Քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից հետո Մարտին Վարդազարյանը հոսպիտալացվել է
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը տեղեկացնում է, որ Երևանի Հանրապետական խմբակցության անդամ, ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն այսօր ավագանիում տեղի ունեցածի հետևանքով հոսպիտալացվել է։
«Մարդիկ համակարգիչների առջև նստած ուրախանում են, իսկ այստեղ կոնկրետ մարդիկ վատանում են։ Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանին քիչ առաջ տարան Նորք Մարաշ սրտաբանական կլինիկա, նենց շան հոտ էին գցել ողջ դահլիճով, հակագազ էր հարկավոր։
Այսօրվա թատրոնը բոլոր տեսակի սահմաններն անցավ», - իր ֆեյսբուքյան էջում գրել քաղաքապետի օգնականը։