Ամենասարսափելի առաքելությունը Արգիշտի Մեխակյանը շարքային պատեհապաշտ է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Թալանչիների փոքրիկ խմբակը՝ ՔՊ-ն ու իր կցորդները, էջմիածնում չպետք է իշխանություն ձևավորեն․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
15
Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մեր խնդիրը ՔՊ-ին իշխանազրկելն ու Վաղարշապատում իշխանությունն ստանձնելն է․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը՝ Էջմիածնում. Ուղիղ Էջմիածինը պետք է մաքրենք քաղաքական կեղտից և կենցաղային աղբից. Անդրանիկ Թևանյան Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու Աբովյանում կատարված սպանության համար կասկածվողները ձերբակալվել են. ՆԳՆ Քաստինգը հայտարարված է Ինչու է Երևանն Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ Փաշինյանը Վեհափառին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել» Թանգարանային մասունք եւ մոտ 2 000 դոլարի նվերներ՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների դեմ պայքարի ելած Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Էջմիածնի վրա մեծ պատասխանատվություն է․ քվեարկելու են 3 մլնի փոխարեն․ «Կարճ ասած» Աշխարհաքաղաքական վերափոխման արտաքին քաղաքականության շերտը. Արմեն Գևորգյանի հոդվածը Վարչական ռեսուրսը՝ ՔՊ-ի հանրահավաքին Վերաքննիչ դատարանի որոշումն արդեն կանխատեսելի էր. վճիռն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառ ունի. Ամստերդամ Նիկոլը վախեցավ երևալ Վաղարշապատում․ «Մայր Հայաստանը»՝ ՔՊ-ի քաղաքական հակակշիռ Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը․ Վարդևանյան Ամենասարսափելի առաքելությունը Թող բոլոր ՔՊ-ականները գնան Արծվաշեն. Լարիսա Ալավերդյան Նիկոլի ասածից մի քայլ աջ, մի քայլ ձախ համարում են մահ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Արգիշտիին ասեք՝ գնա տուն, հաշվի՝ կրվել ես «Մայր Հայաստանը» կանգնած է Եկեղեցու կողքին․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) Ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս խմբակի իրականացրած ոչ հայեցի քայլերին․ Սամվել Հարոյան Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Բյուջեն կարող ենք վստահաբար կոչել «ձախողումների ամփոփման բյուջե»․ Արթուր Խաչատրյան Շատերն ընկալել են` գտնվում ենք անդունդի մեջ, պետք է արագ դուրս գալ. Խաչիկ Մանուկյան «ՔՊ»- հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին. «Փաստ» Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ.

«2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Հիշեցնենք որ Դատարանն արձանագրել էր, որ նրան մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը: Բայց միաժամանակ, «զարմանալիորեն» հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցը որակել է որպես կոչ:

Վերաքննիչ դատարանը համանման դիրքորոշում էր արձանագրել՝ մերժելով թե՛ մեր, և թե՛ դատախազության բողոքները: Պաշտպանության կողմը, ինչպես նաև դատախազությունը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ: Դատախազության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելը ուշագրավ է այնքանով, որ նշված լիազորությունը պետք է իրացվի բացառիկ դեպքերում: Ստացվում է՝ դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը, պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը:

Անհրաժեշտ է նշել նաև, որ 50-ից ավելի քննիչներից բաղկացած քննչական մարմինը 2025թ. օգոստոսի 15-ից չէր ձեռնարկել որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ՝ մերժելով վարույթային գործողություն կատարելու մեր միջնորդությունները: Առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն, պարզապես անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի:

Այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է 2025թ. հունիսի 17-ին սոցիալական ցանցերում նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով և իրավապահներին արված ցուցումներով:

Միաժամանակ, վստահաբար, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երբ նույնիսկ պաշտպանության կողմը որևէ տվյալ չուներ կալանքի երկարաձգման միջնորդության վերաբերյալ, իշխանական լրատվամիջոցը, «հղում կատարելով իր աղբյուրներին», արդեն հրապարակել էր նման տվյալ:

Դատական նիստի օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ դրա հայտնի լինելուն պես»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan