Ինֆորմացիա եմ ունեցել, որ հոկտեմբերին ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում. ՀԷՑ նախկին տնօրեն «Մայր Հայաստանի» ավտոերթը Վաղարշապատում (ուղիղ) Վաղարշապատի ընտրությունները. պայքար ճնշումների, վարչական ռեսուրսի և հանրային կամքի միջև
13
Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սիրելի՛ վաղարշապատցիներ, նոյեմբերի 16-ին ակտիվ մասնակցեք ընտրություններին և մերժեք ՔՊ-ին Նիկոլ Փաշինյանին անփառունակ պարտություն է սպասվում․ Երվանդ Բոզոյան Ծիածան, միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Ի՞նչ խնդիր են հետապնդում թուրք և ադրբեջանցի որոշ շրջանակներ՝ փորձելով օգտագործել թուրքական ինքնաթիռի աղետը Վրաստանի օդային տարածքում Մենք ասում ենք՝ արի՛ ընտրատեղամաս ու մի հատ չափալախ տուր սրանց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սվինների վրա նստած իշխանիկ է Նիկոլը, վախենում է Սաակաշվիլու ճակատագրին արժանանալուց. Անդրանիկ Թևանյան ՔՊ-ն գործ կարելու վարպետ է, փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, չի ստացվելու. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» այցելել է Ծիածան և Հովտամեջ (տեսանյութ) Իրավապահ մարմինները հրաժարվում են հստակ նշել, թե որտեղ է գտնվում առևանգված Օնիկ Հարությունյանը Պատերազմ Արցախում
ՔՊ-ում քաոս է․ «Կարճ ասած» Իգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքով Ի սեր մեր հայրենիքի ազատագրության՝ Վաղարշապատում ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտային․ Միքայել սրբազան Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) «Մայր Հայաստանը» լինելու է գյուղացու կողքին. Գրիշա Հարությունյան (տեսանյութ) Ազատություն TV-ի անդրադարձը «Մայր Հայաստանին» աջակցող բոլգերի ձերբակալությանն ու «Մայր Հայաստանի» ավագանու թեկնածուների դեմ գործ հարուցելուն Դատաիրավական համակարգը մեր երկրում քաղաքական հետապնդումների և պատժիչ մեքենայի կցորդն է Մենք նոյեմբերի 16-ին հաղթանակ ունենալո՛ւ ենք․ Սևակ Խաչատրյան Սիրելի՛ վաղարշապատցիներ, նոյեմբերի 16-ին ակտիվ մասնակցեք ընտրություններին և մերժեք ՔՊ-ին Լևոն Քոչարյանը դատի կտա «Սիվիկ»-ին. Վաղարշապատի ընտրությունից առաջ կեղծ տեղեկություններ տարածելու և իրեն զրպարտելու համար Պարտքեր, մանր «քցոցիներ» դատական քաշքշուկներ. Փաշինյանի իշխանության պրոյեկտ Մկրտչյանը կարո՞ղ է Էջմիածնի ղեկավար լինել. «Երկիր» «Արդարադատությանը խոչընդոտելու» տարօրինակ կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը. փաստաբան Լավագույն սցենարի դեպքում Ռոմանոս Պետրոսյանը կարող է ունենալ վկայի կարգավիճակ․ Օրբելյան Ինֆորմացիա եմ ունեցել, որ հոկտեմբերին ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում. ՀԷՑ նախկին տնօրեն Եվրոպայի Հայ դատն իր վրդովմունքն է հայտնել Փաշինյանի «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ Մեկնարկել է Բագրատ սրբազանի և 17 քաղբանտարկյալների դատական նիստը «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները բացարկի միջնորդութուն ներկայացրին ՀԾԿՀ նախագահին Նիկոլ Փաշինյանին անփառունակ պարտություն է սպասվում․ Երվանդ Բոզոյան Ծիածանը «Մայր Հայաստանի» հետ է Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. Սուրենյանց Փաշինյանական իշխանության «ռեյդերական զավթման» ևս մեկ փուլ. քննարկվում է «Տաշիր»-ից ՀԷՑ-ի լիցենզիան վերցնելու հարցը Ծիածան, միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Դիվադադար եղած, քունը կորցրած իշխանություն. «Փաստ» Ռոբերտ Ամստերդամը Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում խոսել է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման մասին «Կուտ տալ» ասվածը դեռ երբեք այդքան բառացի չէր հնչել. «Փաստ» Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման Ի՞նչ խնդիր են հետապնդում թուրք և ադրբեջանցի որոշ շրջանակներ՝ փորձելով օգտագործել թուրքական ինքնաթիռի աղետը Վրաստանի օդային տարածքում Քիչ առաջ Սրբազան Պայքարի աջակիցներն ակցիա են իրականացրել Արշակունյաց պողոտայում

«Սևին սապոնն ինչ անի, խևին խրատն ինչ անի».... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում, նկատենք՝ որերորդ անգամ, լրահոսը հեղեղվում է տեղեկություններով, որ այսինչ քպականի եղբայրը կամ այլ հարազատները ոստիկանական պարեկի են ծեծել, քաղաքացու նկատմամբ են բռնություն գործադրել, առհասարակ, իրենց սանձարձակ են պահել: Ըստ որում, ոչ միայն բուն քպական ինչ-ինչ պաշտոնյաներ, ասենք՝ համայնքապետի հարթության վրա, այլ իրենց ազգուտակի ներկայացուցիչները:

Կամ՝ մեկ էլ լրահոսից տեղեկանում ես, որ այսինչ ու այնինչ քպականը այս կամ այն խոշոր շինարարությունն է ձեռնարկել: Լավ, դեռ կառուցապատումը՝ մի կողմ: Հանկարծակի պարզվում է, որ քպական տարբեր նկատելի դեմքերի հարազատների մեջ գործարար թունդ ջիղ է «հայտնաբերվել», ու, ինչպես Պարոնյանը կասեր, նրանք «կալվածքներու և ագարակներու տեր են»:

Ու գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր այս ամենի հետ կապված: Այն, որ չնայած աղմկահարույց տեղեկությունների ու հրապարակումների պակաս չկա՝ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչների ու նրանց ազգականների, մտերիմների այլազան անընդունելի դրսևորումների հետ կապված, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ, կարծես, շատ հանգիստ, անցնցում անցնում է, «մարսվում» է այս ամենը:

Սա՝ այն դեպքում, երբ «նախկինների օրոք» նմանօրինակ կամ դրանից ավելի նվազ հնչեղ դեպքերի վերաբերյալ սաստիկ աղմուկ էր բարձրանում: Աղմուկը ո՞րն է՝ տիեզերական վայնասուն էր բարձրանում. է՛լ քրեաօլիգարխիկ ռեժիմ, է՛լ ԽԾԲ, է՛լ կոռումպացված համակարգ, է՛լ համակարգային անպատժելիություն, է՛լ ինչ ասես...

Չնայած, էլ ի՜նչ աղմուկ, եթե նախկին աղմկողները ներկա իշխանավորներն են մեծամասամբ: Հարկավ, սխալ ու անազնիվ կլինի ասել, թե նախկինում չկային նման հոռի երևույթներ: Կային, ու քիչ չէին: Առհասարակ, թույլ տանք մեզ նկատել, որ 2018-ին, այսպես կոչված, «թավիշը» մեծապես նաև դրա հետևանքով էր նման բազմություն հավաքել կամ դուրս բերել փողոց, որպեսզի հանրությունն ազատվի նման երևույթներից, այլ ոչ թե էլ ավելի խորը թաղվի նման բարքերի մեջ՝ պարզապես նոր «դեմքերով» ու շատ ավելի սանձարձակ պահվածք դրսևորողներով:

Ու հիմա տպավորությունն այն է, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները որոշել են այս առումով այնպես տալ-անցնել «նախկիններին», որ բոլորը զարմանքից քար կտրեն: Ու, այո, արդեն վաղուց տվելանցել են:

Եվ, բնականաբար, ոչինչ պատահական չէ: Եթե գործող իշխանական թիմն իր ղեկավարի հետ կարող է երկիրն ու ժողովրդին ներքաշել աղետալի ու ողբերգական ընթացքի մեջ, պատերազմ ու հազարավոր զոհեր, ահռելի կորուստներ պատճառել, բայց ոչ մի պատասխանատվություն չկրել, ավելին՝ անվրդով շարունակել մնալ իշխանության, ինչո՞ւ պիտի ավելի ցածր ռանգի քպականները չմտածեն, որ իրենք էլ են անպատժելի, անձեռնմխելի: Առավել ևս՝ ինչո՞ւ չառիթավորվեն նրանց հարազատները: Ինչպես ասում են, հազիվ առիթ է...

Դե, եթե կարելի է մարդուն, բանակային սպային ծեծել, կոմատոզ վիճակի հասցնել, որից նա տարիներ անց մահանա, բայց գործնականում մնալ անպատիժ... Եթե կարելի է հղի կնոջը վրաերթի ենթարկել, նրա ու չծնված երեխայի մահվան պատճառ դառնալ (սպանել), բայց մնալ ազատության մեջ... Եթե որևէ քպական կարող է իրեն թույլ տալ ընդդիմադիր կին պատգամավորի հասցեին նողկալի վիրավորական արտահայտություններ անել ու մնալ անպատիժ: Եթե... լավ, չհոգնեցնենք օրինակներով. գլոբալ ձախավերումներից մինչև առօրեական սանձարձակություններ՝ բոլորի աչքի առջև են: Ու տրամաբանական է, որ նշյալ «եթե»-ների շարունակությունն այն պիտի լինի, ինչ ունենք այսօր: Դա օրինաչափ է: Անպատժելիությունը, անպատասխանատվությունը (այս դեպքում՝ պատասխանատվության չենթարկվելը) անխուսափելիորեն հանգեցնում են էլ ավելի սանձարձակ ու վայրագ դրսևորումների:

Նման պայմաններում ու միջավայրում մյուս, ավելի ցածր տրամաչափի քպականներն ու նրանց հարազատներն էլ պետք է ավելի ու ավելի համոզվեն այն մտայնության մեջ, թե իրենք «վերին արտի ցորենն» են ու ինչ ուզեն՝ կանեն:

Հա, այն օրն էլ քպականներից մեկն ԱԺ նիստերի դահլիճում դիմում էր ընդդիմադիրներին, թե «ի՜նչ երեսով եք դուք այստեղ նստած...»: Լո՞ւրջ, Արցախը աղետի մատնած, երկրին ու ժողովրդին փորձանքների մեջ նետած, «Եռաբլուրը» և երկրի բոլոր բնակավայրերի շիրմատները 18-25 տարեկան լուսավոր տղաների տապանաքարերով ընդարձակած ՔՊ-ի ներկայացուցիչնե՞րն են «երեսատեղ ունենալու» մասին խոսում:

Դուք այդ ի՞նչ երես ունեք, որ դեռ իշխանություն եք:

Ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունը էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ է հանդես եկել միասնաբար, ու առիթը վերը հիշատակված միջադեպն է՝ կապված ընդդիմադիր կին պատգամավորին վիրավորելու հետ: Ընդդիմադիր խմբակցություններն, իհարկե, ճիշտ են անում: Իսկապես, այդպիսի հանձնաժողով պետք է: Բայց մի կողմից՝ այդպիսի հանձնաժողով (հանձնաժողովներ) պետք է ստեղծել գրեթե բոլոր քպականների կամ առնվազն նրանց մեծ մասի համար: Մյուս կողմից՝ այստեղ հիշում ենք ժողովրդական հայտնի խոսքը. «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատն ինչ անի»:

Կյանքն ու հենց ՔՊ-ի ու իրենց առնչակցվող անձանց վարքը այլ հետևության տեղ չի թողել: Երեկ էլ նախարարներից մեկն էր անընդհատ լայնաբերան ժպտում, երբ իրեն քննադատում էին: Պետքներն էլ չէ: Սա են, ի՞նչ կարող ես ասել:

Ու որպես ամփոփում. եթե համակարգչի մոտ ժապավեններով «փաթեթավորված» բութ գործիք են դնում՝ ի դեմս մուրճի, ապա մի փոքր համարձակություն ունենալու և հայելու մեջ նայելու պարագայում կարող են նաև «հայտնագործել», որ ՔՊ-ն վաղուց «վիշապացել» է, ավելին՝ այդ «վիշապացումն» արդեն անդառնալիորեն ամբողջացել է: Իսկ ամբողջացած «վիշապացումն» արդեն անխուսափելի վերջի սկիզբն է: Հա, գուցե մուրճով հայելուն հարվածելու գայթակղություն էլ լինի, բայց հայելին մեղավոր չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan