Երևանում 26-ամյա տղան Մալականի այգում կախվել է. նրա դին հայտնաբերել է մայրը. տղան թողել է երկտող. Տեսանյութ
Այսօր՝ փետրվարի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։15-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են 26-ամյա Մանուկ Թ.-ի դին։ Հայտնաբերվել է նաև երկտող՝ գրված մորն ու կնոջը։ Մանուկ Թ.-ն մորն ու կնոջը խնդրել է, որպեսզի երեխային լավ նայեն։
Մանրամասները՝ Shamshyan.com -ում