Սաակաշվիլին մեկնում է Նիդեռլանդներ ու Եվրոպա (Տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխելի Սաակաշվիլին, որին օրերս Ուկրաինայից արտաքսեցին Լեհաստան, վրացական ТВ-ին հայտնել է, որ այսօր՝ չորեքշաբթի, թռչելու է Նիդեռլանդներ, այնուհետ՝ մի շարք եվրոպական երկրներ:
«Ես մեկնում եմ Նիդեռլանդներ, այնուհետ մտադիր եմ անցնել ամբողջ Եվրոպան, քանի որ հանդիպումներ եմ նախատեսում Բրյուսելում, Գերմանիայում, Ֆրանսիայում, այնուհետ՝ կրկին Լեհաստանում, ես հիմա ազատ թռչնի պես կարող եմ մեկնել ուր ուզում եմ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայությունը հայտարարել էր, որ Սահակաշվիլին տեղափոխվել է Լեհաստան։
«Այս անձը Ուկրաինայի տարածքում է գտնվել ոչ օրինական հիմքերով, ուստի, հաշվի առնելով իրավական բոլոր կանոնակարգերը, վերադարձվել է այն երկիր, որտեղից ժամանել է»,- ասված է հայտարարության մեջ:
Zham.am