Շտապ․ Առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը (տեսանյութ) Էջմիածնում ՔՊ-ն ու իր դրածոն մերժվելու են (տեսանյութ) Հերոսածին Արագածն ուզում են դարձնել ուրացողի գյուղ․ Միցաի՛ր, որ փոխենք (տեսանյութ)
12
Վաղարշապատում իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում․ Գրիշա Հարությունյան Առանց վարչական ռեսուրսի՝ Մեխակյանը հաղթելու շանս չունի․ Երվանդ Բոզոյան «Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկոլին քո վրայից չես կարողանալու քերել, դու Նիկոլ Փաշինյան ես․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանի ռազմական շքերթը Ալիևին խայտառակ անակնկալի է բերել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գրիշա Հարությունյանի կյանքն ու գործունեությունը (տեսանյութ) Ինը պատճառ, թե ինչու չի կարելի քվեարկել ՔՊ-ի օգտին, և իր այլնտրանքը կարող է լինել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը «Մայր Հայաստանը» կվերականգնի Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարուսելն ու հարակից հատվածը (տեսանյութ) Որ երկրները և ինչ աստիճանով են մասնակցել Բաքվում նոյեմբերի 8-ի ռազմական շքերթին 5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Պատերազմ Արցախում
Շտապ․ Առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը (տեսանյութ) Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան Աղոթքի նախաճա՞շ, թե՞ ուղեղների լվացման հերթական փորձ. «Առավոտ» Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին. ՌԴ ԱՀԾ Էջմիածնում ՔՊ-ն ու իր դրածոն մերժվելու են (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք. Արագած, Էջմիածին (տեսանյութ) Վաղարշապատում իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում․ Գրիշա Հարությունյան Հերոսածին Արագածն ուզում են դարձնել ուրացողի գյուղ․ Միցաի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Առանց վարչական ռեսուրսի՝ Մեխակյանը հաղթելու շանս չունի․ Երվանդ Բոզոյան Սոնա Մնացականյանի գործով կայացրած որոշումը դատավորն ամիսներ շարունակ կողմերին չի ուղարկում. Միքայել Նահապետյան Նորավանի դպրոցի տնօրենի նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը. նախաքննությունն ավարտվել է Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ 5-րդ ալիքի անդրադարձն՝ ԱԱԾ-ի կողմից «Մայր Հայաստանի» թեկնածուների դեմ գործ կարելու մասին Ստյոպան դժգոհել է, թե ինքն իրեն «ժերտվա» տվեց, բայց արժանվույն չի գնահատվել Նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ «ցավեցրել» են Փաշինյանին Ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել․ փաստաբան. Սպուտնիկ «Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ Պարտադիր նայելու. ի՞նչ պետք է անեն վաղարշապատցիները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ընտրություններն իշխանության և ընդդիմության կիսաեզրափակիչն է․ Բենիամին Մաթևոսյան 20 թուրք «կոմանդոս» է անշնչացել վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով «Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին. Sputnik Արմենիա ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան Թրամփի որդին հրաժարվել է Հայաստան այցից՝ տեղեկանալով, որ Փաշինյանը պատերազմում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Էջմիածին. Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Արագած. Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկոլին քո վրայից չես կարողանալու քերել, դու Նիկոլ Փաշինյան ես․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են. Տիգրան Աբրահամյան Որոմը նման է ցորենի, ուղղակի թունավոր է. «Փաստ» Երևանում «Կյանքի խոսք» ԿԿ հավաքատեղիում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու որոշում է կայացվել

Թուրքական ներդրումները՝ 2018-ից․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Տարիներ շարունակ՝ դեռ 2018 թվականից, Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը, քալերին ծանոթանալով, շատերս ահազանգում էինք, որ նրա նպատակների թվում է Հայաստանը թուրքական ազդեցության տակ գցելը, Ռուսական ազդեցությունը էլ ավելի մեծ թուրքական ազդեցությամբ փոխարինելը։ Եթե այն ժամանակ դա ասում էին փոքրաթիվ մարդիկ, այսօր այդ մասին խոսում է ցանկացած 5-ից 4-ը։ Հիմա դա ուղղակի կարծիք չէ, այլ շազմաթիվ ապացույցներով հիմնավորված վարկած։ Տեսեք․ Թուրքիան որոշում է՝ Հայաստանը Սփյուռքի հետ շփվի, թե չէ, Հայաստանը Ցեղասպանության հարցը բարձրացնի, թե փակի, Հայաստանը սահմանադրություն փոխի, թե չփոխի։ Դա անում են Թուրքիան ու Ադրդրբեջանը համատեղ։

