Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց հարձակվել Վարդան Ղուկասյանի վրա և ինչ խնդիր է նա փորձում լուծել

Այսօր ոչ մեկի համար զարմանալի չէ, թե ինչ է կատարվում Գյումրիում:

Այս տարվա գարնանը, Փաշինյանը, մեծ վարչական ռեսուրսներ ծախսելով, չկարողացավ հասնել հաջողության Գյումրու ընտրություններում:

Նա չէր սպասում, որ ի հեճուկս իր ցանկության, գյումրեցիները պիտի ակտիվ գային ընտրատեղամասեր և քվեարկեին ՔՊ-ի դեմ:

Որից հետո առաջ եկավ   «Գյումրիի ֆենոմեն»   հասկացողությունը, ինչը լուրջ վտանգում էր Փաշինյանի իմիջը՝ հատկապես գալիք համապետական ընտրություններից առաջ:

Հայ հանրությունը ով մինչև Գյումրին և Փարաքարը չէր հավատում ընտրություններով իշխանությունը փոխելու գաղափարին, այդ տեղական ընտրություններից հետո սկսեց հավատալ:

Իսկ այն հանրությունը, ով հավատում է, որ կարող է փոխել ընտրությունով իշխանությունը, մահացու վտանգավոր է ցանկացած բռնապետի համար և այդ շարքում Նիկոլ Փաշինյանն բացառություն չէ:

Ինչո՞ւ հանրությունը, մինչև Գյումրին չէր հավատում, որ ընտրություններով կարող է փոխել իշխանությունը, հասկանալի է:

30 տարիների ընթացքում այս հանրությունը նման բան չի տեսել: Հասկանալի է, որ հանրության մեջ պիտի արմատավորվեր այդ գաղափարը:

Այդ իսկ պատճառով հանրությունը ավելի շուտ հավատում էր փողոցային պայքարներին, քան ընտրություններին:

Սակայն վերջին չորս տարիների ընթացքում, բոլոր փողոցային պայքարներում ընդդիմությունը պարտված է դուրս եկել:

Որից հետո Փաշինյանն ուժեղացել է, և սկսել են մեղադրել ժողովրդին, թե իբր վերջինս բարոյալքվել է և դրա պատճառով է աջակցում Փաշինյանին:

Հասկանալի է, որ այս իրավիճակում, մարդիկ հայտնվում են անհուսության վիճակում, քանզի ընտրություններին չեն հավատում, իսկ փողոցային պայքարներում պարտվում են:

Դրա արդյունքում առաջ է գալիս այն գաղափարը, որ կամ «ժողովորդն արդեն ժողովորդ չի», կամ էլ ընդդիմությունն է խայտառակ վատ կազմակերպում իր պայքարը:

Սակայն քանի որ վերլուծական միտքը Հայաստանում գրեթե զարգացած չէ, մարդիկ սկսում են  հայտնվել հոգեկան ծանր վիճակներում:

Սկսում են վիրավորել ընդդիմության առանձին ներկայացուցիչներին, հավաքական ընդդիմությանը:

Մինչդեռ քաղաքագիտական իմաստով հայ հանրությունը սարսափելի անգիտության մեջ է գտնվում: Սակայն դրա մեղքը հանրությանը չէ:

Պարզապես վերջին 30 տարիների ընթացքում երկրում քաղաքական վերնախավ, որպես այդպիսին, չի կայացել:

Իշխանության վերարտադրությունը պայմանավորված չի եղել ո՛չ ընտրություններով, ո՛չ էլ կուսակցությունների դերով:

Մարդիկ համոզված են եղել, որ իշխանությունը չի փոխվելու, պարզապես ընթանում էր ձևական պայքար ընդդիմության դեմ, որի արդյունքում, երբեմն մարդիկ էին զոհվում, իսկ երբեմն միայն վիրավորվում, կամ էլ այդ ամենը ավարտվում էր եկեղեցում աղոթքով, կամ՝ ոչնչով:

Հասկանալի է, որ մարդիկ իրենց տեսածով են եզրակացություն անում:

Սակայն պետք է նշել, որ մարդկանց հույսերը միշտ արթնանում էին հենց ընտրությունների ժամանակ:

Եթե մարդկանց բացատրվեր, որ աշխարի բոլոր երկրներում նույնիսկ հեղափոխությունները կատարվել են ընտրությունների ժամանակ, մարդիկ այսչափ հոռոտեսորեն չէին վերաբերվի ընտրություններին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը 1789 թվականին կատարվեց ընտրությունների արդյունքում:

Առաջին և երկրորդ ռուսական հեղափոխությունները կատարվեցին. 1905-ին և 1917-ին՝  ընտրությունների արդյունքում:

Գերմանիայում նացիստները եկան իշխանության 1933-ին՝ ընտրությունների արդյունքում:

«Ղարաբաղ»  կոմիտեն եկավ իշխանության 1990 թվականին՝ ընտրությունների արդյունքում:

Ուկրաինայում «նարնջագույն»  հեղափոխությունը  եղավ ընտրությունների արդյունքում: Վրաստանում Սաակաշվիլին իր «վարդերի»  հեղափոխությունը կատարեց ընտրությունների արդյունքում՝ 2003-ին և իշխանությունը հանձնեց Իվանիշվիլուն 2012-ին՝ նույնպես ընտրությունների արդյունքում:

Եթե որևէ մեկին թվում է, թե այդ բոլոր դեպքերում իշխանությունները անցկացնում էին անթերի ընտրություններ, ապա չարաչար սխալվում են:

Նիկոլ Փաշինյանը ո՛չ Սադդամն է, ո՛չ էլ՝ Քադդաֆին, որին   ընտրություններով հնարավոր չի լինի հեռացնել:

Փաշինյանը  Սաակաշվիլուց ավել չէ, որ մտածենք, թե նրան հնարավոր չի լինի հեռացնել:

Մարդկանց չի կարելի հիասթափեցնել, քանզի այդ մթնոլորտի ձևավորումն է Փաշինյանի գլխավոր հույսը:

Նա շատ լավ գիտի, որ ընտրություններով որևէ հույս չունի վերարտադրվելու և դրա համար էլ նման քայլերի է դիմում, որ ցույց տա, որ իր իբր՝ «իր դեմ խաղ չկա»:

Վարդան Ղուկասյանի դեմ այս քայլը նպատակ ունի հուսահատեցնել  Վաղարշապատի բնակիչներին, որ միևնույն է, ձեր հույսերը մի կապեք ընդդիմության հետ, քանզի դրա արդյունքում, այդ ընդդիմադիր տեղական լիդերները կա՛մ կգնդակահարվեն, կա՛մ էլ կձերբակալվեն:

Սա է Փաշինյանի գլխավոր նպատակը՝  դիմելով  Գյումրիի գործողություններին:

Իսկ ընդդիմությունը պիտի գիտակցի, որ մինչ ընտրությունները պիտի պատշաճ մակարդակով պատրաստի հանրությանը, որպեսզի ընտրությունների արդյունքում մաքսիմալ  «թավշյա» ձևով հեռացվի այս իշխանությունը:

Իսկ ինչպե՞ս ընդդիմությունը պիտի պատրաստի հանրությանը, որ ստանա դրական արդյունք ընտրություններում, արդեն առանձին խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>