Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Երեկ «Մայր Հայաստան» շարժման հարթակից հիմնվեց համանման կուսակցություն. Ո՞րն նրա հիմնական նպատակը

Երեկ, սեպտեմբերի 21-ին,  կայացավ «ՄայրՀայաստան» ազգային-դեմոկրատական  կուսակցության հիմնադիր համագումարը։ Այդ օրը պատահական չէր ընտրված: Այն խորհրդանշում էր Հայաստանի պետականության վերականգման հետ: 1991 թվականին, հենց սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի միջոցով  հաստատեց  իր անկախությունն և  3-րդ հանրապետության  հիմնումը:

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան»  շարժումը հիմնադրվել էր  երկու տարի առաջ, Մայիսի 28-ին: Այդ օրը նույնպես խորհրդանշական բնույթ ուներ, քանի որ հենց այդ օրն  էր 2018-ին հիմնադրվել Առաջին Հանրապետությունը:

Այսպիսով, «Մայր Հայաստան» թե՛  շարժումը, և թե՛ կուսակցությունը,  իրենց հիմնադրման օրերը կապել են հենց վերը նշած, մեր ժողովուրդի համար կարևոր նշանակություն ունեցող ամսաթվերի  հետ:

«Մայր Հայաստան»  շարժումն, իր հիմնադրված օրվանից մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին՝ ձևավորելով քաղաքի ավագանիում խմբակցություն: Իսկ այս տարվա գարնանը մասնակցեց Գյումրի համանքի ավագանու ընտրություններին, որտեղ կրկին ստացավ ավագանիում խմբակցություն ձևավորելու հնարավորություն:

Առաջիկայում, արդեն կուսակցության ձևով, «Մայր Հայաստանը»  մասնակցելու է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին, իսկ գալիք տարվա ամռանը՝ երկրի հերթական խորհրդարանական ընտրություններին:

Պետք է նշել, որ բոլոր սոցիոլագիական վերլուծությունները ցույց են տալիս, որ այսօրվա մեր հանրության 60-65 տոկոսը մերժում է ներկայիս իշխող խմբակի քաղաքական ուղին և պատրաստվում է ընտրություններում քվեարկել ընդդիմադիր ուժերի օգտին:

Այլ հարց է, որ իշխանությունն իր ընտրազանգվածին կարողացել է առավելապես համախմբել իր շուրջ, մինչդեռ ընդդիմադիր դաշտը մինչ այսօր մնացել է պառակտված:

Բացի պառակտվածությունից, այս դաշտում գրեթե բոլոր քաղաքական և գաղափարական խոսույթները լղոզված վիճակում են գտնվում: Իսկ եթե դրան ավելացնենք, նաև այս դաշտի լիդերների միջև  առկա ոչ այնքան լավ հարաբերությունները, ապա կարող ենք արձանագրել, որ, քաղաքական տեսանկյունից ընդդիմադիր դաշտի վերաճշտումն ու վերալիցքաորումը կենսական անհրաժետություն են դարձել:

Քանզի, առանց դրա,  ընդդիմադիր շրջանակները չեն կարողանա համախմբված ձևով ընտրություններին հանդես գալ հանրության առջև:

Այս բոլոր խնդիրները հաշվի առնելով է նաև, «Մայր Հայաստանը»  որոշել՝ փորձել իր առաջարկներով հանդես գալ:

Կուսակցության երեկվա համագումարում  նրա նախագահ Անդրանիկ Թևանյանը հանդես եկավ մի շարք թեզերով, որոնք արժե ներկայացնել:

Թեզ առաջին

 Ընդդիմադիր դաշտում «ջրային հրադադար»  պետք է հաստատվի,  և  բոլորի թիրախում պետք է լինի օրվա իշխանությունը:

Այս թեզը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայմաններից է, որպեսզի ընդիմությունը գալիք ընտրություններում համախմբված կարողանա հանդես գալ:

Եթե այս թեզը կյանքի չկոչվի, ապա կարող ենք նախապես շնորհավորել իշխանություններին՝ գալիք հաղթանակով: Սակայն դա կլինի ոչ թե մեր ժողովուրդի, այլ ընդդիմության պատճառով:

Թեզ երկրորդ

Իշխանությունների կեղծ խաղաղության առաջարկին ընդդիմությունը պիտի ներկայացնի իր այլընտրանքային իրական խաղաղության առաջարկը: Քանզի, եթե դա չլինի, ապա հանրությունը հերթական անգամ, վախի զգացումից ելնելով, կքվեարկի ներկա իշխանության օգտին՝ խուսափելու համար գոնե մոտ ժամանակահատվածում պատերազմից: Ճիշտ է, դա կլինի ճակատագրական սխալ որոշում, սակայն դրա մեղավորը չի լինի ժողովուրդը:

Թեզ երրորդ

Փաշինյանի կողմից հնչեցված, այսպես կոչված «չորրորդ հանրապետության»  հիմնադրման գաղափարը, փաստացի  վատ  փաթեթավորված Ադրբեջանի կողմից հրամցվող «Արևմտյան Ադրբեջանի»  ստեղծման թեզն է, որն ըստ նրանց՝ պիտի կյանքի կոչվի ներկայիս Հայաստանի տեղը:

Ալիևը իր հանրությանը խոստացել էր, որ Արցախի գրավումից հետո, նա Հայաստանն է նվաճելու, սակայն՝ խաղաղ ճանապարհով:

Երեկվա Փաշինյանի հնչեցրած թեզը հենց դրա վկայությունն է: Ընդդիմադիր բոլոր կենտրոնները պիտի միասնաբար պայքարեն այս գաղափարի դեմ՝ կարողանալով բացատրել մեր հանրությանը այդ մեծ խաբեությունը:

Թեզ չորրորդ

Իշխանությունը, կատարելով դրսի մեր հարևանների պատվերը, փորձում է պայքարել նաև մեր ինքնության, պատմության, ազգային ինստիտուտների, եկեղեցու դեմ: Քանզի, առանց դրա, «Արևմտյան Ադրբեջանի»  հիմնումը անհնարին կլինի: Իսկ զինված ճանապարհով ո՛չ Ադրբեջանին, և ո՛չ էլ Թուրքիային չի հաջողվի Հայաստանը կործանել, քանզի իրենց շահերը հակասում են նաև Ռուսաստանի և Իրանի շահերի հետ:

Ահա թե ինչու Ալիևը փորձում է այդ խնդիրը լուծել Փաշինյանի ձեռքերով, Հայաստանի ներսից: Որպեսզի Հայաստանի կործանման գործընթացը, լեգիտիմ բնույթ կրի:

Թևանյանն այս հարցում էլ առաջարկում է ընդդիմությանը՝ հանդես գալ միասնական դիրքերից:

Եվ վերջապես, իր հինգերորդ թեզով «Մայր Հայաստանը»   համոզված է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է վերականգնել  աշխարհաքաղաքական բալանսը: Իսկ դրա համար, անհրաժեշտ է, որ Հայաստանը վերականգնի իր հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, դրանք դարձնի վստահելի բնույթի, որպեսզի կարողանա ուժեղի դիրքերից նաև խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Առանց դրա նրանք կլինեն թելադրողի դերում, և մեր զիջումները կլինեն շարունակական և անվերջ բնույթի:

Այս պարզ ճշմարտությունը «Մայր Հայաստանը»  նույնպես առաջարկում է նաև մյուս ուժերին ներկայացնել հանրությանը, որպեսզի մարդիկ տեսնեն և հավատան, որ մենք միայնակ չենք մնացել և ուրեմն կարող ենք նաև մերժել եկեղեցու, կամ ինքնության փոփոխությունների պահանջները, որոնք այսօր փորձում է առաջ քաշել Նիկոլ Փաշինյանը:

Վերջապես  իր վեցերորդ թեզով, Թևանյանը երեկ նշեց, որ առանց ընդդիմության համախմբվածության, ոչ մի խնդիր չի լուծվի և նույնիսկ նշեց, որ փորձելու է այդ գործընթացի կյանքի կոչման առաջամարտիկներից  մեկը լինել:

Ինչքանով այս ամենը կընկալվի  քաղաքական վերնախավի կողմից, ցույց կտա մոտ ապագան:

Պարզ է մեկ բան, որ եթե ընդդիմության շրջանակները չգիտակցեն այս ամենը, ապա  գալիք տարի, թույլ կտան որ Փաշինյանը կրկին վերարտադրվի, դրանից բխող բոլոր վատ հետևանքներով Հայաստանի համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan