Ամենասարսափելի առաքելությունը Արգիշտի Մեխակյանը շարքային պատեհապաշտ է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Թալանչիների փոքրիկ խմբակը՝ ՔՊ-ն ու իր կցորդները, էջմիածնում չպետք է իշխանություն ձևավորեն․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
15
Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մեր խնդիրը ՔՊ-ին իշխանազրկելն ու Վաղարշապատում իշխանությունն ստանձնելն է․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը՝ Էջմիածնում. Ուղիղ Էջմիածինը պետք է մաքրենք քաղաքական կեղտից և կենցաղային աղբից. Անդրանիկ Թևանյան Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու Աբովյանում կատարված սպանության համար կասկածվողները ձերբակալվել են. ՆԳՆ Քաստինգը հայտարարված է Ինչու է Երևանն Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ Փաշինյանը Վեհափառին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել» Թանգարանային մասունք եւ մոտ 2 000 դոլարի նվերներ՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների դեմ պայքարի ելած Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Էջմիածնի վրա մեծ պատասխանատվություն է․ քվեարկելու են 3 մլնի փոխարեն․ «Կարճ ասած» Աշխարհաքաղաքական վերափոխման արտաքին քաղաքականության շերտը. Արմեն Գևորգյանի հոդվածը Վարչական ռեսուրսը՝ ՔՊ-ի հանրահավաքին Վերաքննիչ դատարանի որոշումն արդեն կանխատեսելի էր. վճիռն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառ ունի. Ամստերդամ Նիկոլը վախեցավ երևալ Վաղարշապատում․ «Մայր Հայաստանը»՝ ՔՊ-ի քաղաքական հակակշիռ Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը․ Վարդևանյան Ամենասարսափելի առաքելությունը Թող բոլոր ՔՊ-ականները գնան Արծվաշեն. Լարիսա Ալավերդյան Նիկոլի ասածից մի քայլ աջ, մի քայլ ձախ համարում են մահ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Արգիշտիին ասեք՝ գնա տուն, հաշվի՝ կրվել ես «Մայր Հայաստանը» կանգնած է Եկեղեցու կողքին․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) Ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս խմբակի իրականացրած ոչ հայեցի քայլերին․ Սամվել Հարոյան Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Բյուջեն կարող ենք վստահաբար կոչել «ձախողումների ամփոփման բյուջե»․ Արթուր Խաչատրյան Շատերն ընկալել են` գտնվում ենք անդունդի մեջ, պետք է արագ դուրս գալ. Խաչիկ Մանուկյան «ՔՊ»- հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին. «Փաստ» Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների շեմին այս հասարակությունից պետք է ձևավորվեն մոտիվացված ընտրազանգվածներ, որոնք կգիտակցեն իրենց դերը փոփոխության ճանապարհին։ Սա է հաղթելու եղանակը։

Պարտությունից՝ վերածնունդ

Հայաստանի և հայկականության վերածննդի՝ այս պահին իրական հույսը, թերևս, քաղաքացիներով լեցուն եկեղեցիներն են։ Պատարագների օրերին, սովորական օրերին, ցանկացած ժամի, այնտեղ կարելի է տեսնել մեծ թվով մարդկանց, հատկապես՝ երիտասարդների, ինչն ամենաուրախալին է։
Սա նշանակում է, որ կա գենետիկ հիշողության, ոչ նյութական արժեքների, հոգևորի պահանջ։ Սա վերածննդի պոտենցիալ է, որը կարող է իրացվել, բայց կարող է նաև մնալ որպես տեսություն։
Աշխարհիկ համակարգերի բացառիկ քայքայման և անելիքի չիմացության պայմաններում սա իսկապես հույսի ռեսուրս է, բայց այն պետք է վերափոխել իրական հողի վրա իրական զարգացման տեսլականի։ Սա նշանակում է, որ պարտության հասարակությունն ունի չպարտված անհատ, իսկ եթե դա այդպես է, ուրեմն պարտությունը ժամանակավոր է։
Եկեղեցին մի կողմից դիմակայում է իր դեմ սանձազերծված այլանդակ արշավին, որի ընթացքում հանրությանը ներկայանում է իր փայլուն հոգևոր դասով, զուգահեռաբար՝ հանդես է գալիս որպես ազգայինի, մարդավայելի, վերածննդի պոտենցիալի գանձատուփ։ Եկեղեցին վերածննդի ճանապարհին ստիպված դառնում է քաղաքացիական հասարակության միակ ինստիտուտը՝ փորձելով փոխարինել հասարակության ջարդված ողնաշարը։

Նոր քաղաքական միավորները՝ նոր առաքելությամբ

Եկեղեցին իսկապես որպես գանձատուփ պահում է առողջ անհատին, որպես նոր առողջ հասարակության սերմ, ծիլ։
Զուգահեռ պրոցեսով՝ արագորեն պիտի ձևավորվեն աշխարհիկ էֆեկտիվ համակարգերը, կամ՝ վերածննդի նոր էլիտաները, ու եկեղեցու փայփայած պոտենցիալը դարձնեն զարգացման ծրագիր, հետպարտության վերականգնման ռազմավարություն, վերածննդի կոնկրետ-կիրառական տեսլական, որպեսզի հույսը, շանսը, պոտենցիալն իրացվի։
Այս իմաստով՝ նոր ձևավորվող քաղաքական-հանրային միավորները, դաշինքները շատ կարևոր են, ունեն լուրջ առաքելություն՝ նոր խիզախ, ոչ ստանդարտ գաղափարներ, նոր առողջ բանաձևեր ու առաջարկներ հասարակությանը տալու։ Շատ ճիշտ պրոցես է, երբ հետաքրքիր անհատները մեկտեղում են ուժերը նոր միավորների մեջ։ Դրանց մի մասը կհաջողի, մյուսը՝ ոչ, էականը դա չէ, այլ այն, որ նոր միավորները նոր մարդկանցով ու նոր ասելիքով խոսեն սեփական հասարակության հետ։ Իներցիոն սպասումը վատ գործընկեր է։
Նոր մարդկային ակտիվ ռեսուրս կարող են բերել նոր միավորները՝ նոր գաղափարներով, նոր ասելիքով ու նոր աշխատելաոճով։

Ընտրություն՝ ոչ մանդատի մասին

Իմ կոչն է հարյուրավոր պարկեշտ ու պայքարող անհատներին՝ մի´ խուսափեք ինտեգրվել որևէ քաղաքական միավորի, ձեզ հետ բերեք նոր մարդկանց՝ իրենց «ես»-ով։ Հիմա այն պահը չէ, երբ կարելի է ասել՝ ես քաղաքական գործիչ չեն, կամ ընտրություններին չեմ ուզում մասնակցել։ Սա ընտրություն է ոչ թե հանուն մանդատի, այլ՝ հանուն Հայաստանում ապրելու հնարավորության, հետևաբար՝ պայքարող մարդը չի կարող մի կողմ քաշված մնալ։ Եթե այս առողջ խավը չինտեգրվի ընտրական պրոցեսներին, նրանց տեղը զբաղեցնելու են ստաժավոր կարիերիստները, շքախմբերը։ Հայաստանն այս ռեսուրսով շանս չունի։
Այսօր մեր աչքի առաջ որոշում են կայացնում, որ մենք մեր երկրում չպետք է ապրենք։ Սրա մասին է այսօրվա իրականությունը, ամբողջ պրոցեսը, կալանավորումների, եկեղեցազավթման պրոցեսի էությունը, իշխանական քարոզչության ասելիքը։ Իսկ մեր պայքարի էությունը (այդ թվում՝ ընտրությունների) մեր երկրում ապրելու իրավունքն ու հնարավորությունը պահելն է»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan