Հայատյաց թուրքերը պատրաստվում են ՔՊ-ականների «խաղաղությանը». Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բաքվում անցկացվում է «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությունը, որին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Կատարի, Ղազախստանի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ուժերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ համատեղ զորավարժության նպատակն է բարձարցնել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ օպերացիաներ իրականացնելու կարողությունները, ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը և ռազմական համերաշխությունը։
Զորավարժությանը փորձարկվել են անդրսահմանային ահաբեկչության դեմ պայքարի և ներսահմանային ռազմագործողությունների սցենարներ։ Ըստ այդմ՝ կիրառվել են թե՛ ցամաքային և թե օդային ուժեր։
Նշվում է, որ մասնավորապես թուրք կոմանդոները ադրբեջանցի հատուկջոկատայիններ հետ միասին իրականացրել են համատեղ գործողություններ են սահմանված սցենարի համաձայն։
--
Ինչպես դժվար չէ հասկանալ լրահոսից, Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի թուրքերը ինտենսիվորեն պատրաստվում են փաշինյանական «խաղաղությանը»: Թուրքերը պարբերաբար զորավարժություններ են անում, պարզից էլ պարզ է, որ նպատակը Հայաստանի ոչնչացումն է ու հայությանը՝ իր հայենիքի վերջին կտորի վրա կոտորել-բնաջնջելը: Իհարկե, առանձնահատուկ «մտքի գիգանտները» կարող են շարունակել կրկնել, թե՝ «դե ասենք՝ խաղաղություն, որ խաղաղություն լնի»:
...Սպանդանոց տարվող ոչխարներից յուրաքանչյուրը, միգուցե, կարծում է, որ կոնկրետ իրեն չեն մորթելու:

