Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Սերժ Սարգսյանը պատասխանեց Ալիևին, բայց …

Բուլղարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, օգտվելով առիթից, Սերժ Սարգսյանը վերջապես պատասխանեց Ալիևի այն խոսքերին, թե՝ վաղ թե ուշ ադրբեջանցիները «գրավելու են» Երևանը: Գնահատելով այս մտքերը որպես զառանցանք, Հայաստանի գործող նախագահը նշեց, որ առանց երկկողմանի փոխզիջումների ղարաբաղյան խնդիրը չի լուծվի և իզուր է Ալիևը իլյուզիաների մեջ ընկնում:

Անկասկած, լավ է, որ վերջապես Սերժ Սարգսյանը պատասխանեց Ալիևին, սակայն երկրի քաղաքական դաշտում Ալիևի հոխորտանքները մեծ հաշվով անպատասխան մնացին: Դիցուք, եթե Թրամպը հայտարաեր, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ն գրավելու է Ռուսաստանը, թե ինչպիսին կլիներ արձագանքը դժվար չէ կռահել: Կամ Պուտինը հայտարարեր, որ ԱՄՆ-ն կործանվելու է: Վաշինգտոնում Կոնգրեսը հատուկ նիստ կհրավիրեր: Մի բան է, որ Ժիրինովսկին է հայտարարում, մեկ այլ բան, որ դա անում է Պուտինը: Մեկ բան է, որ սենատոր Մաքքեյն է հայտարարում, մեկ այլ բան է, որ դա անի Թրամպը: Սակայն Հայաստանում այս չափորոշիչները չեն աշխատում: Այստեղ այսպես կոչված տնտեսա-քաղաքական վերնախավը կենցաղային արժեքներով է ապրում: Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ բան է պետություն ասվածը:

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը իբր նախընտրական հանդիպումներ է ունենում, այս դեպքի վերաբերյալ ծպտուն անգամ չլսեցինք: Սա ցույց է տալիս այս մարդու ընդհանուր հոգևիճակը, նրա հետաքրքրությունների տիրույթը, որտեղ միջանձնական հարաբերություններից դուրս այս մարդու գլխավոր կարգախոսը հետևյալն է , «շարժումը ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ»: Բայց այդ կարգախոսով էլ գործում են մյուսները: Դրա համար էլ հասարակ մարդիկ երկրի ապագայի տեսիլքը չեն տեսնում և ով կարողանում է՝ հեռանում է երկրից: Դրա համար էլ Ալիևը լկտիանում է, տեսնելով հայ քաղաքական դաշտի կատարյալ դատարկությունը, ինքն իր մեջ համոզվում է, որ վաղ թե ուշ կարող է դառնալ ոչ միայն Ղարաբաղի, այլև Երևանի տեր ու տիրակալը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>