Բազմաթիվ ընտրախախտումներ ենք արձանագրել Վաղարշապատում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) ՔՊ-ի բերածը բարեփոխումներ չեն, չարեփոխումներ են․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում
19
Նիկոլը վախեցած է․ կոռուպցիոն սկանդալ․ ի՞նչ է պայթելու ընտրություններից առաջ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանը փոխում է հայ ժողովրդի դավանանքը. քննարկում (տեսանյութ) Մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված․ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանի ասուլիսը Դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պատերազմ Արցախում
ՀԷՑ-ը կանցնի թուրքերի՞ն․ «Կարճ ասած» Տրանսպորտի թանկացում և խցանում (տեսանյութ) Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը Ես Գևորգ Պապոյանի կնունքի և հարսանիքի քավորն եմ, մեր հարաբերությունները շատ վաղուց սառեցված են. Սևակ Խաչատրյան Կվերահաշվարկվի Վաղարշապատի թվով 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները․ ԿԸՀ Նիկոլը վախեցած է․ կոռուպցիոն սկանդալ․ ի՞նչ է պայթելու ընտրություններից առաջ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանում բանկերից մեկի մասնաճյուղը թալանողն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը Քանի ՔՊ-ն է այս քաղաքը կառավարում, ոչ մի բան չի լուծվելու. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Բազմաթիվ ընտրախախտումներ ենք արձանագրել Վաղարշապատում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Վերջին 7.5 տարվա ընթացքում տրվել են բազմաթիվ սուտ խոստումներ. Արմենակ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ի քաղաքական հայրերն Էրդողանն ու Ալիևն են, կնքահայրն էլ՝ Փաշազադեն․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պյուռոսյան հաղթանակ է տարել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊ-ի բերածը բարեփոխումներ չեն, չարեփոխումներ են․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Փաշինյանը փոխում է հայ ժողովրդի դավանանքը. քննարկում (տեսանյութ) Մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված․ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանի ասուլիսը «Մայր Հայաստան» կուսակցությունում կա քաղաքական միտք, քաղաքական մտածողություն Երեկ Երևանում բանկից գողություն կատարած անձն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել. Տեր Եսայի Եկեղեցու դեմ փաշինյանական պատերազմի «սերիաները». «Փաստ» Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ» Վաղարշապատի դրական հետևությունները ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս են բերել 76-ամյա տանտիրուհուն. նրա կյանքին վտանգ չի սպառնում ԱՆԻՖ-2. տարեկան 1.2 մլն դոլարի հատկացում՝ անհստակ առաքելությամբ կենտրոնին (տեսանյութ) Սամվել Կարապետյանը 2 ամիս կմնա կալանքի տակ Դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է 37,5 մլն դրամ՝ 5 համայնքներում տոնական տրամադրության համար Սամվել Ալեքսանյանին ստիպել են Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում

ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում. Hetq.am

Վաղը՝ սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Այս օրերին քննարկման հիմնական թեման, սակայն, ոչ թե այն է, թե ով կհաղթի դիմակայությունում, այլ այն, թե ով և ինչպես կկարողանա հանդիպման տոմս ձեռք բերել։ Այս ամսին գրում է «Հետք»-ը:

Տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց օգոստոսի 14-ին։ Մեկնարկից րոպեներ անց արդեն ֆուտբոլասերները սկսեցին ահազանգել, որ չեն կարողանում տոմսեր գնել։

Երկրպագուների մի մասը գնաց Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ` հույսով, որ գոնե այս տարբերակով հնարավոր կլինի տոմս գնել։ Սակայն այնտեղ նույնպես նրանց հիասթափություն էր սպասվում. տոմսարկղի աշխատակիցը տեղեկացրեց, որ այս տարվանից թղթային տարբերակով տոմսերի վաճառքը դադարեցվել է։

Ավելի ուշ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո էլ տոմս գնել փորձող քաղաքացիները նշում էին՝ տոմսերն արդեն սպառված են եղել։

ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տոմսերի մի մասը նախապես ամրագրել էր ֆեդերացիան։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք ՀՖՖ՝ ճշտելու, թե ինչ նպատակով են ամրագրվել այդ տոմսերը։

«Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ամրագրված է եղել շուրջ 4200 տոմս, որոնցից 1104-ը նախատեսված էին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրանց ֆան ակումբի համար։ 1130 տոմս ամրագրված է եղել FAF և Red Eagles ֆան շարժումների համար։

Մյուս տոմսերը ամրագրված են եղել սոցիալական տարբեր խմբերի (զինհաշմանդներին, մանկատներին), ՀՖՖ աշխատակազմի, «Հանրապետական» ստադիոնի և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզչական շտաբերի, ՀՖՖ մրցավարների, պատվիրակների, հրահանգիչների, պրոֆեսիոնալ բոլոր ակումբների, ինչպես նաև ՀՖՖ գործընկերների համար»,-մեր գրավոր հարցմանը ի պատասխան հայտնել են ֆեդերացիայից։

Մենք զանգահարեցինք մանկատներ՝ պարզելու, թե արդյոք տրամադրվել են նրանց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսեր։ Պարզվեց, որ ոչ։ Նույն հարցով դիմեցինք նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին, պատասխանը կրկին բացասական էր։

ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքում՝ tickets.ffa.am-ում, տոմսերի սպառումից հաշված ժամեր անց դրանք հայտնվեցին սև շուկայում։ Եթե ֆեդերացիան տոմսերը վաճառում էր 1000-20000 դրամով, ապա վերավաճառողների մոտ դրանց գինը որոշ դեպքերում հատում էր 1 միլիոն դրամի շեմը։ Տոմսերի վերավաճառքով զբաղվող հարթակներում առկա տոմսերի և ՀՖՖ-ի ամրագրած տոմսերի համեմատությունից պարզ է դառնում, որ դրանց մի մասը հետագայում հայտնվել է վերավաճառողների մոտ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan