Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Հանրային քննարկում՝ ուղղված սննդամթերքի անվտանգության բարելավմանը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ փետրվարի 9-ին հանրային հարթակում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրներն ու վերահսկողության բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձ է եղել նաև իրականացված աշխատանքներին ու հանրային սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին: Քննարկմանը մասնակցել են սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների միությունների, ինչպես նաև «Հետք» հետաքննող լրագրողների միության ներկայացուցիչներ, Ծառայության պատասխանատու պաշտոնյաներ:

Հասարակական սեկտորին են ներկայացվել «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված՝ թթվասերի փորձաքննության ցուցանիշների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված վերահսկողության օպերատիվ արդյունքները, այն խնդիրները, որոնք բացահայտվել են կաթնամթերքի շուկայում և որոնք կարող էին հանգեցնել այդօրինակ խախտումների: Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում արձանագրվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. կաթի մթերում առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, կաթի մթերման գործընթացի կազմակերպման, մնացորդային նյութերի, ինչպես նաև արտադրական պրոցեսների նկատմամբ ոչ պատշաճ փաստաթղթավորված և թերի հսկողություն (դիտարկումներ են իրականացվել այն բոլոր կազմակերպություններում, որոնց արտադրանքում «Հետք»-ն արձանագրել էր անհամապատասխանություններ՝ «Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Պարգև» ՍՊԸ): ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի բնորոշմամբ՝ սա արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության կամ, առկայության դեպքում, թերի կիրառման արդյունք է: Ծառայությունը թթվասերի նմուշների փորձաքննությունների ամբողջական պատկերը կհրապարակի ամփոփելուց անմիջապես հետո: Քննարկման մասնակիցները փաստել են, որ հանրային սեկտորի ակտիվ ներգարվվածությունն անհրաժեշտ նախապայման է արձանագրված խնդիրները վերացնելու արդյունավետ մեխանիզմներ գտնելու հարցում:

Կաթնամթերքի շուկան, որպես բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ, Ծառայության հսկողության առաջնահերթ ուղղություններից է եղել նաև անցյալ տարի: Միայն 2017 թվականին այս ոլորտում իրականացվել է 66 ստուգում և 14 դիտարկում. հայտնաբերվել է հիգիենայի խախտման 35, դեռատիզացիայի բացակայության 14, անձնակազմի բուժզննության խախտման 18, հումքի անվտանգության փաստաթղթերի բացակայության 25, փոխադրամիջոցի անհամապատասխանության 4 և լաբորատոր հսկողության բացակայության 15 դեպք: Խախտումների հիմքով կայացվել է արտադրական գործունեությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում: Բազմաթիվ են եղել մակնշման անհամապատասխանությունները. տրվել են հանձնարարականներ, հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են թե վերը նշված խնդիրների լուծմանը, թե, ընդհանրապես, սննդամթերքի անվտանգության բարելավմանը: Ամփոփ հաշվետվություն է ներկայացվել նաև 2017թ. վերահսկողության արդյունքների ու մեկնարկած ծրագրերի մասին: Ներկաների կողմից դրական է գնահատվել հատկապես սպանդանոցային մորթի անցման ծրագրերի իրականացման ընթացքը, հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրերի տրամադրման, ինչպես նաև մսի վաճառքի կետերի պայմանների բարելավման ցուցանիշները: Ծառայության պետը խոսել է նաև սննդի շղթայի օպերատոր հանդիսացող արտադրություններում HACCP համակարգի ներդրման, լաբորատոր կարողությունների զարգացման, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, արտադրությունների ռեյթինգավորման, մոնիթորինգային ծրագրերի իրականացման մասին՝ շեշտելով, որ դրանք կապահովեն ոլորտի առավել վերահսկելիությունը, ՍԱՊԾ գործողությունների թափանցիկությունը և, որ ամենակարևորն է, կտան սննդամթերքի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ:

Հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են հարցեր սննդամթերքի մակնշման, հանրակրթական կառույցներում սննդի վերահսկողության արդյունավետ գործիքների մշակման ու մեխանիզմների ակտիվացման, սննդամթերքի կեղծումների դեմ համակարգային լուծումներ գտնելու մասին: Հնչել է առաջարկություն թիրախային ոլորտները հստակեցնելու, ռեսուրսները ճիշտ ու նպատակային բաշխելու, 2018թ. մոնիթորինգային ծրագրերում նոր ուղղություններ ավելացնելու վերաբերյալ: Ծառայության պետը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ցանկացած ձևաչափով՝ ընդգծելով, որ միայն խնդիրն արձանագրելով դրանք լուծում չեն ստանալու. անհրաժեշտ է բացահայտել, թե շղթայի որ օղակում է առաջացել խախտումը, տալ համակարգային լուծումներ, ինչն էլ պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունն ու ջանքերը: Այս համատեքստում կարևորվել է հանրային ու պետական վերահսկողության մեկտեղումը՝ սպառողին առավելագույնս պաշտպանելու նպատակով:Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 49/2
Մամուլի քարտուղար՝ Նվարդ Առաքելյան
Էլ.փոստ՝ [email protected]
Հեռ՝ 010 203865
«Թեժ գիծ»՝ 010 206040
Ընդունարան՝ 010 204590
Կայք՝ www.ssfs.am, www.snund.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan