Ամենասարսափելի առաքելությունը Արգիշտի Մեխակյանը շարքային պատեհապաշտ է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Թալանչիների փոքրիկ խմբակը՝ ՔՊ-ն ու իր կցորդները, էջմիածնում չպետք է իշխանություն ձևավորեն․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
15
Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մեր խնդիրը ՔՊ-ին իշխանազրկելն ու Վաղարշապատում իշխանությունն ստանձնելն է․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը՝ Էջմիածնում. Ուղիղ Էջմիածինը պետք է մաքրենք քաղաքական կեղտից և կենցաղային աղբից. Անդրանիկ Թևանյան Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու Աբովյանում կատարված սպանության համար կասկածվողները ձերբակալվել են. ՆԳՆ Քաստինգը հայտարարված է Ինչու է Երևանն Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ Փաշինյանը Վեհափառին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել» Թանգարանային մասունք եւ մոտ 2 000 դոլարի նվերներ՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների դեմ պայքարի ելած Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Էջմիածնի վրա մեծ պատասխանատվություն է․ քվեարկելու են 3 մլնի փոխարեն․ «Կարճ ասած» Աշխարհաքաղաքական վերափոխման արտաքին քաղաքականության շերտը. Արմեն Գևորգյանի հոդվածը Վարչական ռեսուրսը՝ ՔՊ-ի հանրահավաքին Վերաքննիչ դատարանի որոշումն արդեն կանխատեսելի էր. վճիռն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառ ունի. Ամստերդամ Նիկոլը վախեցավ երևալ Վաղարշապատում․ «Մայր Հայաստանը»՝ ՔՊ-ի քաղաքական հակակշիռ Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը․ Վարդևանյան Ամենասարսափելի առաքելությունը Թող բոլոր ՔՊ-ականները գնան Արծվաշեն. Լարիսա Ալավերդյան Նիկոլի ասածից մի քայլ աջ, մի քայլ ձախ համարում են մահ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Արգիշտիին ասեք՝ գնա տուն, հաշվի՝ կրվել ես «Մայր Հայաստանը» կանգնած է Եկեղեցու կողքին․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) Ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս խմբակի իրականացրած ոչ հայեցի քայլերին․ Սամվել Հարոյան Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Բյուջեն կարող ենք վստահաբար կոչել «ձախողումների ամփոփման բյուջե»․ Արթուր Խաչատրյան Շատերն ընկալել են` գտնվում ենք անդունդի մեջ, պետք է արագ դուրս գալ. Խաչիկ Մանուկյան «ՔՊ»- հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին. «Փաստ» Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Աշխարհիկ իշխանությունները ապօրինությունների միջոցով հալածանք են սանձազերծել հայ հոգեւորականության դեմ

Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հիշեցնելով Տիրոջ այն խոսքը, որը երբեք չի կորցրել իր զորությունը. «Եկեղեցին՝ Խաչի եւ Հույսի մեջ Սիրելի’ հոգեւոր հայրեր եւ եղբայրներ: Այսօր, երբ մեր Սուրբ Եկեղեցին կրկին կանգնած է հալածանքի քամիների դիմաց՝ թեկուզ սեփական իշխանությունների կողմից, մենք կանչված ենք հիշելու Տիրոջ այն խոսքը, որը երբեք չի կորցրել իր զորությունը.

«Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետեւորդը լինելու համար։ Ցնծացե՛ք եւ ուրախացե՛ք, որովհետեւ մեծ է ձեր վարձատրությունը երկնքում» (Մատթ. 5։11–12)։ Քրիստոսի եկեղեցին, որի լիարժեք մաս է Հայ եկեղեցին, երբեք չի ապրել անխռով պայմաններում։ Այն ծնվել է հալածանքների բովում՝ Սուրբ Հոգու զորությամբ։ Աշխարհը, որ մերժեց իր Փրկչին, չի կարող ընդունել Նրա մարմինը՝ Եկեղեցին։ Սակայն պատմությունը վկայում է, որ Եկեղեցին կանգնած է Խաչի վրա, բայց չի խորտակվում։ Երբ առաջին դարերում հալածում էին քրիստոնյաներին, նրանք չէին տագնապում, հուսահատվում, փախչում՝ այլ հավաքվում էին խորշերում, աղոթում էին և ջերմեռանդությամբ մկրտում նոր հավատացյալների։ Նրանք գիտեին, որ Ճշմարտությունն անհնար է կապանքել շղթաներով։ Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում. «Ես բանտարկված եմ, ինչպես մի չարագործ, բայց Աստծո խոսքը հնարավոր չէ բանտարկել» (Բ Տիմ. 2։9)։

Այսօր մեզ թվում է, թե նոր երեւույթ է, որ աշխարհիկ իշխանությունները ապօրինությունների միջոցով հալածանք են սանձազերծել հայ հոգեւորականության դեմ։ Բայց ոչ՝ սա նույն փորձությունն է, որը միշտ ուղեկցել է մեզ մեր հավատքի եւ առաքելության ճանապարհին։ Հիշենք հայ հոգեւորականների աքսորն ու գնդակահարությունները բոլշեւիկյան ռեժիմի օրոք, որի մասին կարդացել էինք գրքերում, եւ անպատկերացնելի էր թվում։ Այսօր փոխվել են դերակատարները, բայց ոչ պատկերն ու էությունը. ժողովրդավարության թիկնոցով նույն բոլշեւիկներն են՝ նեոբոլշեւիկները, գուցե հայ հոգեւորականին մատնող, սպանող, եկեղեցի քանդող պապերի թոռներն ու ծոռները։ Բայց ինչպես ոսկին մաքրվում է կրակի միջով, այդպես էլ Եկեղեցին մաքրվում է փորձություններով։ Սուրբ Բարսեղ Մեծն ասում է. «Երբ իշխանները հալածում են ճշմարտությունը, այդժամ եկեղեցին առավել պայծառ է դառնում, քանզի նրա լույսը երևում է խավարի մեջ»։ Այս խավարի մեջ մենք կոչված ենք լինելու լույս առկայծող եւ հույս ներշնչող՝ այդ թվում հալածանքի մեջ անձնական օրինակով։

Իբրեւ Հայ եկեղեցու հոգեւորական՝ մեր կոչումն է՝ լինել ոչ թե աշխարհի հարգանքն ակնկալող սպասավոր, այլ Տիրոջ վկա։ Քահանայական կոչումը Խաչի ճանապարհ է, ոչ թե հարմարվողականության։ Տերն ինքը նախապես զգուշացրեց. «Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15։20)։ Սակայն այս խոսքը տրտմության համար չէ, այլ՝ մխիթարության։ Որովհետեւ Տերն անմիջապես ավելացրեց. «Քաջալերվեցե’ք, որովհետեւ ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33)։ Եվ ահա մեր հույսը այստեղ է. Եկեղեցին ոչ թե մարդկային հաստատություն է, այլ Աստծո մարմին՝ հաստատված Սուրբ Հոգու շնորհով։ Ոչ մի օրենք կամ իշխանություն, ոչ մի դավաճանություն կամ ատելություն չի կարող տապալել այն, ինչ Քրիստոս հիմնեց Իր արյամբ, «որ մահն անգամ իր ամբողջ զորությամբ չկարողանա հաղթահարել» (Մատթ. 16։18)։

Ուրեմն, սիրելի’ հոգեւոր հայրեր, չվախենանք։ Եթե մերժվում ենք Քրիստոսի անվան համար, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք։ Թող մեր զենքը լինի Խաչը, մեր վահանը՝ հավատքը, եւ մեր հաղթանակը՝ սերն ու միաբանությունը։ Այս օրերին առավել զորացնենք մեր աղոթքը, առավել սրբությամբ մատուցենք Սուրբ Պատարագը, եւ մեր հավատացյալներին փոխանցենք ոչ թե վախ, այլ՝ քաջություն։ Քանզի գրված է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. 8։31)»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan