Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած
6
ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով

Նեպալյան հեղափոխություն. Որո՞նք են դրա պատճառները

Այս երկիրն իր ծավալներով 147  հազար քառ. կմ է, այսնինքն, մոտավորապես հավասար է Ադրբեջանի և Վրաստանի տարածքներին՝ միասին վերցրած, կամ ավելի քան հինգ անգամ ավելի մեծ է, քան Հայաստանի ներկայիս տարածքը:

Այդ երկրում ապրում է ավելի քան 30 մլն մարդ:

Նեպալը  չունի ելք դեպի ծով: Ավելին, ունի ընդամենը երկու հարևան երկիր, Չինաստանը  և Հնդկաստանը:

Այդ երկրի ավելի քան 85 տոկոսը կազմում են սարերը և լեռները: Երկրի տարածքի վեց յոթերորդը զբաղեցնում էՀիմալայան լեռնաշղթան։ Նեպալում են գտնվում աշխարհի 14 գագաթներից 8-ը, որոնք գերազանցում են ծովի մակարդակից 8000 մ-ը: Դրանց թվում է Նեպալի և աշխարհի ամենաբարձր կետը՝ Էվերեստը, որը գտնվում է Չինաստանի հետ սահմանին:

Ընդորում, ստացվել է այնպես, որ Չինաստանի հետ սահմանը անցնում է սարերի շրթաներով,և կարելի է ասել, որ փաստացի միակ հարթավայրային սահմանակից երկիրը Հնդկաստանն է:

Դրա արդյունքում էլ Նեպալի վրա ամենա մեծ ազդեցությունը պատմականորեն ունեցել է և այսօր էլ ունիհենց Հնդկաստանը: Պաշտոնական տվյալներով՝ բնակչության 80.6%-ը դավանում է հինդուիզմ։ Սակայն Նեպալը համարվում է նաև Բուդդիզմի Հայրենիքը, քանի որ բնակչության մոտավորապես 10.7%-ը իրենց բուդդիստ են համարում:

Բացի այդ, հենց  Լումբինին՝ Նեպալի հարավում գտնվողփոքրիկ քաղաքն է համարվում  Բուդդայի  ծննդավայրը: Այս սրբազան վայրը գրավում է միլիոնավոր ուխտավորների և զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից, ովքեր ցանկանում են ներծծվել հոգևոր մթնոլորտովև ավելին իմանալ Բուդդայի կյանքի և ուսմունքի մասին:

Արտաքին առևտուրը գրեթե ամբողջությամբ կենտրոնացած է Հնդկաստանի վրա: Իր ապրանքների արտահանման ավելի քան 65 տոկոսը ուղղված է դեպի Հնդակաստան և այնտեղից դեպի Նեպալ է գալիս ընդանուր ապրանքների, ավելի քան 66 տոկոսը:

Նեպալը հիմնականում արտահանում է  տեքստիլ և գործվածքեղեն  ապրանքներ, սննդամթերք և այլ գյուղատնտեսական ապրանքներ:

Իսկ ներմուծում է  նավթամթերք, արդյունաբերական ապրանքներ, մեքենաներ և սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ,  ոսկի, էլեկտրոնիկա, դեղամիջոցներ և այլն։

Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ Նեպալն ավելի շատ գյուղացիական երկիր է: Այդ երկրի 83 տոկոսը ապրում է գյուղերում և ընդամենը 17 տոկոսն է ապրում քաղաքներում:

Ընդորում, գյուղատնտեսությունը տալիս է երկրի ՀՆԱ-ի ընդամենը  35 տոկոսը: Քաղաքային արտադրությունը տալիս է ՀՆԱ-ի ընդամենը 16 տոկոսը:

Իսկ մնացած 49 տոկոսը տալիս է ծառայությունների ոլորտը և առաջին հերթին՝զբոսաշրջությունը:

Իսկ դա նշանակում է, որ բնակչության մեծ մասը, որն ապրում է գյուղերում,գտնվում է ծայրաստիճան աղքատ վիճակում:

Պաշտոնական տվյալներով, նույնիսկ մեկ շնչին ընկնում է ՀՆԱ-ի 1000 դոլարից մի փոքր ավել գումար:

Օրինակ, Հայաստանում այդ թիվը կազմում է մոտ 8000 դոլար:

Այսինքն նեպալցիների կենսամակարդակը մոտ 8 անգամ ավելի ցածր է, քան հայաստանցիներինը:

                       Ինչ քաղաքական համակարգ է հաստատված երկրում

Պատմականորեն, լեռնային այս երկիրը բնության կողմից պաշտպանված է եղել օտար նվաճողներից: Սակայն դրա հետ մեկտեղ, ուշ են այստեղ թափանցել նաև նոր գաղափարները:

Նեպալում,  մինչև 2007 թվականը, հաստատված էր միապետություն և միայն դրանից հետո էիներկրում հռչակվել հանրապետական կարգեր:

Ինչպես և կանխատեսելի էր, այս երկրում մեծ է եղել Հնդակաստանի ազդեցությունը: Որի արդյունքում Հնդակաստանի Ազգային Կոնգրեսը Նեպալում հիմնել էր իր ֆիլիալը:

Սակայն,ինչպես հաճախ է ստացվում, Հնդկաստանի փորձը՝ազդել հարևան երկրի վրա,իր հակազդեցություն է բերել, ի դեմս Չինաստանի:

Աղքատ Նեպալում Չինաստանից եկավ կոմունիստների ազդեցությունը:

Արդյունքում Նեպալի ամենաազդեցիկ քաղաքական ուժերն էին համարվում և մինչայսօր էլ համարվում են Նեպալի Ազգային Կոնգրեսն ու այդ երկրի Կոմունիստական կուսակցությունը:

Օրինակ 2015-ից մինչև 2023 թվականները Նեպալի  նախագահ Բիդհյա Դևի Բհանդարին, որը իշխող Կոմունիստական ​​կուսակցության փոխնախագահն էր, ընտրվել է 2015 թվականի հոկտեմբերին Նեպալի խորհրդարանի կողմից՝ 327 ձայնով։

Նրա հիմնական ընդդիմախոսը՝ՆԱԿ-ից,պարտվել էր՝ստանալով ընդամենը 214 ձայն:

Հիշեցնենք, որ այդ երկրի նախագահն այն ժամանակ ընտրվում էր երկրի խորհրդարանի կողմից:

Իսկ, օրինակ,  վարչապետը,  2014 թվականին դարձել էր  Սուշիլ Կոյրալան, ով ներկայացնում էր  Նեպալի Ազգային Կոնգրեսը (ՆԱԿ): Կոյրալայի ընտրությունը հնարավոր դարձավ ՆԱԿ-ի  և Նեպալի կոմունիստական ​​կուսակցության  միջև կնքված համաձայնագրի շնորհիվ։

2018 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 9-ը վարչապետի պաշտոնում էր գտնվում  կոմունիստ  վարչապետ  Խադգա Պրասադ Շարման Օլին, ով սակայն  հրաժարական տվեց այս օրերին ծավալված կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ֆոնին:

Փաստացի կարելի է ասել, որ Նեպալում սկսվելէոչմիայն  հակակոմունիստական, այլևհակաՆԱԿ-իդեմապստամբություն:

Այսինքն, նեպալցիները դժգոհ են ոչ միայն իրենց իշխանություններից, այլև՝ իրենց ընդդիմությունից, որոնք իշխանության հետմիասին, փոխզիջումային սկզբունքով կառավարում են երկիրը:

            Ինչո՞ւ սկսվեցին այս հուզումները,և որն է այս բողոքի շարժիչ ուժը

Ֆորմալ պատրվակն այն եղավ,  որ սեպտեմբերի սկզբին Նեպալի վարչապետ Խադգա Պրասադ Շարմա Օլին վերադարձավ Չինաստանի Տյանցզին քաղաքից, որտեղ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում  մասնակցում էր  Գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեմաներից մեկի «միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդում»   սեմինարի աշխատանքներին։

Տրամաբանությունն այն էր, որ վերը նշած կազմակերպության անդամները պիտի փորձեն իրենց երկրներում սահմանափակել արևմտյան տեղեկատվական հոսքերը:

Այդ որոշումների համաձայն, 2025 թվականի սեպտեմբերի 4-ին Նեպալի կառավարությունը որոշում կայացրեց արգելափակել մի շարք սոցիալական ցանցեր, այդ թվում՝ YouTube, X, Reddit, LinkedIn, WhatsApp, Facebook, Instagram՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նոր կանոններով չգրանցվելու համար։

Մինչդեռ, հատկապես քաղաքային բնակչության մեծ մասը հենց այդ ցանցերն էին օգտագործում իրենց առօրյա կյանքում:
Ի պատասխան դրա, երկրի երիտասարդյությունը փողոց դուրս եկավ բողոքի հետևյալ կարգախոսով. «Արգելեք ոչ թե սոցիալական ցանցերը, այլ ձեր կոռուպցիան»:
Այդ բողոքի շարժումն անվանվեց, որպես «Z սերնդի բողոքի ցույցեր», քանի որ շատ երիտասարդներ դուրս եկան փողոցներ:
Ցույցերի արդյունքում կառավարությունն ու նախագահը հրաժարական տվեցին:
Բողոքի ալիքը հաջողություն է հասնում , այդ թվում նաև այն բանի պատճառով, որ երիտասարդական այս բողոքի ցույցերը ձեռք բերեցին նաև առաջնորդ, ի դեմս Նեպալի մայրաքաղաքի ներկայիս քաղաքապետ Շահ Բալենի:
Վերջինս ոչ միայն իր համերաշխությունը հայտնեց ցուցարարներին, այլև հայտարարեց, որ երիտասարդները պիտի հասնեն, անպայման արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման: Քանի որ այդ երկրում խորհրդարանն է իշխանության ձևավորման գլխավոր աղբյուրը:
Տարիներ շարունակ խորհրդարանում գերակա դեր էին կատարում երկու հիմնական ազդեցիկ ուժերը. Նեպալի կոմկուսը և Ազգային կոնգրեսը (ՆԱԿ-ը):
Սակայն լայն հանրությունը դժգոհ է մնացել, թե՛ կոմունիստների, և թե՛ կոգրեսականների կառավարումից:
Հատկապես երիտասարդները ցանկանում էին քաղաքական թատերաբեմում տեսնել նոր խաղացողների:
2022-ին Նեպալի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում, շատերի համար անսպասելի, հաղթանակ տարավ ո՛չ կոմկուսի, ո՛չ էլ ՆԱԿ-ի ներկայացուցիչը, այլ անկախ դիրքերից հանդես եկող երաժիշտ Շահ Բալենը, ով քննադատում էր, թե՛ առաջիններին, և թե՛ երկրորդներին:
Եվ ահա, հանրային պահանջն արդեն դուրս եկավ երկրի մակարդակ, որտեղ ցուցարարները ցանկանում են տեսնել Շահ Բալենին, արդեն երկրի վարչապետի պաշտոնում:
Ով է այդ անձնավորությունը և ինչ գաղափարների կողմնակից է, ոչ մեկին հայտնի չէ:
Փորձագետների կարծիքով, Չինաստանի և Հնդկաստանի արանքում գտնվող այս երկրում, դժվար թե արմատական արտաքին քաղաքական վեկտոր փոխվի:
Սակայն, ակնհայտ է մեկ բան. այն, որ այդ աղքատ երկրում մարդիկ պահանջում արժանավայել կյանք ապահովել և գոնե վերացնել այն տարրական և ճչացող կոռուպցիան, որը տեսանելի է բոլորի համար:
Եվ հենց այդ պահանջի հետևից է փորձում գնալ այդ երկրի երիտասարդությունը, հույս ունենալով, որ 21 դարում, մարդկանց կենսամակարդակը հնարավոր կլինի բարձրացնել՝ հաստատելով գոնե հարաբերական արդարություն:
Իսկ թե դրսից ով կօգտվի, կամ արդեն օգտվում է այս ամենի արդյունքում, դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>