Շտապ․ Առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը (տեսանյութ) Էջմիածնում ՔՊ-ն ու իր դրածոն մերժվելու են (տեսանյութ) Հերոսածին Արագածն ուզում են դարձնել ուրացողի գյուղ․ Միցաի՛ր, որ փոխենք (տեսանյութ)
12
Վաղարշապատում իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում․ Գրիշա Հարությունյան Առանց վարչական ռեսուրսի՝ Մեխակյանը հաղթելու շանս չունի․ Երվանդ Բոզոյան «Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկոլին քո վրայից չես կարողանալու քերել, դու Նիկոլ Փաշինյան ես․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանի ռազմական շքերթը Ալիևին խայտառակ անակնկալի է բերել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գրիշա Հարությունյանի կյանքն ու գործունեությունը (տեսանյութ) Ինը պատճառ, թե ինչու չի կարելի քվեարկել ՔՊ-ի օգտին, և իր այլնտրանքը կարող է լինել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը «Մայր Հայաստանը» կվերականգնի Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարուսելն ու հարակից հատվածը (տեսանյութ) Որ երկրները և ինչ աստիճանով են մասնակցել Բաքվում նոյեմբերի 8-ի ռազմական շքերթին 5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Պատերազմ Արցախում
Շտապ․ Առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը (տեսանյութ) Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան Աղոթքի նախաճա՞շ, թե՞ ուղեղների լվացման հերթական փորձ. «Առավոտ» Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին. ՌԴ ԱՀԾ Էջմիածնում ՔՊ-ն ու իր դրածոն մերժվելու են (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք. Արագած, Էջմիածին (տեսանյութ) Վաղարշապատում իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում․ Գրիշա Հարությունյան Հերոսածին Արագածն ուզում են դարձնել ուրացողի գյուղ․ Միցաի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Առանց վարչական ռեսուրսի՝ Մեխակյանը հաղթելու շանս չունի․ Երվանդ Բոզոյան Սոնա Մնացականյանի գործով կայացրած որոշումը դատավորն ամիսներ շարունակ կողմերին չի ուղարկում. Միքայել Նահապետյան Նորավանի դպրոցի տնօրենի նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը. նախաքննությունն ավարտվել է Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ 5-րդ ալիքի անդրադարձն՝ ԱԱԾ-ի կողմից «Մայր Հայաստանի» թեկնածուների դեմ գործ կարելու մասին Ստյոպան դժգոհել է, թե ինքն իրեն «ժերտվա» տվեց, բայց արժանվույն չի գնահատվել Նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ «ցավեցրել» են Փաշինյանին Ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել․ փաստաբան. Սպուտնիկ «Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ Պարտադիր նայելու. ի՞նչ պետք է անեն վաղարշապատցիները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ընտրություններն իշխանության և ընդդիմության կիսաեզրափակիչն է․ Բենիամին Մաթևոսյան 20 թուրք «կոմանդոս» է անշնչացել վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով «Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին. Sputnik Արմենիա ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան Թրամփի որդին հրաժարվել է Հայաստան այցից՝ տեղեկանալով, որ Փաշինյանը պատերազմում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Էջմիածին. Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Արագած. Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկոլին քո վրայից չես կարողանալու քերել, դու Նիկոլ Փաշինյան ես․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են. Տիգրան Աբրահամյան Որոմը նման է ցորենի, ուղղակի թունավոր է. «Փաստ» Երևանում «Կյանքի խոսք» ԿԿ հավաքատեղիում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու որոշում է կայացվել

Որքա՞ն աշխատավարձ է ստանում ՔՊ-ական Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում. Ինչո՞ւ են այն ամեն կերպ թաքցնում

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ ՔՊ-ականներ ոչ միայն պաշտոններ ստացան, այլ իրենց կանանց տեղավորեցին բարձր աշխատավարձով պաշտոններում, պետական մարմիններում։

Օրինակները շատ են։ «Լուսավոր Հայաստան»-ից ՔՊ մտած Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանն անցած տարվա վերջին՝ նոյեմբերին  «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն է դարձել, մինչ այդ նա ղեկավարում էր ընկերության բաժիններից մեկը։

Մամուլը գրել էր, որ նա ստանում է 3 մլն դրամ աշխատավարձ։ Տարածված տեղեկութունները ճշտելու համար Panorama.am-ը գրավոր հարցում ուղարկեց ընկերությանը։

Մասնավորապես հարցրել ենք.

  1. Որքա՞ն աշխատավարձ է ստանում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը։

  2. Ինչքա՞ն է կազմել «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձը մինչ Շուշան Ալեքսանյանի կողմից այդ պաշտոնը զբաղեցնելը։ Եթե եղել է բարձրացում, ապա ե՞րբ ու ի՞նչ հիմնավորմամբ է դա եղել։

  3. Ի՞նչ հաճախականությամբ է տրամադրվում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենին պարգևավճար։

«Հայփոստ» ընկերությունից որևէ հարցի չեն պատասխանել՝ թաքցնվելով իշխանական պատգամավորի կնոջ աշխատավարձի չափը։

Հարցերին ի պատասխան Ընկերության  ավագ իրավախորհրդատու, հաճախորդների դիմում/բողոքների և հատուցումների գծով պատասխանատու Սերգեյ Թադևոսյանի ստորագրված պատասխանում նշվում է.

«Շուշան Ալեքսանյանը հանդիսանալով հայտարարտու անձ, վերջինիս գույքի և եկամուտների, այդ թվում՝ եկամտի ծագման աղբյուրի, եկամտի տեսակի, աշխատավարձի վերաբերյալ հանրամատչելի և անձնական կյանքի  անձեռնմխելիության իրավունքի միջամտության հավասարակշռություն ապահովող ամբողջ տեղեկությունն օրենքով սահմանված կարգով ներկայացված է  «Պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ 2024 թ. գույքի, եկամուտների և ծախսերի» հայտարարագրում»։

Նկատենք, վկայակոչված հայտարարագիրը չի տալիս մեր հարցերին պատասխան, քանի որ Շ. Ալեքսանյանը ընկերության տնօրեն է դարձել, ինչպես նշեցինք, անցած տարվա նոյեմբերի վերջին։ Հետևաբար դժվար է ասել, թե «Հայփոստից» ստացած գումարից ինչքա՞ն է նա ստացել որպես տնօրեն։

Նշենք, որ Հայկ Կոնջորյանի կինը նախորդ տարվա ընթացքում ունեցել է  67,327,166 դրամի եկամուտ։ «Այլ եկամուտներ»-ի ներքո նա «Հայփոստ»-ից ստացել է մոտ 5 մլն 200 հազար դրամ, նույն ընկերությունից որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարում նա ստացել է մոտ 11 մլն 500 հազար դրամ։ Կառավարական տանից նա ստացել է միանվագ 300 հազար դրամ վճար, եկամտահարկի վերադարձից ստացել է 1,802,757 դրամ։

Համեմատության համար նշենք, որ նա 2023-ին «Հայփոստ»-ից որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում ստացել է մոտ 10 մլն 500 հազար դրամ։ Այսինքն մեկ տարում «Հայփոստ»-ը Կոնջորյանի կնոջը վճարել է 6 մլն 200 հազար դրամ ավելի շատ գումար։ Եթե համարենք, որ այս ավել գումարը Շուշան Ալեքսանյանը ստացել է տնօրեն դառնալու արդյունքում, ապա ըստ հաշվարկի, նա ստանում է ավելի քան 4 մլն դրամ աշխատավարձ։

Ընդհանրապես վերջին երկու տարիներին այս ՔՊ-ական պատգամավորի կինը հասցնում է լավ գումարներ տնտեսել։  Օրինակ, 2023-ի սկզբին նա ունեցել է կանխիկ 2.5 մլն դրամ, տարեվերջին այն հասել է 4.5 մլն դրամի։ Իսկ ահա 2024-ի ավարտին կանխիկ գումարը հասել է 7.5 մլն դրամի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan