Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր

Անվճար խորհուրդ Փաշինյանի համար. ինչպես պատրաստվել 2026-ի ընտրություններին՝ հանդես գալով տարբեր կերպարներով

Ինչպես  հայտնի է, Փաշինյանն օր ու գիշեր մտածում է, թե ինչ կերպարով հանդես գա 2026-ի ընտրություններում, որ կարողանա գոնե որոշ թվով ձայներ ստանալ, եթե նույնիսկ չկարողանա հաղթել:

2021-ին նրան հաջողվեց հանդես գալ երկու կերպարով. «խաղաղասերի»  և նախկինների «թալանը»   վերադարձնող հայկական «Ռոբին Հուդ-ի»,  և դրա շնորհիվ նույնիսկ կարողացավ վերարտադրել իր իշխանությունը:

Գալիք 2026-ի ընտրություններում նրա՝ նախկինների «թալանի»  խաղաքարտն այլևս չի գործելու: Դրա վառ ապացույցը Գյումրու անցած ընտրությունների արդյունքն էր:

Փաշինյանը դա հասկացել է և փորձում , գոնե «խաղաղասերի»   խաղաթուղթը մաքսիմալ օգտագործել, որպեսզի գոնե 2021-ի կեսի չափ ձայն ստանա:

Դրա համար նա աղերսում  է Ալիևից մինչև ընտրություններ ստորագրել այդ փաստաթուղթը, որպեսզի կարողանա  ցույց տալ  այդ  թղթի կտորը, մտածելով, որ դրանով կկարողանա խաբել հանրության առավել թերզարգացած մասին:

Սակայն հանրության այդ հատվածը մեծ թիվ չի կազմում և նրան խորհուրդ են տվել նաև տարբեր խեղկատակ քայլերի դիմել, որպեսզի գրավի նաև հանրության քաղքենի մի մասին:

Դրա համար, օգոստոսի 8-ին նա հայտնվել էր Թրամփի սեղանի վրա և կողքը: Ճիշտ է, Թրամփն այդպես էլ նրա անունը  չսովորեց, բայց  դա ոչինչ:

Հասկանալով, որ դա քիչ է,  Փաշինյանն փորձում է նոր կերպարներ հորինել՝ հանրությանը ներկայանալու համար:

Եթե նախկինում նա սատանաների հետևից էր ընկնում, հեծանիվ էր վարում, ապա այսօր որոշել է ամեն առավոտ սրտիկ ցույց տալով, բարի լույս մաղթել իր ընտրողներին:

Բայց դա էլ է քիչ: Մենք կարող ենք իրեն առաջարկել ամեն շաբաթ Հայաստան հրավիրել իրեն նման մի ինչ-որ կերպարի և համատեղ նկարվել, կամ՝ խեղկատակությամբ զբաղվել:

Մանավանդ, որ դրա համար բյուջեում զգալի գումարներ կան՝ ռուս-ուկրաինական պատերազմի  գործոնն օգտագործելուց   ստացած գումարներից:

Օրինակ, երեկ միջազգային ժամանցային մամուլը նկատել է, թե ինչպես է աշխարհի ամենասեքսուալ կին-«ռեյսավիկը» (խոշոր բեռնատարի վարորդ) «կիսվել»  ինտիմ լուսանկարով։

Կոստառիկացի բեռնատարի վարորդուհի  Միլենա Գոնսալեսը, որը հայտնի է նաև որպես «աշխարհի ամենասեքսուալ  բեռնատարի վարորդ», իր բլոգում հրապարակել է «բաց» լուսանկար: Լուսանկարը հայտնվել է նրա Ինստագրամի էջում, և ունի ավելի քան 500.000 հետևող:

Համացանցում տեղադրված լուսանկարներում կինը նստած է մեքենայի առջևի նստատեղին՝ հագած կարմիր, նեղ երիզներով և խորը դեկոլտեով (լանջաբացվածքով)  շապիկ։ Նա  նաև  կապույտ ջինսե շորտերով է, զարդերով, ոճավորված սանրվածքով, աչքի ընկնող դիմահարդարմամբ և կարմիր գլխաշորով։

Եթե նրան հրավիրեն Հայաստան և այս նույն բեռնատարում այս կինը նկարվի, օրինակ,  Փաշինյանի հետ, ապա այս նկարը կտարածվի աշխարհով մեկ, և Փաշինյանի անուն-ազգանունը գոնե Թրամփը հաստատ կհիշի:

Մանավանդ, որ նա կանանց մասով պրոֆեսիոնալ է, և ուրեմն Փաշինյանն այս հարցում նույնպես շահած դուրս կգա:

Կընդունե՞ն այս առաջարկը Փաշինյանի թիմակիցները, պարզ կլինի մոտ ժամանակներս:

Պետք է շտապել, քանզի հույսը դնել միայն Էրդողանի և Ալիևի վրա՝ իմաստ չունի: Նրանք սովորաբար կարող են մեծ խոստումներ տալ և դրժել դրանք: Մանավանդ, որ միայն իրենց գործոնը խաղի մեջ դնելը, Փաշինյանի համար, քիչ կլինի՝ 2026-ին գոնե որոշ թվով ձայներ ստանալու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>