Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»
19
Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա

«Սևին սապոնն ինչ անի, խևին խրատն ինչ անի».... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում, նկատենք՝ որերորդ անգամ, լրահոսը հեղեղվում է տեղեկություններով, որ այսինչ քպականի եղբայրը կամ այլ հարազատները ոստիկանական պարեկի են ծեծել, քաղաքացու նկատմամբ են բռնություն գործադրել, առհասարակ, իրենց սանձարձակ են պահել: Ըստ որում, ոչ միայն բուն քպական ինչ-ինչ պաշտոնյաներ, ասենք՝ համայնքապետի հարթության վրա, այլ իրենց ազգուտակի ներկայացուցիչները:

Կամ՝ մեկ էլ լրահոսից տեղեկանում ես, որ այսինչ ու այնինչ քպականը այս կամ այն խոշոր շինարարությունն է ձեռնարկել: Լավ, դեռ կառուցապատումը՝ մի կողմ: Հանկարծակի պարզվում է, որ քպական տարբեր նկատելի դեմքերի հարազատների մեջ գործարար թունդ ջիղ է «հայտնաբերվել», ու, ինչպես Պարոնյանը կասեր, նրանք «կալվածքներու և ագարակներու տեր են»:

Ու գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր այս ամենի հետ կապված: Այն, որ չնայած աղմկահարույց տեղեկությունների ու հրապարակումների պակաս չկա՝ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչների ու նրանց ազգականների, մտերիմների այլազան անընդունելի դրսևորումների հետ կապված, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ, կարծես, շատ հանգիստ, անցնցում անցնում է, «մարսվում» է այս ամենը:

Սա՝ այն դեպքում, երբ «նախկինների օրոք» նմանօրինակ կամ դրանից ավելի նվազ հնչեղ դեպքերի վերաբերյալ սաստիկ աղմուկ էր բարձրանում: Աղմուկը ո՞րն է՝ տիեզերական վայնասուն էր բարձրանում. է՛լ քրեաօլիգարխիկ ռեժիմ, է՛լ ԽԾԲ, է՛լ կոռումպացված համակարգ, է՛լ համակարգային անպատժելիություն, է՛լ ինչ ասես...

Չնայած, էլ ի՜նչ աղմուկ, եթե նախկին աղմկողները ներկա իշխանավորներն են մեծամասամբ: Հարկավ, սխալ ու անազնիվ կլինի ասել, թե նախկինում չկային նման հոռի երևույթներ: Կային, ու քիչ չէին: Առհասարակ, թույլ տանք մեզ նկատել, որ 2018-ին, այսպես կոչված, «թավիշը» մեծապես նաև դրա հետևանքով էր նման բազմություն հավաքել կամ դուրս բերել փողոց, որպեսզի հանրությունն ազատվի նման երևույթներից, այլ ոչ թե էլ ավելի խորը թաղվի նման բարքերի մեջ՝ պարզապես նոր «դեմքերով» ու շատ ավելի սանձարձակ պահվածք դրսևորողներով:

Ու հիմա տպավորությունն այն է, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները որոշել են այս առումով այնպես տալ-անցնել «նախկիններին», որ բոլորը զարմանքից քար կտրեն: Ու, այո, արդեն վաղուց տվելանցել են:

Եվ, բնականաբար, ոչինչ պատահական չէ: Եթե գործող իշխանական թիմն իր ղեկավարի հետ կարող է երկիրն ու ժողովրդին ներքաշել աղետալի ու ողբերգական ընթացքի մեջ, պատերազմ ու հազարավոր զոհեր, ահռելի կորուստներ պատճառել, բայց ոչ մի պատասխանատվություն չկրել, ավելին՝ անվրդով շարունակել մնալ իշխանության, ինչո՞ւ պիտի ավելի ցածր ռանգի քպականները չմտածեն, որ իրենք էլ են անպատժելի, անձեռնմխելի: Առավել ևս՝ ինչո՞ւ չառիթավորվեն նրանց հարազատները: Ինչպես ասում են, հազիվ առիթ է...

Դե, եթե կարելի է մարդուն, բանակային սպային ծեծել, կոմատոզ վիճակի հասցնել, որից նա տարիներ անց մահանա, բայց գործնականում մնալ անպատիժ... Եթե կարելի է հղի կնոջը վրաերթի ենթարկել, նրա ու չծնված երեխայի մահվան պատճառ դառնալ (սպանել), բայց մնալ ազատության մեջ... Եթե որևէ քպական կարող է իրեն թույլ տալ ընդդիմադիր կին պատգամավորի հասցեին նողկալի վիրավորական արտահայտություններ անել ու մնալ անպատիժ: Եթե... լավ, չհոգնեցնենք օրինակներով. գլոբալ ձախավերումներից մինչև առօրեական սանձարձակություններ՝ բոլորի աչքի առջև են: Ու տրամաբանական է, որ նշյալ «եթե»-ների շարունակությունն այն պիտի լինի, ինչ ունենք այսօր: Դա օրինաչափ է: Անպատժելիությունը, անպատասխանատվությունը (այս դեպքում՝ պատասխանատվության չենթարկվելը) անխուսափելիորեն հանգեցնում են էլ ավելի սանձարձակ ու վայրագ դրսևորումների:

Նման պայմաններում ու միջավայրում մյուս, ավելի ցածր տրամաչափի քպականներն ու նրանց հարազատներն էլ պետք է ավելի ու ավելի համոզվեն այն մտայնության մեջ, թե իրենք «վերին արտի ցորենն» են ու ինչ ուզեն՝ կանեն:

Հա, այն օրն էլ քպականներից մեկն ԱԺ նիստերի դահլիճում դիմում էր ընդդիմադիրներին, թե «ի՜նչ երեսով եք դուք այստեղ նստած...»: Լո՞ւրջ, Արցախը աղետի մատնած, երկրին ու ժողովրդին փորձանքների մեջ նետած, «Եռաբլուրը» և երկրի բոլոր բնակավայրերի շիրմատները 18-25 տարեկան լուսավոր տղաների տապանաքարերով ընդարձակած ՔՊ-ի ներկայացուցիչնե՞րն են «երեսատեղ ունենալու» մասին խոսում:

Դուք այդ ի՞նչ երես ունեք, որ դեռ իշխանություն եք:

Ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունը էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ է հանդես եկել միասնաբար, ու առիթը վերը հիշատակված միջադեպն է՝ կապված ընդդիմադիր կին պատգամավորին վիրավորելու հետ: Ընդդիմադիր խմբակցություններն, իհարկե, ճիշտ են անում: Իսկապես, այդպիսի հանձնաժողով պետք է: Բայց մի կողմից՝ այդպիսի հանձնաժողով (հանձնաժողովներ) պետք է ստեղծել գրեթե բոլոր քպականների կամ առնվազն նրանց մեծ մասի համար: Մյուս կողմից՝ այստեղ հիշում ենք ժողովրդական հայտնի խոսքը. «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատն ինչ անի»:

Կյանքն ու հենց ՔՊ-ի ու իրենց առնչակցվող անձանց վարքը այլ հետևության տեղ չի թողել: Երեկ էլ նախարարներից մեկն էր անընդհատ լայնաբերան ժպտում, երբ իրեն քննադատում էին: Պետքներն էլ չէ: Սա են, ի՞նչ կարող ես ասել:

Ու որպես ամփոփում. եթե համակարգչի մոտ ժապավեններով «փաթեթավորված» բութ գործիք են դնում՝ ի դեմս մուրճի, ապա մի փոքր համարձակություն ունենալու և հայելու մեջ նայելու պարագայում կարող են նաև «հայտնագործել», որ ՔՊ-ն վաղուց «վիշապացել» է, ավելին՝ այդ «վիշապացումն» արդեն անդառնալիորեն ամբողջացել է: Իսկ ամբողջացած «վիշապացումն» արդեն անխուսափելի վերջի սկիզբն է: Հա, գուցե մուրճով հայելուն հարվածելու գայթակղություն էլ լինի, բայց հայելին մեղավոր չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>