Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին

Վաղուց են բոլոր «կարմիր գծերը» հատված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին նորմալ մարդկանցից շատերը նշում են, որ Փաշինյանը «կարմիր գծեր» է հատում: Մարդիկ նկատի ունեն ոչ միայն Ազգային եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմն, ընդհանուր առմամբ, այլև կարգալույծ արված նախկին քահանայի, գործնականում աշխարհիկության վերադարձված անձնավորության «պատարագի» մասնակցելն ու դրա հետ կապված անընկալելի դրսևորումները:

Այդ դիտարկումն, իհարկե, տեղին է և համապատասխանում է իրականությանը, քանի որ իսկապես Նիկոլ Փաշինյանը «կարմիր գծեր» է անցնում կամ հատում: Սակայն փոքր-ինչ տարօրինակ է այն զարմանքը, որ նկատվում է հիշյալ արձանագրումն անող հայրենակիցների արձագանքներում: Այո, տարօրինակ է զարմանքը, քանի որ Նիկոլ Փաշինյանը իր գործունեության ընթացքում, առավել ևս՝ որպես վարչապետ պաշտոնավարելու մոտ 7,5 տարվա ընթացքում այդ ե՞րբ «կարմիր գծեր» չի հատել:

Չէ, իսկապես, այդ ե՞րբ է եղել, որ Փաշինյանը չի հատել «կարմիր գծեր», այն է՝ հանրային, քաղաքական, հասարակական, հոգևոր ու մշակութային կյանքում, նաև այսպես ասենք՝ կենցաղային հարթության վրա հարաբերություններում ընդունված նորմեր ու սահմաններ չի անցել:

Հատե՜լ... Ի՞նչ հատել, Փաշինյանը ամենակոպիտ ձևերով տրորտակ է տվել այնքան «կարմիր գծեր», որ դրանք իրար կպցնելու դեպքում մոլորակի հասարակածը գերազանցող կարմիր ժապավեն կստացվեր:

Ի՞նչ է արել Փաշինյանը: Հասարակության մի հատվածին հանել է մյուսի դեմ, հետո մի երրորդ հատվածին՝ այդ երկուսի դեմ: Հարազատին՝ հարազատի, քրոջը՝ եղբոր դեմ է հանել: Անդադար ատելություն ու թշնամանք է սերմանել, սևի ու սպիտակի է բաժանել:

Հաջորդը. շարունակաբար ու բացահայտ ստել է, հետո սկսել «կռուտիտներ» անել: Իր ուժայիններին շարունակաբար հրամայել է հարձակվել ընդդիմախոսների վրա: Երկրի կառավարումն իրականացրել ու իրականացնում է խայտառակորեն վատ, փնթի, անտակուգլուխ: Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ ու աղետ է բերել ու մարդկային, տարածքային, նաև պատմամշակութային անդառնալի կորուստներ է պատճառել:

Այնքան «կարմիր գծեր» է հատել, որ Ազգային եկեղեցու, հայ հոգևորականության վրա հարձակվելու և հալածանքների ենթարկելու «կարմիր գիծն» ի՞նչ է, որ չհատի: Դա Փաշինյանի ու նրա մերձախավի համար խնդիր չէ: Չէ, իրոք, իրենց համար ի՞նչ խնդիր է՝ ոտնատակ տալ ազգայինը, պատմությունը, կրոնը, ոտնատակ տալ Եկեղեցին, արժեքները:

Երևի արժե՞ հիշեցնել, թե էլ ինչ «կարմիր գծեր» է հատել Փաշինյանը: Այն ի՞նքը չէր, որ 2008-ի մարտի 1-ին հետևողականորեն շարունակում էր բորբոքել Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված բազմության կրքերը՝ գործնականում հրահրելով ու խրախուսելով բախումները: Ու այն ժամանակ, երբ արդեն այդ ամենի հետևանքով մարդիկ էին զոհվել թե՛ ոստիկանության զորքերի, թե՛ հավաքված բազմության շարքերում, Փաշինյանը բղավում էր, որ իր հոգին փառավորվում է: Այդ ի՞նքը չէր բղավում ղարաբաղցիներին Երևանից քշելու մասին... Ու դեռ այն ժամանակ նա իշխանություն չուներ, ընդդիմադիր էր «աշխատում»:

