Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել եւ հետաձգվել են չվերթեր, այդ թվում՝ դեպի Երևան
Այսօր, փետրվարի 11-ին, Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 14 եւ հետաձգվել 28 չվերթ:
Մոսկվայի ժամանակով 12.30-ի դրությամբ, «Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է 3 ու հետաձգվել 5 չվերթ, Դոմոդեդովոյում չեղարկվել է 11 ու հետաձգվել 11 չվերթ: Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել է 12 չվերթ:
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնից «ՌԻԱ նովոստիին» հայտնել էին, որ կիրակի Մոսկվայում ձյան տեսքով տեղումներով սպասվում է ամպամած եղանակ՝ մինչև -6 աստիճան օդի ջերմաստիճանով:
Այս պահի դրությամբ «Զվարթնոց» օդանավակայանում դեռեւս վայրէջք չի կատարել «Սիբիր» ավիաընկերություն Մոսկվա-Երեւան օդանավը։ Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի, այն ուշանում է, սակայն առաջիկա կես ժամվա ընթացքում վայրէջք կկատարի։