Լրագրողն էկոնոմիկայի նախարար աշխատողին մտավախություն է հայտնում, որ էդ «Զանգեզուրի միջանցք» կամ Թրամփի ուղի կոչվածում ամերիկյան ընկերությունների անվան տակ լինելու են թուրք-ադրբեջանական ֆինանսական միջոցներ և ընկերություններ։ Պապոյանը պատասխանում է, որ շատ էլ նորմալ է, բա սահմանները բացելուց հետո, ինչու ոչ՝ նաև թուրքական ներդրումներ լինեն, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք։ Ես, ասում է, ողջունում եմ թուրքական ներդրումները, կարող է մեր երկրում թուրքական հյուրանոց բացվի։

Գևորգ Պապոյանի թրքասիրությանը չենք կասկածում, իհարկե, բայց այս հայտարարությունն էլ է աղմուրկ բարձրացրել Հայաստանում շատ հասկանալիորեն․ որովհետև նա նախարար է աշխատում, այն էլ՝ էկոնոմիկայի, թուրքերին հնարավորություն տվող ոլորտ է համակարգում։ Սրանք քանի անգամ էլ գովեն թուրքերին, մեկ է՝ անսովոր է ժողովրդի ականջներին, ամեն անգամ վեր են թռչելու։ ժողովուրդ ջան, այո, թուրքական ներդրումները գալու են, թուրքերը Հայաստան լցվելու են սրանց պարագայում։ Պատկերացրեք՝ վաղը հանկարծ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, դեսպանատուն բացեն ասեմ ինչ է լինելու, թուրքական գործարարները, հատկապես՝  պետական աջակցությամբ, Հայաստանում բացելու են կազմակերպություններ, շատ արագ առնեն գործարանները, ֆերմաներ, ռեստորաններ, տարբեր հիմնարկները, մեր տները։ Նիկոլը ուրախանալու է, ասելու է երկնիշ աճ կա, Պապոյանը ուրախ-ուրախ վիճակագրություն է հաշվելու, թե քանի բեռնատար մտավ Հայաստան ու դուրս եկավ։

Մի օր աչքդ բացես՝ կպարզվի որ, էն ռազմավարական հիմնարկը, որը այսօր հայ գործարարի տիրապետության տակ է, անցել է թուրքի։ Կասեն՝ մեկ է խաղաղություն է, թող թուրք լինի սեփականատերը։ Մեր դարավոր թշամու ձեռքին անցնելու են շատ ճակատագրական հիմնարկներ։ Դարավոր, դարավոր՝ էն թուրքի, որը 5 տարի առաջ պատերազմող թշնամի էր։ Չեմ խոսում Ցեղասպանության մասին, որը  եղել է 110 տարի առաջ, ես խոսում եմ 5 տարի առաջ կատարվածի մասին։ 5 տարի առաջ բայրաքթարներով սպանում էր մեր տղերքին, 5 տարի առաջ Նիկոլը հայտարարում էր, թե Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք է, եկել է Ցեղասպանությունը շարունակելու։ 5 տարի անց ի՞նչ է արել Թուրքիան, որ հակառակում համոզի։ 1915 թվականին ցեղասպանել են, 100 տարի անց դեռ թշնամի են, 2020 թվականին էլի կոտորել են, ինչ ուզել է տվել ու զիջել ենք, ու 5 տարում բարիշեցի՞ք։

Թուրքիան իր ներդրումը Հայաստանում արել է 2020 թվականին՝ 5 հազար զոհի պատճառ դառնալով, 10 հազարից ավելի վիրավոր տալով, հարյուրավոր հազարավոր տներ քանդելով դա է թուրքական ներդրումը, թուրքական ներդրումը բայրաքթարն է։ Էս սաղ մոռացել ե՞ն, որ ատամները բացած նկարվում են հետները ու վիզ ծռում։

Հարց տամ, էլի, ինչի Նիկոլը ում հետ որ թշնամանում է, 5 տարի հետո բարիշում է՞, մինչև հիմա 25 տարի առաջվա մուռն է հանում։ Բա պետությունը 5 տարում մոռացա՞վ վերքերը, վրեժը, կոտորածը։ Դու կարող է՝ մոռանաս, թուրքերը չեն մոռանա, որ դու թշնամի ես։ Մեր 18 տարեկան երեխեքին սպանում են, 5 տարի անց արդեն ողջունում ես իրենց։

