ՔՊ-ն Նիկոլի սեփականությունն է, կուզի` վարձով կտա Քըլըչին, Հաջիևին կամ ասենք Բայրամովին․ Քաղաքագետ
Դիտել նաև
«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան
«Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան
«Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան
Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան
«Մեկօրյա պատերազմում Ադրբեջանը բախվել է կոշտ դիմադրության»․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հջիևի միջև ձեռքսեղմմանը, գրել է․
«ՔՊ-ն Նիկոլի սեփականությունն է ու Նիկոլը ինչպես ուզի կարող է քշել։ Կուզի` վարձով կտա Քըլըչին, Ֆիդանին, Հաջիևին կամ ասենք Բայրամովին։ Դա իրենց գործն է ու ինձ հետաքրքիր չէ, թե ով կքշի ՔՊ-ն, սակայն ինձ մտահոգում է այն, որ սրանք Հայաստանի, հայերի, իմ ու քո անունից են անում այդ ամենը։ Թուրքերի հետ եղբայրություն են ուզում անել, խնդրեմ` թող գնան Անկարա, Բաքու, ու թող դա անեն իրենց խմբակի անունից… Հ.Գ. Նկարում ԱՄՆ նորանշանակ «դեսպան» Նարեկ Մկրտչյանը բռնել է Ադրբեջանի նախագահի օգնական տխրահռչակ Հիքմեթ Հաջիևի ձեռքը՝ ռոմանտիկ զույգի տպավորություն ստեղծելով։ Գոնե մի քիչ տեսած պահեք…»։

