Պաշտոնանկ արված ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետը վերադարձել է զինված ուժեր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց. Սերժ Սարգսյանն այսպես փորձում էր մեղմել հանրային դժգոհությունները, քանի որ պատերազմի ժամանակ ի հայտ եկան նրանց ղեկավարած ոլորտներում բացահայտված թերությունները: Պաշտոնանկ արվածների թվում էր նաև ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Սակայն պարզվում է՝ նա երկար ժամանակ չմնաց գործազուրկ: Դեռ ավելին՝ շնորհիվ Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերությունների՝ նա որոշ ժամանակ անց վերադարձել է զինված ուժեր: Նրան նշանակել են «չերևացող» պաշտոնի:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ Կարապետյանը կոնկրետ ի՞նչ է աշխատում, սակայն ՊՆ-ից արդեն մի քանի օր է՝ համառորեն փորձում են չպատասխանել՝ սկզբում խնդրելով գրավոր հարցում ուղարկել, իսկ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետից հետո նշեցին, թե այդ տեղեկությունը պարզելու համար լրացուցիչ ժամանակ է հարկավոր:
Ժպիտ առաջացնող պահվածք»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում