Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) 14/29 տեղամասում խախտում է նկատվել (տեսանյութ) Ընտրությունը կատարեցինք աղոթքով, ասելով, որ արդար ընթացք ունենա. Գարեգին Երկրորդ
16
Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվեցին (ուղիղ) Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հլը տուր ստեղ. լարված իրավիճակ 14/37 ընտրատեղամասում. Կույր կնոջն այդպես էլ չհաջողվեց ընտրություն կատարել Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ Ընտրողներին «ուղղորդող» անձը Խոյի համայնքապետի աներն է Սույն անձը մարդկանց է ուղեկցում ընտրատեղամաս Բաց քվեարկություն է իրականացվել․ «Մայր Հայաստանի» վստահված անձ (տեսանյութ) «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) ՔՊ կուսակցության լրատվամիջոցը, բնականաբար, սուտ է տարածել Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ Քաղաքացին առավոտից մարդկանց է ուղղորդված բերում քվեարկության. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 14/29 տեղամասում խախտում է նկատվել (տեսանյութ) 14/08 Սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) «Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գորիքակազմը, գռեհիկ բառապաշարը...» Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» «Աղոթքի նախաճաշին» եկած քրիստոնեական կազմակերպությանը չեն թույլատրել այցելել կալանավորված հոգևորականներին Ընտրությունը կատարեցինք աղոթքով, ասելով, որ արդար ընթացք ունենա. Գարեգին Երկրորդ Ընտրատեղամասերի կահավորման խախտումների արձանագրումներ՝ Վաղարշապատում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին ԿԸՀ–ն մերժել է «Անկախ դիտորդի» դիմումը, որն ուղղված էր «ոչ նիկոլական» դիտորդական խմբերի դեմ Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվեցին (ուղիղ) Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու Աբովյանում կատարված սպանության համար կասկածվողները ձերբակալվել են. ՆԳՆ Քաստինգը հայտարարված է Ինչու է Երևանն Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ

Առևտրային կազմակերպության տնօրենը կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց. այդ թվում՝ ՆԳՆ-ի. հակակոռուպցիոն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում, իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց: Մասնավորապես՝ առևտրային կազմակերպության տնօրենը, գործելով խմբի կազմում, Երևան քաղաքում կառուցվող շինության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրները կարգավորելու և անհրաժեշտ փաստաթղթերին ընթացք տալու համար 2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին տվել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, իր ընկերության միջոցով ևս 5 տարբեր հասցեներում կատարված թերի աշխատանքների ու շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տալու համար 2024 թվականին ընդհանուր շուրջ 500.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց: Նախաքննությամբ բացահայտվել են նաև 2024թ. հոկտեմբերին նշված կազմակերպության տնօրենի կողմից առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին ընդհանուր 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքեր՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն ավարտված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար: Բացի այդ, կազմակերպության տնօրենը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար 2024թ. ընթացքում 400.000 ՀՀ դրամ կաշառք է տվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին:

Պարզվել է նաև, որ 2025թ. հունվարին նշված կազմակերպության տնօրենն այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պաշտոնյային առաջարկել է կաշառք տալ՝ առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության իր մատնանշած անձին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար:

Քրեական վարույթի շրջանակում բացահատվել է նաև ՀՀ ՆԳՆ կարիքների համար հայտարարվելիք մրցույթներին նույն անձին պատկանող ընկերության՝ հաղթող ճանաչվելու գործընթացն ապահովելու և դրա դիմաց ստացվելիք եկամուտից ՆԳՆ պաշտոնյային կաշառք տալու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու դեպք: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար առևտրային կազմակերպության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan