Ամենասարսափելի առաքելությունը Արգիշտի Մեխակյանը շարքային պատեհապաշտ է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Թալանչիների փոքրիկ խմբակը՝ ՔՊ-ն ու իր կցորդները, էջմիածնում չպետք է իշխանություն ձևավորեն․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
15
Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մեր խնդիրը ՔՊ-ին իշխանազրկելն ու Վաղարշապատում իշխանությունն ստանձնելն է․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը՝ Էջմիածնում. Ուղիղ Էջմիածինը պետք է մաքրենք քաղաքական կեղտից և կենցաղային աղբից. Անդրանիկ Թևանյան Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սիրելի՛ վաղարշապատցիներ, նոյեմբերի 16-ին ակտիվ մասնակցեք ընտրություններին և մերժեք ՔՊ-ին Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու Աբովյանում կատարված սպանության համար կասկածվողները ձերբակալվել են. ՆԳՆ Քաստինգը հայտարարված է Ինչու է Երևանն Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ Փաշինյանը Վեհափառին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել» Թանգարանային մասունք եւ մոտ 2 000 դոլարի նվերներ՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների դեմ պայքարի ելած Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Էջմիածնի վրա մեծ պատասխանատվություն է․ քվեարկելու են 3 մլնի փոխարեն․ «Կարճ ասած» Աշխարհաքաղաքական վերափոխման արտաքին քաղաքականության շերտը. Արմեն Գևորգյանի հոդվածը Վարչական ռեսուրսը՝ ՔՊ-ի հանրահավաքին Վերաքննիչ դատարանի որոշումն արդեն կանխատեսելի էր. վճիռն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառ ունի. Ամստերդամ Նիկոլը վախեցավ երևալ Վաղարշապատում․ «Մայր Հայաստանը»՝ ՔՊ-ի քաղաքական հակակշիռ Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը․ Վարդևանյան Ամենասարսափելի առաքելությունը Թող բոլոր ՔՊ-ականները գնան Արծվաշեն. Լարիսա Ալավերդյան Նիկոլի ասածից մի քայլ աջ, մի քայլ ձախ համարում են մահ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Արգիշտիին ասեք՝ գնա տուն, հաշվի՝ կրվել ես «Մայր Հայաստանը» կանգնած է Եկեղեցու կողքին․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) Ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս խմբակի իրականացրած ոչ հայեցի քայլերին․ Սամվել Հարոյան Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Բյուջեն կարող ենք վստահաբար կոչել «ձախողումների ամփոփման բյուջե»․ Արթուր Խաչատրյան Շատերն ընկալել են` գտնվում ենք անդունդի մեջ, պետք է արագ դուրս գալ. Խաչիկ Մանուկյան «ՔՊ»- հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին. «Փաստ» Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյանը շարքային պատեհապաշտ է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Ամստերդամ. «Սամվել Կարապետյանի գործը քաղաքական հաշվեհարդար է՝ քողարկված իրավական ձևակերպումներով»

«Փաստ» թերթն անդրադարձել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հոկտեմբերի 14-ի ասուլիսին: Ամստերդամը մասնավորապես հայտարարեց, որ գործարարի դեմ հարուցված մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական բնույթ ունեն և ուղղված են մեծ հեղինակություն ունեցող գործչին՝ վախեցնելու նպատակով։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերի հետևից է ընկել՝ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի», և այս գործընթացը վտանգավոր նախադեպ է ամբողջ տարածաշրջանի համար։

Ամստերդամը հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է այն ժամանակ, երբ Հայաստան էր ժամանել՝ իր հոր քառասունքին մասնակցելու համար․ «Դա որևէ քաղաքական ակցիա չէր։ Ելնելով խոսքի համատեքստից՝ պարզ է, որ պարոն Կարապետյանի մտքով անգամ չէր անցել ակնարկել կառավարության տապալման մասին։ Այս ամենի հիմքում մի վախեցած վարչապետի անհանգստությունն է՝ իր սեփական ժողովրդի և եկեղեցու հանդեպ»։

Փաստաբանը ընդգծեց, որ գործի ամբողջ ընթացքը ցույց է տալիս իրավական մեխանիզմների քաղաքական շահարկում։ «Մինչև հունիսի 17-ը նա նույնիսկ որպես վկա ներգրավված չէր, իսկ մի օրում՝ առանց հիմքի, ներկայացվեց մեղադրանք՝ “կառավարության տապալման կոչ” ձևակերպմամբ։ Այնուհետև ավելացվեց նաև “փողերի լվացման” հոդվածը։ Սա ավտոկրատական ռեժիմների դասական գործելաոճն է՝ ազատվել սեփական վախերի խորհրդանիշ դարձած մարդկանցից»,— նշեց Ամստերդամը։

Նրա համոզմամբ՝ այս գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հիմնարար հոդվածներ՝ դավանանքի ազատությունը (հոդված 9), արտահայտման ազատությունը (հոդված 10) և քաղաքական հետապնդման արգելքը (հոդված 18)։ «Մենք դիմելու ենք Եվրոպական միությանը՝ պահանջելով դատապարտել Հայաստանի կառավարությանը քաղաքական բանտարկյալներ պահելու համար։ Այս գործը հասնելու է ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր այն կենտրոնների, որոնք կարող են ազդել Երևանի վրա»,— ասաց նա։

Ամստերդամը նաև նշեց, որ «Հայաստանի կառավարությունն իրեն պահում է ավելի վատ, քան ամենահետամնաց աֆրիկյան երկրները», հավելելով, որ նույնիսկ Տանզանիայում, որտեղ ինքն այժմ պաշտպանում է ընդդիմության իրավունքները, նման գործով իշխանությունները «կամաչեին»։ Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է հեղինակազրկել Սամվել Կարապետյանին՝ կանխելու համար նրա հանրային աջակցությունը և հնարավոր քաղաքական վերելքը։

«Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախը։ Փաշինյանը, ով պարբերաբար հանդես է գալիս ֆեյսբուքյան վիրավորական ուղերձներով, այսօր հարձակվել է մարդու վրա, որը պարզապես մասնակցում էր իր հոր հոգեհանգստին։ Սա ոչ թե դատական, այլ բարոյական ողբերգություն է»,— հայտարարեց Ամստերդամը՝ հավելելով, որ իր թիմը շարունակելու է պայքարը մինչև Կարապետյանի ազատ արձակումը։

Փաստաբանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի գործը վաղուց դուրս է եկել մեկ անձի սահմաններից․ այն դարձել է ազատության, արդարության և պետական պատասխանատվության փորձաքարը։ «Այս ամենը պետք է դադարեցվի, քանի դեռ Հայաստանը չի վերածվել քաղաքական վախերի երկրամասի։ Մենք չենք լռելու, քանի դեռ այստեղ պահվում են քաղաքական բանտարկյալներ»,— եզրափակեց Ռոբերտ Ամստերդամը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan