնկալվում է, որ այս գործիքի կիրառման արդյունքում դատարաններն էապես կբեռնաթափվեն: Միաժամանակ, դատավարական օրենսգրքերով նախատեսվում են ավելի օպտիմալ մեխանիզմներ, շուտով կգործեն նաև ծանուցումների և հայցերի ներկայացման էլեկտրոնային համակարգերը:

Վարչապետ Կարապետյանը հատուկ կարևորել է դատարանների բեռնաթափմանն ուղղված միջոցառումների իրականացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի հետագա բարելավմանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքներից կարևորվել են ապօրինի հարստացման քրեականացումը, շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի ընդլայնումը, ազդարարների պաշտպանության ապահովումը, Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումն ու կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը:
ՔԿՀ-ներում իրականացրած բարեփոխումներից նախարարն առանձնացրել է 10 քրեակատարողական հիմնարկներում ներդրված Էներգախնայողության ծրագիրն ու բժշկական ծառայությունների արդիականացման աշխատանքները: Ծրագրերից առաջինի արդյունքում ՔԿՀ-ներն ապահովվել էն անհրաժեշտ ջերմային և հիգիենիկ պայմաններով, էներգաարդյունավետ լուսատուներով, կառուցվել են գազատարներ և կաթսայատներ, իսկ երկրորդ ծրագրի շրջանակում 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
Զեկուցվել է, որ ԴԱՀԿ ոլորտի բարեփոխումներն ուղղված են եղել կատարողական գործողությունների կատարման և որոշումներ ընդունելու ժամկետների սահմանմանը, իսկ բիզնեսի բնականոն ընթացքն ապահովելու համար նախատեսվել է, որ որպես հայցի ապահովման միջոց արգելանքը սկզբնապես դրվում է տնտեսվարող սուբյեկտի ոչ թե ֆինանսական միջոցների, այլ՝ անշարժ գույքի վրա: ԴԱՀԿ-ում հարուցված վարույթների մասին քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով ստեղծվել է SMS հաղորդագրության միջոցով ծանուցվելու հնարավորություն: Բացի այդ, մշակվել է համակարգչային ծրագիր, որի միջոցով քաղաքացին կարող է սմարթ հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով տեղեկանալ իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի վերաբերյալ:
Էլեկտրոնային ժողովրդավարության ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կատարված աշխատանքներում կարևորվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի՝ www.e-draft.am-ի, և թեժ գծի www.e-hotline.am կայքի գործարկումը, ինչպես նաև հարցումների միասնական էլեկտրոնային հարթակի՝ www.e-request.am-ի, www.e-apostille.am էլեկտրոնային ապոստիլ համակարգի ստեղծումն ու էլեկտրոնային նոտար համակարգի արդիականացմանն ուղղված աշխատանքները:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության որպես լավագույն օրինակ նշվել է պետական մարմինների գործառույթները մասնավոր հատվածին պատվիրակելու գործընթացը: Ներկայում պետական ծառայություններ մատուցող օպերատորների թիվն ինն է, որոնց պատվիրակված է շուրջ 67 ծառայություն: 2017 թվականի դեկտեմբների 31-ի դրությամբ պետական մարմինների գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցվել է 1722 ծառայություն: Կարեն Կարապետյանը ողջունել է այս գործընթացի իրականացումը, օպերատորների ու մատուցվող ծառայությունների ընդլայնումը, միաժամանակ առաջարկել շարունակել անձանց նշված հնարավորությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը, վերահսկողությունն ու դատապարտյալների վերաինտեգրումն ապահովող ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության և աշխատանքները, մասնավորապես, Երևան քաղաքում, Արարատի և Լոռու մարզում Էլեկտրոնային հսկողության համակարգի փորձարկման արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ արդարատատության նախարարության կողմից մշակվող «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծին որով հստակ նոր կարգավորումներ են նախատեսվում շենքերի կառավարման, համատիրությունների գործունեության հարցերին։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ նախարար Հարությունյանը զեկուցել է, որ նշված օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում և այն կառավարության աշխատակազմ կներկայացվի մարտի սկզբներին:

Ընդգծվել է, որ Արդարադատության նախարարության 2018 թվականի աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու բիզնես ռեգիստրի ստեղծմանը, քրեական պատիժների համակարգի գաղափարախոսության փոփոխմանը, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության և սնանկության կառավարիչների էլեկտրոնային հարթակի ստեղծմանը:
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan