Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ
12
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Պատերազմ Արցախում
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին

Վրաստանում թվով 5-րդ գունավոր հեղափոխությունը պարտվեց, և դրանով իսկ վերջակետ դրվեց նրանց դարաշրջանի պատմությանը նախկին ԽՍՀՄ- ի տարածքում

Համարվում է, որ  նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների»  փորձը սկսվեց հենց Վրաստանից, 2003 թվականին, երբ առաջին անգամ, ընտրությունների արդյունքները վիճարկելու պատրվակով, Վրաստանում ընդդիմությունը ուժով վերցրեց իշխանությունն, արդեն հանրության մեջ հեղինակազրկված իշխանությունից (ԽՍՀՄ-ի տարածքից դուրս, առաջին հեղափոխության պրակտիկան կիրառվել էր Հարավսլավիայում, 2000 թվականին):

Այն ժամանակվա վրացական հեղափոխությունը կոչվեց «վարդերի հեղափոխություն», քանի որ Սաակաշվիլին, իր կողմնակիցների հետ, վարդերը ձեռքերին ներխուժեցին պառլամենտ և հեռացրին Շևարդնաձեին ամբիոնից և հայտարարեցին, որ իր իշխանությունն այլևս լեգիտիմ չէ:

Հետո նույնանման բովանդակությամբ, սակայն տարբեր ձևերով կատարվեցին հեղափոխություններ նաև այլ երկրներում:

Նարնջագույն հեղափոխություն»  Ուկրաինայում, 2004 թվակայնին

- 2005 թվականի «Կակաչների հեղափոխությունը» Ղրղզստանում

-2005 թվականի «մայրիների   հեղափոխությունը»   Լիբանանում,

-2007 թվականի «զաֆրոնի հեղափոխությունը»  Մյանմայում,

-2009 թվականի «կանաչ հեղափոխության»  փորձ Իրանում,

-2011–2013 թվականների «Բոլոտնայայի հեղափոխության»  փորձ   Ռուսաստանում,

Եվրամայդանը»    2013-2014թթ.  Ուկրաինայում,

Թավշյա հեղափոխությունը»  Հայաստանում  2018 թվականին և վերջապես, այսպես կոչված «սպիտակ հեղափոխության»  փորձ Բելառուսում, 2020 թվականին:

Բոլոր այս հաջողված և չհաջողված հեղափոխությունները իրար շատ նման են եղել, քանի որ ունեցել են միանման պատճառներ, կառավարվել են արտաքին նույն կենտրոնից և նույնիսկ հեղափոխություններում կիրառվող հայտնի Ջին Շարպի մեթոդներն են իրար նման եղել:

Տարբերվել են միայն տեղական առանձնահատկություններով, քանի որ այդ երկրներն են իրարից տարբեր եղել:

Սակայն, ըստ արևմտյան վերլուծաբանների, նման հեղափոխությունների արդյունքում,  «գունավոր հեղափոխությունները», իրականում,  քիչ ազդեցություն են  ունեցել  երկրի հասարակական և  սոցիալական կյանքի զարգացման վրա,որովհետևուղղված չեն եղել  երկրի սոցիալական համակարգի փոփոխմանը, պարզապես, ոչ ժողովրդավարական ռեժիմների ներսում տեղի էր  ունենում իշխող էլիտաների սահմանափակ փոփոխություն, ինչպես նաև՝ իշխանության և, որոշ դեպքերում, սեփականության փոխանցում գործող կառավարության հետ կապված առանձին էլիտար խմբերից հակաէլիտար խմբերին։

Ըստ, Բիրմինգհեմի և Էսեքսի համալսարանների սոցիոլոգիայի պրոֆեսոր  Լեյնի՝ «գունավոր հեղափոխությունները» տեղի են ունենում, երբ էլիտաների միջև հակասությունները և բնակչության շրջանում զանգվածային բողոքի դժգոհությունը միաժամանակ համակցվում են, ինչի արդյունքում բնակչությունը, «հմայված հեղափոխական գաղափարախոսությամբ», դառնում է քաղաքական գործիք էլիտաներից մեկի  ձեռքում։

Իսկ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր  Հեյլը կարծում է, որ էլիտայի բաժանումները թույլ են տալիս բնակչությանը մարտահրավեր նետել գործող ղեկավարին,  երբ ոչ ժողովրդական ղեկավարը մոտենում է իր ժամկետի ավարտին և դառնում է «կաղ բադ»։

Հայտնի է, որ երկրի ղեկավարները «կաղ բադ»  են դառնում, երբ իրենց իշխանության վերարտադրության ընթացքում չեն ստանում լեգիտիմ իշխանություն:

 Այդ դեպքում, երբ նրանք  սեփական իշխանության այլ  լեգիտիմության աղբյուր չեն ունենում, հեղափոխությունը դառնում է անխուսափելի:

Իսկ այդ փուլում, կամ դրանից հետո, հեղափոխականներով սկսում են զբաղվել արդեն դրսի հայտնի կենտրոնները:

Գրեթե բոլոր երկրներում, հեղափոխական գործընթացները ծավալվել են հենց այս սցենարով:

Ինչո՞ւ 2000-ականների սկզբին այդ հեղափոխությունները դարձան մոդայիկ, իսկ մեր ժամանակներում, ճիշտ հակառակ գործընթացի ականատեսն ենք դառնում, դա առանձին խոսակցության թեմա է, որին կանրադառնանք մեր հետագա վերլուծություններից մեկում:

Վերադառնալով վրացական վերջին դեպքերին, միջազգային փորձագետները արձանագրում են, որ այդ երկրում թվով 5-րդ հեղափոխության պարտությունը միայն տեղական երևույթ չէր:

Այն արձանագրում է  համաշխարային այն ընդհանուր տենդենցը, որն ընթանում է նաև այլ երկրներում:

Ընդ որում, սիմվոլիկ է, որ Վրաստանով սկսվեց  այդ հեղափոխությունների շարքը և Վրաստանով էլ այն ավարտվում է:

           Ինչու՞ հենց հոկտեմբերի 4-ին սկսվեցին այդ գործընթացները Վրաստանում

Ինչպես հայտնի է, վերջին խոշոր «գունավորն հեղափոխության»  փորձը անհաջողությամբ ավարտվեց անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո այդ երկրում:

Այն ժամանակ այդ երկրի ընդդիմությանը չհաջողվեց կրկնել այն ինչ եղավ, 2003-ին:

Քանի որ կար մեծ տարբերություն:

Դրանից հետո ԵՄ-ն և ԱՄՆ-ն սկսեցին քաղաքական ճնշումներ կիրառել Վրաստանի իշխանությունների վրա, սակայն չհասան հաջողության:

Դրա արդյունքում Վրաստանում ընդդիմությունը որոշեց բոյկոտել հետագա ընտրությունները, նշելով, թե իշխանությունն ունի հնարավորություն այն կեղծելու:

Սակայն նրանք  չկարողացան բերել լուրջ հիմնավորումներ, որ 2024-ի ընտրությունները կեղծվել էին:

Համապետական ընտրություններից հետո Վրաստանում նշանակված էին այս տարվա հոկտեմբերի 4-ին հերթական տեղական ընտրությունները:

Այս ընտրություններին  մասնակցելու հարցում, ընդդիմության մեջ առաջա եկավ լուրջ պառակտում:

Չորս հիմնական ընդդիմադիր միավորումներից Սաակաշվիլու կուսակցությունն ու  նրանից անջատված թիմը հայտարարեցին որ չեն մասնակցելու այդ ընտրություններին և բոյկոտելու են:

Մյուս երկու ուժերը՝ «Լելոն»  և Գախարիայի կուսակցությունը, ճիշտ համարեցին մասնակցել ընտրություններին, որի համար պիտակավորվեցին, որպես «կառավարելի»:

Դրա արդյունքում ընդդիմադիր հատվածի մի մասը չմասնակցեց  քվեարկությանը,  իսկ իշխող «Վրացական երազանքը»  ստացավ ձայների ավելի քան 80%-ը:

Սակայն արմատական ընդդիմությունը, որպեսզի հիմնավորի, թե ինչու չպիտի մասնակցի ընտրություններին, հայտարարեց, որ այդ օրը՝ հոկտեմբերի 4-ին մարդիկ պետք է ոչ թե գնան ընտրության և քվեարկեն, այլ պիտի դուրս գան փողոց հեղափոխություն իրականացնելու համար:

Արմատականների այս կոչը չհասկացվեց հանրության մեծ մասի կողմից, որի արդյունքում փողոց դուրս եկան սակավաթիվ խմբեր:

Բացի այդ, արմատականները որոշել էին գրավել նախագահի նստավայրը, որպեսզի կրկնեին 2003-ի էֆեկտը, ներկայիս նախագահին հեռացնեին շենքից և նրա տեղը նստեցնեին նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն:

Սակայն պարզվում է, որ արմատականները այնքան փնթի էին պատրաստվել, որ «մոռացել էին»   հարցնել Զուրաբիշվիլուն՝  վերջինս համաձա՞յն է այդ ծրագրին, թե՞ ոչ:

Արդյունքում, նախագահի նստավայրի գրոհումը գրեթե բոլորի կողմից ընկալվեց որպես արկածախնդրություն, իսկ Զուրաբիշվիլին այդ մարդկանց, ովքեր գրոհել եին նախագահի նստավայրը, ոչ ավել, ոչ պակաս, հռչակեց, որպես  ռուսական լրտեսներ:

Իսկ դա արդեն նշանակում է, որ Վրաստանի թվով 5-րդ հեղափոխությունը սկսում է նմանվել ֆարսի, քանզի 2003-ի գործընթացների կապկելու փորձը ծիծաղելի էր արդեն հանրության ճնշող մեծամասնության համար:

Այսպիսով կարող ենք, ամփոփել, որ «գունավոր»  գործիչների ժամանակաշրջանը պատմության գիրկն է անցնում:

Նույնանման գործընթացներ ծավալվում են նաև ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում:

Թրամփի հաղթանակը նոր ալիք է առաջացրել եվրապական երկրներում, որի պտուղները տեսանելի կդառնան մոտակա երկու-երեք տարվա ընթացքում:

Ինչ վերաբերվում է «գունավոր»  գործիչների մնացորդներին հետխորհրդային տարածքում, ապա Զելենսկու, Սանդուի  և Փաշինյանի ճակատագրերը գրեթե արդեն կանխորոշված են համարվում:

Պարզապես, դրանց ձևն է տարբեր լինելու՝ տեղական առանձնահատկությունների պատճառով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>