Իսկ ինչո՞վ ենք վստահ, որ նրանք մեր տնտեսություն էլ չեն սպանելու ու սարքեն հաշմանդամ, կլանեն, ինչպես կլանեցին մի եքա երկիր։ Վրաստանի օրինակը շատ են բերում, այցելեք Աջարիա, Բաթումին ինչ լավ են սարքել թուրքերը․ իսկ վրացիները նրանց մոտ բանվոր են աշխատում, կվարտիրաները ամռան ամիսներին տուրիստներին վարձով տալու հույսին են։

Ինչ-որ շատ կասկածելի բերեգութ չե՞ն մեր իշխանությունները։ Խի էդպես լինու՞մ ա։ Տեսեք․ բա զավեշտ չէ՞, որ Հայաստանում ամենամեծ ներդրում արած հային կալանքի տակ են պահում արդեն 4 ամիս, որպես վտանգ, բայց ասում են՝ թող թուրքերը գան հյուրանոց բացեն, ֆերմա առնեն, ռեստորան, բիզնես, ներդրում անեն։ Հայ խոշորագույն գործարարին կալանավորել են, ձեռքից ուզում են խլեն ինչ ունի ստեղ ու ավետում են թուրք գործարարների մուտքը։ Սփյուռքահայը մեր երկրում գործ չունի, Զվարթնոցից ներս չեն թողնում, բայց գործ ունի թուրքը, նրանց մուտքն է ողջունվում։

Պապոյանից բացի, այլ թրքասեր նախարարներ էլ ունենք․ Թորոսյան Արսենն էլ օրերս Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարին էր հանդիպել ու քննարկել սոցիալական ոլորտի հարցերը։ Չեն մասնավորեցրել, բայց արդեն մտահոգություն ունենք, որ քննարկել են թուրք գործարարների գալուց հետո հայ գործազուրկների աշխատանքով ապահովելու հարցը։ Թուրք ընտանիքի հարցերով նախարարի հետ ի՞նչ է քննարկելու․․․ Վախենում եմ մտածել։ Կարելի է այդ ՔՊ-ականներին, թուրքական ժպիտներով ուրախացած ցանկացած մեկին հարց տալ՝ էդ դուք մի՞շտ եք էդպես մտածել, էդպես ոգևորված եղել։ Օրինակ Գևորգ Պապոյանը, որ ՀՀԿ երիտասարդական ակտիվում էր, իր այդ մտքերը երբևէ կիսվե՞լ է իր նախկին կուսակցության ընկերների հետ։ Կամ եթե ժամանակին էդպիսինը չէիք, էդ պարտադիր էր 5000 էրեխու գլուխ էլ ուտեին, որ սենց մեծ սիրով լծվեի՞ք։ Մի տեսակ, եթե հայ ես, հակառակ ռեակցիան, չէ՞ պետք է մոտդ առաջանա»։

Ունենք գործարարներ, հատկապես ՔՊ-ից, որոնք հաճույքով կաշխատեն թուրքերի հետ։ Իրենց համար մեկ է։ ՔՊ աջակից արտիստներ կան, որ երազում են Զեյնաբ Խանլարովաների հետ ազերական դուետ կատարել, Նիկոլի ընտանեկան կայքի սիրելի հյուրն են։ Նիկոլի կինն է առավոտից իրիկուն Էրդողանի գիրքը գովազդում։ Որ էլի մտածում ես, էդ 5000 էրե՞ն էր խանգարում ձեզ, թե՞ ազատ Արցախը։

Կարճ ասած՝ Հարևանների հետ,այո, պետք է համագործակցել, խաղաղ լինել, բայց․․․ Ընդամենը 5 տարի առաջ մեր 18-20 տարեկան եղբայրները մի վայրկյանում մոխրանում էին հենց թուրքական բայրաքթարների տակ, ընդամենը 5 տարի հետո դու ամեն ինչով ցույց ես տալիս, որ վտանգ չես իրենց համար, բայց իրենք ապացուցում են, որ քեզ համար կենսական վտանգ են։ Հա՛մ կոտորել են, հա՛մ պահանջներ են դնում, սրանք էլ կատարում են։ Դրա համար է, որ այսօրվա իշխանավորներին ժողովուրդն անվանում է թուրքական գործակալ, ազգի դավաճան։

Շատերի կարծիքով, թուրքերը վաղուց են ներդրված Հայաստանում։ Թուրքերը մեր երկրում ներդրված են իրենց աջակիցներով, իրենց գործակալներով, իրենց աջակից գործարարներով, փողով։ Ու Այսօր շատ — շատերի մոտ կասծկածներ կան, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը հենց թուրքական ներդրում է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan