Շտապ․ Առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը (տեսանյութ) Էջմիածնում ՔՊ-ն ու իր դրածոն մերժվելու են (տեսանյութ) Հերոսածին Արագածն ուզում են դարձնել ուրացողի գյուղ․ Միցաի՛ր, որ փոխենք (տեսանյութ)
12
«Մայր Հայաստանի» պատասխանն ուրացողների դաշինքին (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, դու ամոթից գետինը չես մտնո՞ւմ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Վաղարշապատում իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում․ Գրիշա Հարությունյան Առանց վարչական ռեսուրսի՝ Մեխակյանը հաղթելու շանս չունի․ Երվանդ Բոզոյան «Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկոլին քո վրայից չես կարողանալու քերել, դու Նիկոլ Փաշինյան ես․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանի ռազմական շքերթը Ալիևին խայտառակ անակնկալի է բերել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գրիշա Հարությունյանի կյանքն ու գործունեությունը (տեսանյութ) Ինը պատճառ, թե ինչու չի կարելի քվեարկել ՔՊ-ի օգտին, և իր այլնտրանքը կարող է լինել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը «Մայր Հայաստանը» կվերականգնի Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարուսելն ու հարակից հատվածը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նոյեմբերի 16-ին մաքրենք Վաղարշապատը քաղաքական աղբից. Արթուր Գևորգյան (տեսանյութ) ՔՊ-ին ու նրա կցորդներին ուղարկելու ենք պատմության աղբանոցը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, սա քեզ համար մեռնելուն հավասար է. Սոնա Աղեկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատասխանն ուրացողների դաշինքին (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, դու ամոթից գետինը չես մտնո՞ւմ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Շտապ․ Առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը (տեսանյութ) Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան Աղոթքի նախաճա՞շ, թե՞ ուղեղների լվացման հերթական փորձ. «Առավոտ» Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին. ՌԴ ԱՀԾ Էջմիածնում ՔՊ-ն ու իր դրածոն մերժվելու են (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք. Արագած, Էջմիածին (տեսանյութ) Վաղարշապատում իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում․ Գրիշա Հարությունյան Հերոսածին Արագածն ուզում են դարձնել ուրացողի գյուղ․ Միցաի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Առանց վարչական ռեսուրսի՝ Մեխակյանը հաղթելու շանս չունի․ Երվանդ Բոզոյան Սոնա Մնացականյանի գործով կայացրած որոշումը դատավորն ամիսներ շարունակ կողմերին չի ուղարկում. Միքայել Նահապետյան Նորավանի դպրոցի տնօրենի նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը. նախաքննությունն ավարտվել է Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ 5-րդ ալիքի անդրադարձն՝ ԱԱԾ-ի կողմից «Մայր Հայաստանի» թեկնածուների դեմ գործ կարելու մասին Ստյոպան դժգոհել է, թե ինքն իրեն «ժերտվա» տվեց, բայց արժանվույն չի գնահատվել Նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ «ցավեցրել» են Փաշինյանին Ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել․ փաստաբան. Սպուտնիկ «Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ Պարտադիր նայելու. ի՞նչ պետք է անեն վաղարշապատցիները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ընտրություններն իշխանության և ընդդիմության կիսաեզրափակիչն է․ Բենիամին Մաթևոսյան 20 թուրք «կոմանդոս» է անշնչացել վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով «Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին. Sputnik Արմենիա ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան Թրամփի որդին հրաժարվել է Հայաստան այցից՝ տեղեկանալով, որ Փաշինյանը պատերազմում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Էջմիածին. Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Արագած. Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ)

Արագածոտնի թեմի առաջնորդի, քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդումը իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավի դրսևորումն են․ Մայր աթոռ

Սույն թվականի հոկտեմբերի 15-ի լուսադեմին իրավապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանի հրապարակած ստահոդ տեղեկությունների և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում, այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Այս պահին հայտնի տեղեկություններով բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, թեմի 12 քահանաներ՝ Արժ․ Տ․ Փառեն քհն․ Առաքելյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Քոչարյանը, Արժ․ Տ․ Մկրտիչ քհն․ Երանյանը, Արժ․ Տ․ Մանուկ քհն․ Զեյնալյանը, Արժ․ Տ․ Ղևոնդ քհն․ Գափոյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Սահակյանը, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանը, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանը, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։

Օրենքի կոպտագույն ոտնահարմամբ ժամեր շարունակ ծածուկ է պահվել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանի, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանի, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանի պահման վայրը, և նրանք զրկված են եղել իրավական աջակցություն ստանալու որևէ հնարավորությունից։

 

Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի։

Նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու Եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու Եկեղեցու հեղինակությանը և վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։ 

Հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսա-արարողական կյանքը, խաթարվել հոգևոր հովիվների ծառայությունը։ Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանությունները կոպտորեն ոտնահարում կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն՝ խորացնելով հանրային պառակտումը։

Մեր հոգևորականներին և հավատացյալ ժողովրդին կոչ ենք ուղղում չտրվել սադրանքներին, ամուր մնալ Եկեղեցու պաշտպանության դիրքերում։ Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին։

Աղոթում ենք հայրենի մեր երկրի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար»,-ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan