Ստամբուլում հանդիպել են Էրդողանի և Թրամփի ներկայացուցիչները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը Ստամբուլում հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Գերբերտ Մաքմասթերի հետ:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկող հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունեցող հարցեր, ինչպես նաև՝ ահաբեկչական սպառնալիքներին համատեղ ուժերով դիմակայելու միջոցների հարցը:
Նշվում է, որ Քալինն ու Մաքմասթերը նաև քննարկել են երկրների երկարաժամկետ համագործակցությունը: