Ամենասարսափելի առաքելությունը Արգիշտի Մեխակյանը շարքային պատեհապաշտ է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Թալանչիների փոքրիկ խմբակը՝ ՔՊ-ն ու իր կցորդները, էջմիածնում չպետք է իշխանություն ձևավորեն․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
15
Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մեր խնդիրը ՔՊ-ին իշխանազրկելն ու Վաղարշապատում իշխանությունն ստանձնելն է․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը՝ Էջմիածնում. Ուղիղ Էջմիածինը պետք է մաքրենք քաղաքական կեղտից և կենցաղային աղբից. Անդրանիկ Թևանյան Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու Աբովյանում կատարված սպանության համար կասկածվողները ձերբակալվել են. ՆԳՆ Քաստինգը հայտարարված է Ինչու է Երևանն Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ Փաշինյանը Վեհափառին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել» Թանգարանային մասունք եւ մոտ 2 000 դոլարի նվերներ՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների դեմ պայքարի ելած Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Էջմիածնի վրա մեծ պատասխանատվություն է․ քվեարկելու են 3 մլնի փոխարեն․ «Կարճ ասած» Աշխարհաքաղաքական վերափոխման արտաքին քաղաքականության շերտը. Արմեն Գևորգյանի հոդվածը Վարչական ռեսուրսը՝ ՔՊ-ի հանրահավաքին Վերաքննիչ դատարանի որոշումն արդեն կանխատեսելի էր. վճիռն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառ ունի. Ամստերդամ Նիկոլը վախեցավ երևալ Վաղարշապատում․ «Մայր Հայաստանը»՝ ՔՊ-ի քաղաքական հակակշիռ Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը․ Վարդևանյան Ամենասարսափելի առաքելությունը Թող բոլոր ՔՊ-ականները գնան Արծվաշեն. Լարիսա Ալավերդյան Նիկոլի ասածից մի քայլ աջ, մի քայլ ձախ համարում են մահ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Արգիշտիին ասեք՝ գնա տուն, հաշվի՝ կրվել ես «Մայր Հայաստանը» կանգնած է Եկեղեցու կողքին․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) Ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս խմբակի իրականացրած ոչ հայեցի քայլերին․ Սամվել Հարոյան Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Բյուջեն կարող ենք վստահաբար կոչել «ձախողումների ամփոփման բյուջե»․ Արթուր Խաչատրյան Շատերն ընկալել են` գտնվում ենք անդունդի մեջ, պետք է արագ դուրս գալ. Խաչիկ Մանուկյան «ՔՊ»- հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին. «Փաստ» Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

2026-ի շրջադարձը. ընտրությունների և ոչ միայն դրանց մասին

Գալիք խորհրդարանական ընտրությունները որոշելու են ոչ թե առաջիկա հինգ տարիների, այլ՝ առնվազն առաջիկա մի քանի սերունդների կյանքը, և այս առումով ունեն իսկապես պատմական նշանակություն։

1. 2026-ի ընտրություններն էապես տարբերվում են 2021-ից։ Նմանություն գրեթե չկա։ 2021-ին հանրային լայն տրամադրությունները շոկային էին, մեծ էր ագրեսիան, բայց ոչ՝ փոփոխությունների պահանջը։ Հիմա ագրեսիան նվազել է, բայց փոփոխությունների պահանջի ծավալն ու պահանջողների թիվն էապես մեծացել են։ Այս իրականությունն այլ գործելաոճ է պահանջում։

2. Այս պայմաններում իշխանության վերարտադրվելու շանսերը նվազագույն են։ Հետևաբար՝ նա գնալու է «պայմանների փոփոխությանը»։ Առաջին անգամ սրա մասին զգուշացրել եմ, երբ ընդդիմադիր տարբեր շրջանակներ էյֆորիայի մեջ էին ստացվող սոցհարցումների թվերից։ Եվ Նիկոլն իսկապես գնաց «իրավիճակի փոփոխության». Սրբազանների ձերբակալություններ, «ահաբեկչության» քրեական գործ՝ բազմաթիվ անձանց ձերբակալություններ, Սամվել Կարապետյանի ձերբակալություն, Եկեղեցու դեմ արշավ, Վաշինգտոնյան փաստաթուղթ և այլն։ Բազմաժանր շարունակություն վստահաբար լինելու է. նա ձգտելու է ստեղծել «ընտրական նոր պայմաններ»։

