Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած
7
ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով

Մակրոնը սրընթաց դառնում է ֆրանսիական «փաշինյան», իսկ այդ երկիրը կարող է հայտնվել համընդանուր քաոսի մեջ

Մեկ շաբաթ առաջ կանխատեսել էինք, որ Մակրոնի կառավարությունը կարող է անվստահության արժանանալ ԱԺ-ում, և երկրում սկսվեր նոր ճգնաժամ:

Երեկ, սեպտեմբերի 8-ին, հենց այդպես էլ եղավ: Ֆրանսիայի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին անվստահություն հայտնեց վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը։

Ընդ որում, կառավարությանն անվստահություն հայտնելուն «կողմ» քվեարկեցին, և՛ ձախերը, և՛ աջերը միաժամանակ:

Ֆրանսիական Le Figaro թերթի դիպուկ բնորոշմամբ՝ Էմանուել Մակրոնը բախվում է հիասթափության, անհամբերության և գրգռվածության այնպիսի աստիճանի, որը հասնում է մտահոգիչ չափերի։

Այս ճգնաժամի հիմքում տնտեսությունն է։ Ֆրանսիայի պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 110 %-ը, իսկ 2025 թվականի բյուջեի դեֆիցիտը կազմում է մոտ 47 միլիարդ եվրո։ Ամառային արձակուրդներից առաջ Բայրուն առաջարկել էր պետական​ ​ծախսերի ամենամեծ կրճատումները ևդա պիտի տեղի ունենա մի երկրում, որտեղ ծախսերը կազմում են ՀՆԱ-ի գրեթե 60%-ը:

Ըստ ֆրանսիացի դիտորդների՝ ճգնաժամը կարող է այն աստիճանի հասնել, որ երկիրը հայտնվի 2008-ի հունական ճգնաժամի վիճակում:

Մանավանդ, որ արտասահմանյան ներդրողները տարեց տարի կրճատում են իրենց ներդրումները ֆրանսիական տնտեսության մեջ:

Այս իրավիճակից դուրս գալու համար աջերն ու ձախերը ունեն տարբեր լուծումներ: Սակայն երկու կողմն էլ համոզված են, որ առանց Մակրոնի հրաժարականի, Ֆրանսիայում հնարավոր չի լինի վերականգնել վստահության մթնոլորտը բնակչության  և  ներդրողների մոտ:

Ֆրանսիայի աջերը կողմ են,որ երկրում անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ համոզված են, որ այնտեղ աջերը կարող են ստանալ պարզ մեծամասնություն:

Ձախերը ավելի ռադիկալ լուծման կողմնակից են, նրանք պահանջում են անցկացնել, ոչ թե արտահերթ խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ, որպեսզի հնարավոր լինի միանգամից հեռացնել Մակրոնին իշխանությունից: Ձախերի հաշվարկը հիմնված է այն գործոնի վրա, որ աջերի լիդեր Մարի Լը Պենը չի կարողանա մասնակցել այդ ընտրություններին, քանի որ կա դատարանի որոշում,և արդյունքում հաջողությունը կլինի ձախերի առաջնորդ՝ Մելանշոնինը:

Մակրոնը այս բոլոր հաշվարկները գիտի, գիտի նաև, որ իր վարկանիշը տատանվում է 15 տոկոսի տիրույթում: Այսինքն, Մակրոնի այսօրվա վարկանիշը հավասար է Հայաստանում Փաշինյանի վարկանիշին:

Իսկ դա նշանակում է, որ նրանց իշխանությունից հեռանալու հարցը դարձել է ընդամենը ժամանակի խնդիր:

Նույնիսկ ֆրանսիական LeFigaro-ն նշում է, որ «...երբ խոսում է Մակրոնը, Ֆրանսիացիները դադարեցնում են իր  ձայնը միացնել, որ լսեն...»:

Ըստ պարբերականի, նա այլևս չի կարող իրեն թույլ տալ հետաձգել կամ նույն խաղը կրկնել՝ մի փոքր ձախ, կամ աջ  շեղվելով։ Բոլոր գործոնները՝ հասարակական կարծիքը, շուկաները, հուշում են մեկ բանի մասին, նրա ժամանակն արդեն եկել է՝իշխանությունից հեռանալու համար:

Սակայն, ամերիկյան Bloomberg-ի գնահատմամբ, Մակրոնը կփորձի դիմադրել մինչև վերջ:
Ըստ պարբերականի, Մակրոնն ունի ընտրության շատ տարբերակներ:
Օրինակ, ներկայիս պաշտպանության նախարար՝ 39-ամյա Սեբաստիան Լեկորնուն, համապատասխանում է այդ նկարագրությանը, 42-ամյա Ժերալ Դարմանենը նույնպես կարող է ապացուցել իրեն։ Ինչպես Լեկորնյուն, նա նույնպես աջ կենտրոնամետ է և երկար պատմություն ունի Մակրոնին ծառայելու տարբեր նախարարական պաշտոններում։ Աշխատանքի նախարար Կատրին Վոտրենը նմանատիպ քաղաքական անցյալ ունի։

Մեկ այլ տարբերակ է 78-ամյա Ժան-Իվ Լե Դրիանը, որը ծառայել է և՛ Օլանդի, և՛ Մակրոնի կառավարություններում, կամ Ազգային աուդիտի դատարանի ներկայիս ղեկավար, 67-ամյա Պիեռ Մոսկովիսին։

Ֆրանսիական լրատվամիջոցները նաև գովաբանում են  67-ամյա ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարդին, ով կարևոր դեր խաղաց սոցիալիստների հետ կապ հաստատելու գործում՝ 2025 թվականի բյուջեն ապահովելու համար։

Եթե ​​զուտ քաղաքական թեկնածուները ձախողվեն, ապա  Մակրոնը կարող է փորձել գտնել  տեխնոկրատ թեկնածուի: Մինչև Բարնիեի նշանակումը անցյալ տարվա սեպտեմբերին, ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրություններ էին անում Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորհրդի քիչ հայտնի ղեկավար Թիերի Բոդեի մասին:

Սակայն նույնիսկ այս ամերիկյան պարբերականն է խոստովանում, որ ով էլ որ ստանձնի վարչապետի պաշտոնը, ի վերջո նրան կհեռացնի խորհրդարանը, այն նույն պատճառով, ինչի համար անվստահություն հայտնեց Բայրուին:

Մանավանդ, որ վաղվանից ողջ Ֆրանսիայով սկսվելու են բողոքի գործողություններ ընդդեմ Մակրոնի և նրա վարած քաղաքականության:

Իսկ Ժան-Լյուկ Մելանշոնի «Անպարտ Ֆրանսիա» (LFI) կուսակցությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ին Մակրոնին իշխանությունից հեռացնելու  գործողություններ է սկսելու, քանի որ այս քաղաքական ճգնաժամից այլ ելք չի մնացել:

Մակրոնի և Փաշինյանի տարբերությունը նրանում է, որ, ի տարբերություն Մակրոնի, Փաշինյանը ներկայիս ԱԺ-ում ունի կայուն մեծամասնություն և իրեն հնարավոր կլինի հեռացնել իշխանությունից բացառապես արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>