Հարցն այն է, որ Հայաստանում միշտ էլ եղել է իշխանության համար պայքար, ինչը բնական է: Բայց ոչ մի անգամ ոչ մի հիմնական ընդդիմադիր լիդեր չէր հատել հնարավոր ու անհնար բոլոր «կարմիր գծերը»: Ու պատահական չէ, որ 2018-ին, երբ Փաշինյանն արդեն զգացել էր իշխանությունը զավթելու հոտը, կենդանի մարդկանց դռների առաջ... դագաղի կափարիչներ էին դնում ու ցնծում: Էլի մի տրորված «կարմիր գիծ», որը հետո ամբողջ ազգի քթից եկավ: Բուտաֆորիական «դագաղներ» ճոճելով իշխանության եկած Փաշինյանը հազար-հազարավոր իրական դագաղներ բերեց Հայաստանին...

Մի՞թե «կարմիր գծի» հատում չէ այն իրողությունը, որ կանխամտածված կերպով հրապարակում հավաքված ժողովրդին դեմ տվեցին «քառօրյա պատերազմի» իրական հերոսի կեղծ «պապիկ», որ սուտուփուտ և կրքեր բորբոքող բաներ արտասանեց:

Մի՞թե «կարմիր գծի» հատում չէր անվանի ու աշխարհահռչակ մարզիկների հանդեպ յուրօրինակ վրեժխնդրությունը միայն այն բանի համար, որ իր «թավիշին» չէին աջակցել: 

Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում հատեց այնպիսի «կարմիր գիծ», ինչպիսին է իր կողմից հակառակորդ ընկալվողների տուն և ընտանիք մտնելը: Որևէ մեկին հետապնդելու համար նրա քրոջ, հոր, հարազատի վրա քննիչ-մննիչ, ոստիկան-մոստիկանով հարձակվելը: Դա արդեն նորմ է դարձել: Ինչպես Փաշինյանի համար սովորական մի բան է համատարած բոլորին գաղտնալսելը, ուրիշների անձնական նամակագրության, անձնական կյանքի ինչ-ինչ տվյալներ ստանալու համար պետական հատուկ ծառայությունների հնարավորություններն օգտագործելն ու այդ «տվյալները» հանրայնացնելը կամ դրանցով հրապարակայնորեն շանտաժ անելը:

Բայց ավելի ահավոր «հատումներ» կան: «Կարմիր գծի» հատում, անգամ՝ տրորտակում է այն, որ Փաշինյանը հազարամյակներով ու բնիկ հայկական Արցախը ճանաչեց ադրբեջանական տարածք:

«Կարմիր գծի» ոտնակոխում է Արարատն ուրանալը:

«Կարմիր գծի» հատում է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը:

Հապա Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին զազրախոսությո՞ւնը: Երկրի նախկին ղեկավարների, ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ կին պատգամավորների հասցեին ինչ ասես՝ ասելը, ԱԺ ամբիոնից ուղիղ հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնելը...

«Կարմիր գծի» հատում էր Եռաբլուրի «առումը»՝ զոհվածների ծնողների նկատմամբ ֆիզիզկական բռնի ուժ գործադրելով:

Ո՞ր մեկն ասես, ախր, ո՞ր մեկը...

Սա է: Փաշինյանի գրեթե ամբողջ «գործունեությունը» կարմիրգծահատիչ է:

Այնպես որ, պարզ է, թե ով է Փաշինյանը մանավանդ «կարմիր գծեր» անցնելու առումով: Հարցն այն է, թե ովքեր են նրանք, ովքեր մղվում են նրա հետ «կարմիր գծեր» անցնելու, աններելի մեղքերով ծանրաբեռնվելու:

Թեպետ, արժե նկատել, որ այդ մղվողները գոնե վերջերս որոշակիորեն նվազել են: Չէ, անհամեմատ զգալիորեն են նվազել, ու դա մեծ հույս է տալիս, որ մեր երկրում ամեն ինչ դեռ վերջնականապես կորած չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>