Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) 14/29 տեղամասում խախտում է նկատվել (տեսանյութ) Ընտրությունը կատարեցինք աղոթքով, ասելով, որ արդար ընթացք ունենա. Գարեգին Երկրորդ
16
Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվեցին (ուղիղ) Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ Ընտրողներին «ուղղորդող» անձը Խոյի համայնքապետի աներն է Սույն անձը մարդկանց է ուղեկցում ընտրատեղամաս Բաց քվեարկություն է իրականացվել․ «Մայր Հայաստանի» վստահված անձ (տեսանյութ) «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) ՔՊ կուսակցության լրատվամիջոցը, բնականաբար, սուտ է տարածել Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ Քաղաքացին առավոտից մարդկանց է ուղղորդված բերում քվեարկության. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 14/29 տեղամասում խախտում է նկատվել (տեսանյութ) 14/08 Սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) «Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գորիքակազմը, գռեհիկ բառապաշարը...» Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» «Աղոթքի նախաճաշին» եկած քրիստոնեական կազմակերպությանը չեն թույլատրել այցելել կալանավորված հոգևորականներին Ընտրությունը կատարեցինք աղոթքով, ասելով, որ արդար ընթացք ունենա. Գարեգին Երկրորդ Ընտրատեղամասերի կահավորման խախտումների արձանագրումներ՝ Վաղարշապատում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին ԿԸՀ–ն մերժել է «Անկախ դիտորդի» դիմումը, որն ուղղված էր «ոչ նիկոլական» դիտորդական խմբերի դեմ Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվեցին (ուղիղ) Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու Աբովյանում կատարված սպանության համար կասկածվողները ձերբակալվել են. ՆԳՆ Քաստինգը հայտարարված է Ինչու է Երևանն Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ Փաշինյանը Վեհափառին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել»

Թուրքիայում կարծում են, որ Փաշինյանի վրա պիտի էլ ավելի ճնշել՝ էլ ավելի շատ զիջումներ ստանալու համար Զանգեզուրի հարցում

Թվում էր, թե օգոստոսի 8-ին կնքված փասթաթուղթը այն երազանքն էր, որ ունեին Բաքուն և Անկարան: Սակայն պարզվում է, որ Թուրքիային դա էլ բավարար չէ: Այստեղ կարծում են, որ Փաշինյանի վրա էլ ավելի պիտի ճնշել՝ էլ ավելի մեծ զիջումներ ստանալու համար:

Իհարկե, Թրամփի ծրագիրը մեծ ոգևորություն էր  արաջացրել Թուրքիայում: Սակայն այստեղ  առաջ է եկել մեկ այլ կարծիք, եթե   Փաշինյանը գնացել է նման զիջումների, նշանակում է՝ նա ամեն գնով փորձում է ազատվել Մոսկվայի ազդեցությունից, վախենալով, որ վերջինս նրան կզրկի իշխանությունից գալիք խորհրդարանական ընտրություններում՝ աջակցելով իր ոչ իշխանական ուժերին:

Ըստ այդ շրջանակների, Փաշինյանն այսօր, գրեթե 100 տոկոսով, գտնվում է Էրդողանի գրպանում և պիտի ամեն ինչ  անել, որպեսզի  գրպանում գտնվող այդ անձից  մինչև ընտրությունները  ստանան  հնարավորինս մեծ զիջումներ:

Մասնավորապես, կան շրջանակներ, ովքեր կարծում են, որ Թրամփի ծրագրից ավելի շատ կօգտվի ոչ թե Թուրքիան, այլ՝ Իսրայելը:

Օրինակ, Թուրքիայի  ռազմածովային ուժերի ծովակալ Ջեմ Գյուրդենիզը  քննադատել է լայնորեն հրապարակված Թրամփի այս  նախաձեռնությունը:

Նրա կասկածամտությունը նախագծի նկատմամբ առավել կարևոր է, քանի որ Գյուրդենիզը համարվում է «Կապույտ հայրենիք» հայեցակարգի հիմնադիրը և դրա հետ մեկտեղ՝ նախագահ Էրդողանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության ռազմավարության ոգեշնչման աղբյուրը։

Ի տարբերություն  Զանգեզուրի ճանապարհի՝ որպես «թուրքական աշխարհի» ամրապնդման համար նախատեսված «Թուրանական միջանցքի»  Թուրքիայում   տարածված մեկնաբանության, Գյուրդենիզը, ընդհակառակը, այն դիտարկում է որպես ամերիկա-իսրայելական աշխարհաքաղաքականության գործիք Անդրկովկասում։

