Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր

Ինչո՞ւ Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվեցին մասնակցել Երևանում անցկացվելիք «Եվրանեսթի» աշխատանքներին

Ինչպես հայտնի է, այսօր Երևանում սկսում է իր աշխատանքները  Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Euronest) 12-րդ լիագումար նիստը: Այն կտևի հոկտեմբերի 28-ից մինչև 30-ը:

Այսօր կանցկացվեն Եվրանեսթ ԽՎ քաղաքականության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ու տնտեսական ինտեգրման հանձնաժողովների նիստերը:

Իսկ վաղը, հոկտեմբերի 29-ին, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի բացումը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճում։

Սակայն գլխավոր ինտրիգը ոչ այնքան այս կառույցի աշխատանքներն են, այլ այն, որ այս նիստի աշխատանքներին չեն մասնակցում  Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Հարավային Կովկասում անցկացվելիք այս կառույցի աշխատանքներին չեն մասնակցում  նույն Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի ներկայացուցիչները:

Սա արդեն ցույց է տալիս, այս կառույցի աշխատանքների լեգիտիմության ցածր աստիճանը:

Բայց փորձենք ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչու մեր երկու հարևանները հրաժարվեցին մասնակցել այս կառույցի աշխատանքներին:

 

                                 Ի՞նչ է իրենից ներկայացնում այս կառույցը

Եվրանեսթը խորհրդարանական ֆորում է, որի նպատակն է խթանել քաղաքական միավորումը և հետագա տնտեսական ինտեգրումը ԵՄ-ի և նրա արևելաեվրոպական գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև:  Նախկինում այս կառույցի աշխատանքներին մասնակցում էր նաև  Բելառուսը։

Բելառուսից ցանկություն էր հայտնել այդ երկրի վտարանդի ղեկավարի կարգավիճակ ունեցող հայտնի ընդդիմադիր Տիխանովսկայան, ով  ապրում է այսօր Լիտվայում: Նրա վրա Լիտվայի կառավարությունը, սկսած 2020 թվականից տարեկան ծախսում էր մեկ միլիոն եվրո: Դրա մեջ մտնում էր նաև նրա անվտանգության ապահովման խնդիրը:  Սակայն  օրեր առաջ  Լիտվայի կառավարությունը որոշում կայացրեց զրկել նրան այդ կարագավիճակից, և նա հրաժարվեց մասնակցել երևանյան այս միջոցառումներին, պատճառաբանելով, թե  երաշխավորված չի լինի նրա անվտանգության հարցը: Իրականում տիկին Տիխանովսկայան, հավանաբար, վիրավորված է իրեն զգում, որ Արևմուտքն իր մասին արդեն մոռացել է, և ինքը հայտնվել է պատմական աղբանոցում:

Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները  ևս չեն լինի, ապա կնշանակի, որ Հայաստանում հանդիպելու են միայն Մոլդովայի և Ուկրաինայի պաշտոնական  ներկայացուցիչները:

Նրանք հավանաբար քննարկելու են, թե ինչպես է  ծաղկում այդ երկրներում դեմոկրատիան, հատկապես, թե ինչ փայլուն կերպով անցկացվեցին վերջերս Մոլդովայում ընտրությունները:

 Ինչո՞ւ  Վրաստանը հրաժարվեց մասնակցել երևանյան այս հանդիպմանը

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը ձեռնպահ է մնացել մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին վեհաժողովի վերջին գործողությունների պատճառով, գրել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին ուղղված նամակում։

Նրա խոսքով՝ վրացական կողմը մտահոգված է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից Վրաստանից անհատներին «քաղաքացիական հասարակության» անվան տակ լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, չնայած այն հանգամանքին, որ նրանք մասնակցել կամ աջակցել են ընտրությունների արդյունքների չեղարկմանը, օրինական ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը և Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին։

«Այս անհատներին հարթակ տրամադրելով՝ Եվրանեսթը նորմալացնում  և խրախուսում է հակաժողովրդավարական վարքագիծը և արդարացնում բռնի կամ արմատական ​​քաղաքական ծրագրերը», - գրել է Մախաշվիլին։

Բացի այդ, ներկա դրությամբ, ԵՄ-ն սառեցրել է  Վրաստանի հետ հարաբերությունները, հրաժարվել  բարձր մակարդակի հանդիպումներից, կասեցրել է  ֆինանսական օգնությունը և երկրի ինտեգրումը Միությանը՝ պատճառաբանելով բանակցություններ սկսելու պայմանները չկատարելը։

Ստացվում է, որ այս երկու օրերին, Երևանում հիմնականում ելույթներ են ունենալու Վրաստանից  միայն այդ երկրի  ընդդիմադիր գործիչները և քննադատելու են Վրաստանի ներկայիս իշխանությանը:

Հասկանալի պատճառներով, Վրաստանի իշխանությունը ճիշտ որոշում է կայացրել, հակառակ դեպքում նրանք ստիպված Երևանում պիտի հակադարձեին իրենց երկրի ընդդիմության ներկայացուցիչներին:

          Ինչո՞ւ  Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել երևանյան այս միջոցառմանը

Պաշտոնական հիմնավորումն այն էր, թե իբր այս կառույցը բավարար ձևով չի աջակցել  օգոստոսի 8-ի համաձայնագրին և, բացի այդ, այդ երկրի պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին   հայտարարել  է, թե իբր,  Եվրախարհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են վեհաժողովի աշխատանքների զգալի մասը, չեն համապատասխանում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին։

Նա նաև նշել է, թե իրենց հրաժարվելը կապված չէ Երևանում անցկացվելու հետ, սակայն գրեթե բոլոր միջազգային դիտորդները նշել են, որ ադրբեջանցիները փորձել են իրենց համերաշխությունը ցույց տալ վրացիներին, ևս մեկ անգամ ցույց տալով, որ իրենք ավելի նրբանկատ են ներկայիս Վրաստանի իշխանությունների մտահոգությունների հանդեպ, քան ներկայիս Հայաստանի իշխանությունները, որոնք նման մոտեցումներին ուշադրություն չեն դարձնում:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանի իշխանությունն, ով ամեն տեղ թմբկահարում է, թե իր գլխավոր խնդիրը, առաջին հերթին, իր  հարևանների հետ հարաբերություններ հաստատելն է, իրականում կատարում է եվրոպական վերնախավերի  «գործիքի»  դեր, նույնիսկ չմտածելով, թե այդ «գործիքն»   ում դեմ է ուղղված:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>