3. Ընդդիմություն ասելով՝ պետք է հասկանալ բոլոր այն ուժերին, որոնք խորքային փոփոխություններ են ուզում։ Այս բանաձևը տալիս է ոչ ֆորմալ կոնսոլիդացիայի մեծ հնարավորություն և, հետևաբար, Հայաստանի այս ողբերգական էջը շրջելու իրական շանս։ Չի կարելի նեղացնել ընդդիմության գաղափարը՝ ո´չ 2, ո´չ 3 կամ 4 ուժի շրջանակում։ Երբեք չես իմանա, թե ընտրությունների շրջանում ինչ անսպասելի զարգացումներ կարող են լինել, թե ով ինչ թաքնված պոտենցիալ ունի։

4. Բոլոր սոցհարցումներով՝ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը ցանկանում է փոփոխություններ։ Քաղաքական միավորների խնդիրն է՝ այս տրամադրությունները վերափոխել փոփոխությունների պատրաստ հասարակության։

5. «Նիկոլի բերած խաղաղության» սուտ թեզը պետք է չեզոքացնել կոնտր-քաղաքական բանաձևով, և այն պետք է լինի գրագետ։ Իրական խաղաղության հեռանկարը պետք է առաջարկի հենց ընդդիմությունը։

6. Ընտրություններում Նիկոլի վերարտադրումից անմիջապես հետո Ալիևը դնելու է ադրբեջանցիների՝ Հայաստան զանգվածային վերադարձի պահանջը, որի չբավարարումը բերելու է իրավիճակի կտրուկ սրման։

7. Շատ կարևոր է, որ այն մարդիկ, որոնք վերջին 4-5 տարիներին ամենօրյա ռեժիմով գրագետ, սրտացավ, ազնիվ պայքարել են, իրենց դուրս չդնեն ընտրական պրոցեսից, չասեն «ես չեմ զբաղվում քաղաքականությամբ» և այլն։ Սա քաղաքականություն չէ, սա Հայաստանի՝ շատ երկար տարիների ջրբաժանի ընտրությունն է։ Հակառակ դեպքում Նիկոլի ցուցակի դեմ լինելու են շքախմբային, կարիերիստական ցուցակներ, որոնք Հայաստանին քիչ բան կարող են տալ։ Այս ընտրությունը հետպատերազմյան վերականգնման ուղու մասին է։ Ասելիք ունեցողները մի կողմ քաշվելու իրավունք չունեն։

8. Մեծ արժեք ունեն նոր միավորները, նոր դաշինքները, ոչ ստանդարտ միավորները։

9. Իշխանությունն ամեն ապօրինություն անելու է, բայց դա ունի հստակ հակաթույն. քաղաքական լիդերության խնդիրն է՝ փոփոխություններ ուզող հասարակությունից ստանալ պայքարող հասարակություն։ Հենց դա ստացվեց, իշխանության ապօրինությունների մեքենան սկսելու է խափանվել։

10. Եթե իշխանությունը պարտվի, բայց կեղծելով փորձի մնա իշխանության, լինելու է համընդհանուր ընդվզում։

11. Հաջողությունը տարբեր օղակներից կազմված մի շղթա է. պետք է հանրային փոփոխությունների լատենտ պահանջը վերափոխել գիտակցված-մոտիվացված փոփոխությունների պահանջի, ձևավորել նոր, էֆեկտիվ դաշինքներ, գնալ ընտրությունների, ստանալ շատ ձայներ, ձևավորել այն վիճակը, երբ ԱԺ-ում կարող ես հանգիստ ձևավորել նոր կառավարություն, և եթե իշխանությունը փորձի կեղծել ու պահել իշխանություն. դա բերի համատարած պոռթկման։

Արժի ֆիքսել այս փուլի գլխավոր անոմալիան։ Սովորաբար նախքան ընտրությունները ընդդիմությունն է ամեն կերպ փորձում աշխուժացնել քաղաքական-հանրային պրոցեսները, դաշտ բերել թեմաներ, ակտիվ պահել հասարակությանը։ Մեզ մոտ, զարմանալիորեն, հակառակն է. ընդդիմությունը պասիվ է, դրա փոխարեն՝ իշխանությունն է պրոցեսներ նախաձեռնում, և ընդդիմությունը միայն արձագանքողի դերում է։ Սա այսօրվա Հայաստանի իրավիճակի համար իրոք հակաբնական երևույթ է, ու պիտի փոխվի։ Այս առումով, իմպիչմենտի գաղափարը և այլ՝ քաղաքական ու հանրային ակտիվություն գեներացնող գաղափարներ կարող են դառնալ կարևոր պրոցեսի շատ կարևոր նախաբան։

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan