Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ
12
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Պատերազմ Արցախում
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին

«Նոր Հայաստանի» նոր «նորմալությունների»... աննորմալությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բացի Արցախի կորստից, հազարավոր զոհերից, 150 հազար բռնագաղթածներից, անվտանգային լրջագույն անկումից, մի խոսքով՝ խոշոր փորձանքներից ու աղետներից բացի, որ անցած ավելի քան 7 տարին բերել են Փաշինյանն ու իր թիմը, նրանք էլ ի՞նչ են տվել մեր երկրի ու հասարակության կյանքին:

Մի խոսքով, էլ ի՞նչ են անում, էլի, Փաշինյանն ու իր քպական թիմը. ի՞նչ են իրենց հետ բերել ու դեռ բերում, ի՞նչ են քարոզում, ի՞նչ «մշակույթ» են ներմուծել քաղաքական, հասարակական հարաբերությունների տիրույթ, ի՞նչ օրինակ են ծառայում երիտասարդ սերնդին: Վերջապես, վերը նշվածից բացի էլ ի՞նչ են թողնելու իրենցից հետո առավելագույնը մոտ 9-10 ամիս անց:

Չենք հավակնում համընդգրկուն հետազոտության, այն էլ՝ թերթային հրապարակման սահմաններում, բայց մի քանի ընդգծում ու արձանագրում, կարծում ենք, արժե անել:

Առաջիններից մեկը, որ ակնառու է ու հարկ է ընդգծել՝ ագրեսիան է:

Այո, ագրեսիան ընդդիմախոսների, ընդհանրապես՝ այլ կարծիք ունեցողների, ազգային արժեքներով ու մարդկային արժանապատվությամբ առաջնորդվողների, բանիմաց ու մտածող մարդկանց և շրջանակների նկատմամբ: Ագրեսիվ վարքը, ագրեսիվ արտահայտությունները Փաշինյանի ու իր թիմի գործունեության հետևանքով մեր հասարակական, քաղաքական նիստուկացում դարձել են բացարձակապես «նորմալ» երևույթ: Հասկանալի՞ է, չէ՞, դեգրադացիայի կամ անկման աստիճանը: Այսինքն, հիմա լրիվ «նորմալ» է համարվում նման վարքն ու դրսևորումը: Ու դա վերջին տարիներին ներմուծվել է հետևողականորեն, չափաբաժին առ չափաբաժին: Եվ այդ «գործում» անվիճելի առաջատարը Նիկոլ Փաշինյանն է: Սկսած «ասֆալտին փռելուց», «պատերին ծեփելուց», «բորդյուր լիզելուց», «շնաբարո դուրսպրծուկներից», վերջացրած բացահայտորեն մուրճ ճոճելով, «ԱԱԾ պադվալները լցնելով», «վիզդ կկտրեմ»-ի հրապարակային ժեստերով ու «մատի փոխարեն այլ բան թափ տալով» և այդպես շարունակ:

Դրան ուղղակիորեն շաղկապված է ու այդ ագրեսիայից են բխում նաև համատարած քաղաքական հետապնդումները, այլ կարծիք հայտնելու համար հալածանքները, որոնք ևս արդեն «նորմալ» են համարվում: Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներին բանտարկելը... «նորմալ» է: Ինչպես «նորմալ» է ազգային Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների հասցեին զազրախոսելը, անվանարկելը, պիտակելը, վիրավորելը: Փաշինյանի ու նրա թիմի նոր «նորմալությունն» է: Ասենք, ինչո՞ւ միայն հոգևորականներին, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր կասեն, որ Փաշինյանի աչքի վերևը հոնք կա, կարելի է վիրավորել, անվանարկել, ինչ ասես՝ ասել, անգամ կարելի է խոշտանգել ու այնպես անել, որ դատարանի դահլիճում մահանա, և դա... «նորմալ» է:

Նմանապես, «նորմալ» է... պետության՝ անհավասարակշիռ վարք դրսևորող, հիստերիկ շարժումներ անող ու տեղի-անտեղի ձայնը գլուխը գցած խոսող ղեկավար ունենալը:

Ի՜նչ ազգային արժեքներ, ի՜նչ պատմություն, ի՜նչ մշակույթ, ի՜նչ եկեղեցի, ի՜նչ հեղինակություններ: Կարելի է ամեն ինչ տրորել, հավասարեցնել ցեխին ու ցեխակոլոլ անել ու դա... «նորմալ» է: Կարելի է Հայոց ցեղասպանությունն ուրանալու ցրցամ տալ, և դա... «նորմալ» է: Կարելի է հրաժարվել Արարատից, ու դա... «նորմալ» է: Կարելի է ուրանալ Արցախը, հանձնել այն, արցախցիներին տնազուրկ անել, , ու դա... «նորմալ» է:

Ի՞նչ է, կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե նշվածները Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «նվաճումները» չեն:

Հաջորդը. արդեն «նորմալ» է քաղաքական շահերի համար քրեականով «ընտանիք(ներ) մտնելը»: «Նորմալ» է նույնիսկ նախկին կուսակցի հեռախոսի անձնական գրագրությունը քչփորելն ու այն հանրայնացնելը: «Նորմալ» է ընտանիքը քաղաքականություն մտցնելն ու «փիառի» առարկա դարձնելը, այդ թվում՝ երեխաներին:

Հա, ու «նորմալ» է հազարավոր այլ երեխաների, երիտասարդների տանել ու մահվան մատնել, հետո «դերասանություն անելով»՝ ասել, թե՝ խոնարհվում եմ նահատակների շիրիմներին: Բայց, միաժամանակ, «նորմալ» է... զոհվածներին պլ յուս-մինուս 50-ով նշելը: Ու արդեն լրիվ «նորմալ» է հազարավոր ծնողների որդեկորույս դարձնելուց հետո կանգնել թիվ 1 ամբիոնի մոտ ու դեմքի էպիկական արտահայտությամբ հայտարարել, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:

«Նորմալ» է:

Նաև «նորմալ» է, որ կարելի է երկիրը փորձանքի մատնել, ասել, թե՝ առաջնորդվում ես վճռականորեն սխալվելու իրավունքով: Այդպես «վճռականորեն սխալվելով» կորուստներ բերել, հետո կանգնել-ասել, թե՝ «հպարտանում եմ մեր պարտությամբ», ու դա... «նորմալ» է: Ինչպես «նորմալ» է շարունակ սխալվելու իրավունքից խոսել, բայց անվերջանալի «կռուտիտներով» ներկայանալ կամ փորձել երևակվել որպես... անսխալական:

Ի՜նչ բարոյականություն, ի՜նչ էթիկայի նորմեր, ձե՞ռք եք առնում, ի՞նչ է:

«Նորմալ» է նաև քինախնդրությունը, ընդ որում, ոչ միայն նորմալ է, այլև համակիրառելի... Այ, ժամանակին դիպլոմ չէիք տվել, դե՝ հիմա տեսեք, թե ձեր բուհն ինչ կդառնա: Ու, ընդհանրապես, բոլորդ գնացեք «ակադեմիական քաղաք»... Ինձ բան էիք ասե՞լ (կարևոր չէ՝ որ թվականին), դե՝ հեսա կտեսնեք ձեր հալը, «իմ ձևով» կլուծեմ հարցերը: Ա՜, դու իմ sms-ով մանդատը վայր չես դնո՞ւմ, լա՜վ, դե հիմա տես...

Ու տեսնում ենք ու տեսնում:

Փաշինյանն ու իր թիմը ներարկում են հանրային կյանք, որ թերուս կամ ընդհանրապես տգետ լինելը «նորմալ» է: Ոչ միայն «նորմալ» է, այլև ընդհանրապես խնդիր չի: Անձեռնահասությունը «նորմալ» է:

Անպատասխանատվությունը «նորմալ» է: Այն ոչ միայն նորմալ է, այլև արդեն նորմ է:

Ի՞նչ մնաց:

«Նորմալ» է հայրենիքը հանձնել ու ասել, թե պետություն ձեռք բերեցինք:

«Նորմալ» է երկիրը դնել թշնամական թելադրանքի տակ ու ճամարտակել ինքնիշխանությունից:

«Նորմալ» է թշնամի ու գործնականում ցեղասպանության ոճիրը շարունակող երկրի ղեկավարի հետ նկարվել՝ նրա ծավալապաշտական գիրքը հուզաթաթավ կրծքիդ սեղմած ու դա անվանել «հարաբերությունների նոմալացում»:

«Նորմալ» է...

Բայց՝ ստո՛պ:

Մեծ հաշվով, այդ կարծեցյալ «նորմալությունը» կամ փաշինյանական «նոր նորմալությունն» իրականում տոտալ աննորմալ է: Ավելին, կա տպավորություն, որ դեպքերի ընթացքը մոտենում է աննորմալության ծայրահեղ կետին, որը հանդուրժողականության վերջին կանգառն է:

...Գիտեք, երևի Նեպալի արդեն նախկին կառավարիչներն էլ էին համարում, որ սոցցանցերը արգելափակելն ու կոռումպացվածությունը նորմալ են: Հայաստանը, այնուամենայնիվ, Նեպալ չէ, բայց... գնացեք կայարանամերձ հրապարակ և ուշադիր զննեք Երվանդ Քոչարի գլուխգործոցը: Ուշադիր նայեք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>