Թուրք ծովակալի  կարծիքով, օգտագործելով Փաշինյանի վախերը Պուտինից  և նրա կախվածության աստիճանից    Էրդողանից,  Վաշինգտոնին հաջողվել է Փաշինյանի վախերը կապիտալիզացնել  ի օգուտ, ոչ թե Թուրքիայի, այլ՝  ԱՄՆ-ի  և Իսրայելի:

Գյուրդենիզի խոսքով՝ Վաշինգտոնի համար սա հնարավորություն է հենարան ձեռք բերելու այն տարածքում, որը Ռուսաստանը ավանդաբար համարել է իր «բուֆերային տարածքը» և Իրանի վրա ազդելու միջոց: Իսրայելի համար դա լրացուցիչ էներգետիկ և ռազմական լծակներ ձեռք բերելու միջոց է՝ Ադրբեջանի հետ շփումների միջոցով:

Բաքուն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների մինչև 60%-ը և մասնակցում է նրա ծովային հարթակների ֆինանսավորմանը: Այս սցենարի համաձայն՝ Զանգեզուրը դառնում է տրանսպորտային և էներգետիկ միջանցք, որը ինտեգրված է հիմնականում ամերիկա-իսրայելական, այլ ոչ թե թուրքական շահերի համակարգի մեջ:

Այս ամենի արդյունքում, նշում է թուրք ծովակալը,  Անկարան հայտնվում է երկիմաստ իրավիճակում։ Մի կողմից՝ թուրք ռազմավարագետները պատմականորեն Զանգեզուրը համարել են Կասպից ծով և դրանից այն կողմ՝ թյուրքական աշխարհ տանող ճանապարհ։ Մյուս կողմից, միջանցքի փաստացի վերահսկողությունը, որը հանձնվել է Միացյալ Նահանգներին, նշանակում է, որ Թուրքիան ներքաշվում է մի ճարտարապետության մեջ, որի հիմնական շահառուները ԱՄՆ-ն և Իսրայելն են։

Այսպիսով, «Թուրանական միջանցքի» գաղափարը իրականացնելու փոխարեն, նշում է ծովակալը, Թուրքիան ռիսկի է դիմում դառնալու պարզապես արտաքին սցենարի և կամքի կատարող՝ հետապնդելով Ռուսաստանին և Իրանին թուլացնելու և նրանց Հարավային Կովկասից դուրս մղելու վերջնական նպատակը։

Հասկանալի է, որ թուրք գեներալին քիչ են հետաքրքրում Ռուսաստանի և Իրանի շահերը:

Պարզապես նա չի հասկանում, թե ինչու Էրդողանը չի պահանջում Փաշինյանից, որ վերջինս Զանգեզուրի միջանցքը տրամադրի, ոչ թե ԱՄՆ-ին, այլ հենց Թուրքիային:

Չէ որ Փաշինյանն ուղիղ կախված է հենց Էրդողանից, այլ ոչ թե Թրամփից, կամ Իսրայելից:

Էրդողանի կողմնակիցներն, ովքեր վիճում են ծովակալի հետ, նշում են, որ միևնույն է, այս միջանցքով  ԱՄՆ-ն ու Իսրայելը ուղիղ կախվածության մեջ են հայտնվելու Թուրքիայից, քանի որ այդ միջանցքը ուղիղ սահման չի ունենալու, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի հետ:

Ավելին, նշում են գեներալի հակադիր տեսակետ ունեցողները, այս ծրագրով Էրդողանը վերջնարդյունքում  և՛ ԱՄՆ-ին, և՛ Իսրայելին իրենից կախվածության մեջ է գցում, ինչպես, որ նա իրականացրեց Սիրիայում:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և Իրանի դժգոհություններին, ապա նրանք վերջնարդյունքում իրենց սլաքները կուղղեն դեպի ԱՄՆ, Իսրայել և Հայաստան:

Իսկ այդ բախումից Թուրքիան, վեր կանգնելով այդ բախումից,  միայն կարող է օգտվել, եզրակացնում են Էրդողանի կողմնակիցները:

Այս դիսկուրսը ցույց է տալիս, թե ինչ արկածախնդրության մեջ է ներքաշում Փաշինյանը Հայաստանը, և պարզ է դառնում, թե ինչ գին ունի Հայաստանի անվտանգության համար Փաշինյանից ազատվելը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan