Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը
11
Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան ՔՊ-ի սիրելի գործընկեր Հաջիևն ասում է. Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան Ազատություն Արեգնազ Մանուկյանին «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում «Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել Երևանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ Այս ամբողջ գործընթացը մեկ բան է ցույց տալիս՝ իշխանությունը վախենում է Անդրանիկ Թևանյանից Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը

Էրդողանը, Փաշինյանի նման, մինչ այսօր չի վստահում իր երկրի զինված ուժերին

Ինչպես հայտնի է, Թուրքիայում, ամեն տարի, օգոստոսի 30-ին նշվում է, այսպես կոչված «Հաղթանակի օր». 1922-ին, այդ օրը թուրքական բանակը, ըստ թուրքական պատմագրության, հաղթանակ տարավ հունական բանակի նկատմամբ:

Դրա արդյունքում, Թուրքիային հաջողվեց վիժեցնել Սևրի պայմանագիրը, և դրա տեղը ստորագրվեց Լոզանի պայմանագիրը, որտեղ այդ երկրին հաջողվեց դիավանագիտական հարթակում ամրագրել  իր հաջողությունը:

Այս տարի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցավ  Անիթքաբիրում՝ հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձան-դամբարանում՝ Էրդողանի և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ։

Այդ միջոցառման ժամանակ Էրդողանին փորձել են հնարավորինս հեռու պահել զինվորականներից:

Միջոցառման ժամանակ սպաներն ու սերժանտները ընկալվել էին,  որպես անվտանգության պոտենցիալ սպառնալիք։ Մուտքից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող առաջին անցակետում ոստիկանությունը նրանց անունները համեմատում էր  Էրդողանի անվտանգության ծառայության ղեկավարությամբ կազմված ցուցակի հետ։

Ոստիկանական պատնեշները շրջապատել էին ոչ միայն Անիթքաբիր տանող փողոցները, այլև համալիրի որոշ հատվածներ, ինչը ընդգծում էր անվտանգության ուժեղացված միջոցառումները։ Խիստ վերահսկողությունը արտացոլում է 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձի հետևանքները, երբ բանակը  փորձեց տապալել Էրդողանին՝ օգտագործելով տանկեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Ավելի քան 250 մարդ զոհվեց, և Էրդողանը պահպանեց իշխանությունը, այն բանից հետո, երբ հավատարիմները, ոստիկանությունը և քաղաքացիական ամբոխը դիմադրեցին։

Այդ ժամանակվանից ի վեր Էրդողանը նույնիսկ իր սեփական զինված ուժերը համարում է  վտանգի պոտենցիալ աղբյուր։ Զինվորներից հաճախ պահանջվում է պաշտոնական արարողությունների ժամանակ չլիցքավորված զենք կրել, իսկ ոստիկանությանը երբեմն հրամայվում է հանձնել իրենց զենքերը ծառայության ընթացքում՝ զինված հարձակման ցանկացած հնարավորություն բացառելու համար։

Փորձագետների կարծիքով՝ այս ամենը պայմանավորված է բանակի նկատմամբ Էրդողանի վախերով:

Հենց դրա պատճառով էլ նա փորձում է բանակը ավելի շատ իր վստահելի կադրերով լրացնել:

Դրա վառ օրինակը պաշտպանության նոր նախարարի թեկնածուի փնտրտուքի խնդիրն է:

                Ո՞վ է լինելու Թուրքիայի պաշտպանության հաջորդ նախարարը։

Ինչպես հայտնի է, այդ երկրում բանակն ունի երկու առանցքային պաշտոններ, բանակի գլխավոր շտաբի պետի  ու պաշտպանության նախարարի:

Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրակի անսպասելի հրաժարականից հետո Թուրքիայի ռազմական և քաղաքական շրջանակներում ծավալվել է լարված պայքար երկրի  մյուս, ամենաազդեցիկ պաշտոններից մեկի՝ ազգային պաշտպանության նախարարի պաշտոնի համար։

Այս պայքարի կենտրոնում են երկու բարձրաստիճան հրամանատարներ՝ ներկայիս գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն և ռազմածովային ուժերի հրամանատար Էրջումենթ Թաթլիօղլուն։ Երկուսն էլ համարվում են ներկայիս նախարար Յաշար Գյուլերի հավանական իրավահաջորդներ, սակայն նրանց հնարավորությունները կախված են ոչ միայն արժանիքներից, այլև քաղաքական նպատակահարմարությունից, այսինքն՝ Էրդողանի որոշումից։

Չնայած Մեթին Գյուրակը համարվում էր  փորձառու սպա, 2025 թվականի օգոստոսին նրա հրաժարականը անակնկալ դարձավ բոլորի համար։

Ավելին, Գյուրակն ինքը հրաժարականի մասին իմացել է միայն Բարձրագույն ռազմական խորհրդի նիստի ժամանակ, մինչդեռ պաշտպանության նախարարն ու նախագահը արդեն տեղեկացված էին։

Սելջուկ Բայրաքթարօղլուի՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակումը ավանդույթից շեղում էր. նա դարձավ Թուրքիայի պատմության մեջ երրորդ գեներալը, որը գլխավորեց Գլխավոր շտաբը՝ առանց ռազմական հրամանատարության որևէ փորձի: Նրա հաղթաթուղթը ոչ թե  արհեստավարժ զինվորական լինելն էր, այլ 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո իրականացված լայնածավալ կադրային զտումներին մասնակցությունը: Որպես անձնակազմի վարչության պետ՝ նա սերտորեն համագործակցել էր  Հուլուսի Աքարի, Յաշար Գյուլերի և անձամբ Էրդողանի հետ՝ ապահովելով ռազմական կառույցների քաղաքական հուսալիությունը: Այսօր Բայրաքթարօղլուն նախարարի պաշտոնը համարում է իր առաքելության տրամաբանական շարունակությունը:

Նույն պաշտոնի նկատմամբ հավակնություններ ունի նաև ռազմածովային ուժերի հրամանատար Էրջումենտ Թաթլիօղլուն, քանզի նրա հանդեպ նույնպես Էրդողանն ունի մեծ վստահություն:

Երկու թեկնածուներն էլ ոչ միայն մրցում են պաշտոնի համար, այլև, ակամայից  ներքաշվել են քաղաքական վեճերի մեջ։

Բանն այն է, որ մեկ տարի առաջ ռազմական ակադեմիայում ավարտական ​​​​արարողության ժամանակ,  Էրդողանի ներկայությամբ, ավելի քան երեք հարյուր սպաներ, նախագահի ձեռքից վկայականներ ստանալուց հետո բարձրացրին իրենց սրերը՝ գոռալով. «Մենք Աթաթուրքի զինվորներն ենք»։ «Երդվում ենք, որ կպաշտպանենք աշխարհիկ, ժողովրդավարական Թուրքական Հանրապետության անկախությունը, երկրի անբաժանելի միասնությունը, մեծ թուրք ազգի պատիվն ու արժանապատվությունը, և յուրաքանչյուր ոք, ով ոտնձգություն կանի մեր սրբազան հայրենիքի մի սանտիմետրի վրա, կհանդիպի մեզ, և մեր սրերը միշտ սուր և պատրաստ կլինեն։ Մենք թուրքական ապագայի զավակներն ենք։ Մենք ծնվել ենք պատվով և կապրենք պատվով։ Երջանիկ է նա, ով իրեն թուրք է անվանում»։

Երիտասարդ սպաների այս արարքը խիստ բացասական էր ընդունվել Էրդողանի կողմից:

Նրան դա հիշեցրել էր 2016-ի դեպքերը, երբ գրեթե նույն կարգախոսներով, բանակը փորձում էր հեղաշրջում իրականացնել: Եվ ահա, երիտասարդ թուրք սպաների  այս արարքը անպատիժ չմնաց:

Էրդողանը ստեղծեց այդ սպաների արարքի քննության համար, այսպես կոչված՝ կարգապահական հանձնաժողով:

Եվ ահա, այս առթիվ, Թուրքիայի գլխավոր ընդիմադիր կուսակցության առաջնորդ՝Օզգյուր Օզելը   վերը նշված գեներալներին ուղղակիորեն անվանեց երիտասարդ սպաների  գործով կարգապահական հանձնաժողովի վրա ճնշում գործադրողների շարքում։

Արդյունքում, այս  գեներալների հետագա կարիերան, ուղղակի կապված է Էրդողանի իշխանության պահպանման հետ:

Թուրքիայի   պաշտպանության նախարարի պաշտոնի համար այսօրվա պայքարը միայն կարիերայի մրցակցություն չէ։ Այն արտացոլում է բանակի և քաղաքական կենտրոնի միջև ուժերի հավասարակշռության խորը փոփոխությունները։ Բանակային հիերարխիան ավելի ու ավելի է ենթարկվում ոչ այնքան զինվորական ծառայության կանոններին, որքան քաղաքական հավատարմության տրամաբանությանը։ Արդյունքում, նախարարի պաշտոնը կարող է տրվել ոչ թե բանակներ հրամանատարած  արհեստավարժ  գեներալներից մեկին, այլ այն  անձին, ով  Թուրքիայի նախագահին  վստահություն կներշնչի։

Նույն վիճակն է նաև, Հայաստանում, որտեղ բարձր զինվորական պաշտոններում նշանակում են ոչ այնքան արհեստավարժության հատկանիշներից ելնելով, այլ՝ Փաշինյանի իշխանության նկատմամբ լոյալության սկզբունքով:

Այդ պրակտիկան առկա է գրեթե բոլոր ավտորիտար, կամ կիսաավտորիտար երկրներում, որտեղ երկրի ղեկավարի հենարանը, դառնում  է ոչ այնքան ժողովուրդը, որքան՝  երկրի պետական կառավարման  համակարգի ուժային մասը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 Zham.am

 

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>