Ինֆորմացիա եմ ունեցել, որ հոկտեմբերին ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում. ՀԷՑ նախկին տնօրեն «Մայր Հայաստանի» ավտոերթը Վաղարշապատում (ուղիղ) Վաղարշապատի ընտրությունները. պայքար ճնշումների, վարչական ռեսուրսի և հանրային կամքի միջև
13
Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սիրելի՛ վաղարշապատցիներ, նոյեմբերի 16-ին ակտիվ մասնակցեք ընտրություններին և մերժեք ՔՊ-ին Նիկոլ Փաշինյանին անփառունակ պարտություն է սպասվում․ Երվանդ Բոզոյան Ծիածան, միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Ի՞նչ խնդիր են հետապնդում թուրք և ադրբեջանցի որոշ շրջանակներ՝ փորձելով օգտագործել թուրքական ինքնաթիռի աղետը Վրաստանի օդային տարածքում Մենք ասում ենք՝ արի՛ ընտրատեղամաս ու մի հատ չափալախ տուր սրանց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սվինների վրա նստած իշխանիկ է Նիկոլը, վախենում է Սաակաշվիլու ճակատագրին արժանանալուց. Անդրանիկ Թևանյան ՔՊ-ն գործ կարելու վարպետ է, փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, չի ստացվելու. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» այցելել է Ծիածան և Հովտամեջ (տեսանյութ) Իրավապահ մարմինները հրաժարվում են հստակ նշել, թե որտեղ է գտնվում առևանգված Օնիկ Հարությունյանը Պատերազմ Արցախում
ՔՊ-ում քաոս է․ «Կարճ ասած» Իգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքով Ի սեր մեր հայրենիքի ազատագրության՝ Վաղարշապատում ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտային․ Միքայել սրբազան Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) «Մայր Հայաստանը» լինելու է գյուղացու կողքին. Գրիշա Հարությունյան (տեսանյութ) Ազատություն TV-ի անդրադարձը «Մայր Հայաստանին» աջակցող բոլգերի ձերբակալությանն ու «Մայր Հայաստանի» ավագանու թեկնածուների դեմ գործ հարուցելուն Դատաիրավական համակարգը մեր երկրում քաղաքական հետապնդումների և պատժիչ մեքենայի կցորդն է Մենք նոյեմբերի 16-ին հաղթանակ ունենալո՛ւ ենք․ Սևակ Խաչատրյան Սիրելի՛ վաղարշապատցիներ, նոյեմբերի 16-ին ակտիվ մասնակցեք ընտրություններին և մերժեք ՔՊ-ին Լևոն Քոչարյանը դատի կտա «Սիվիկ»-ին. Վաղարշապատի ընտրությունից առաջ կեղծ տեղեկություններ տարածելու և իրեն զրպարտելու համար Պարտքեր, մանր «քցոցիներ» դատական քաշքշուկներ. Փաշինյանի իշխանության պրոյեկտ Մկրտչյանը կարո՞ղ է Էջմիածնի ղեկավար լինել. «Երկիր» «Արդարադատությանը խոչընդոտելու» տարօրինակ կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը. փաստաբան Լավագույն սցենարի դեպքում Ռոմանոս Պետրոսյանը կարող է ունենալ վկայի կարգավիճակ․ Օրբելյան Ինֆորմացիա եմ ունեցել, որ հոկտեմբերին ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում. ՀԷՑ նախկին տնօրեն Եվրոպայի Հայ դատն իր վրդովմունքն է հայտնել Փաշինյանի «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ Մեկնարկել է Բագրատ սրբազանի և 17 քաղբանտարկյալների դատական նիստը «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները բացարկի միջնորդութուն ներկայացրին ՀԾԿՀ նախագահին Նիկոլ Փաշինյանին անփառունակ պարտություն է սպասվում․ Երվանդ Բոզոյան Ծիածանը «Մայր Հայաստանի» հետ է Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. Սուրենյանց Փաշինյանական իշխանության «ռեյդերական զավթման» ևս մեկ փուլ. քննարկվում է «Տաշիր»-ից ՀԷՑ-ի լիցենզիան վերցնելու հարցը Ծիածան, միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Դիվադադար եղած, քունը կորցրած իշխանություն. «Փաստ» Ռոբերտ Ամստերդամը Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում խոսել է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման մասին «Կուտ տալ» ասվածը դեռ երբեք այդքան բառացի չէր հնչել. «Փաստ» Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման Ի՞նչ խնդիր են հետապնդում թուրք և ադրբեջանցի որոշ շրջանակներ՝ փորձելով օգտագործել թուրքական ինքնաթիռի աղետը Վրաստանի օդային տարածքում Քիչ առաջ Սրբազան Պայքարի աջակիցներն ակցիա են իրականացրել Արշակունյաց պողոտայում

Փչացած իշխանություն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագի Սևակ Հակոբյանը նկատում է. «Մեկ թողարկման մեջ հավաքել եմ վերջին օրերի մի քանի իրադարձություն, որոնց երբ ծանոթանում ես, տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում էդ 40 հազար հանցագործությունը որ կատարվել է մեկ տարում, մեծամասնությունը կատարել են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչներն ու նրանց հետ կապ ունեցող անձինք։

Լրագրողը հայտնում է, որ Խոյ համայնքի ՔՊական ղեկավարն ու նրա եղբայրը ծեծկռտուք են սարքել, բռնության են ենթարկել անգամ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին: ՆԳ նախարարը հերքում է, թե ՔՊ-ական ղեկավարը մասնակցություն է ունեցել ու խնդրում է հավատալ պաշտոնական տեղեկատվությանը։ ՔՊ-ական համայնքապետերի մասնակցություամբ միջադեպերը մի հատ չեն, երկու հատ չեն, 10 հատ չեն, ժողովուրդ։ Ընդամենը վերջերս էր, որ Երևանում կալանավորվեց ՔՊ-ական թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ մի խումբ անձանց հետ ծեծել է իր նախկին աշխատակցին։ Մեկ այլ ՔՊ-ական, որ այժմ Նկկոլի խորհրդական է՝ Արամ Խաչատրյանը, մարզպետ եղած ժամանակ էր ծեծել ոչ ՔՊ-ական համայնքապետին։ Սովորություն է սրանց համար մարդ ծեծելը ու անպատիժ մնալը։ Էդ Նիկոլն էր ասում բռնություն կիրառողը պետք է աղբաման նետվի։

Օրվա մյուս լուրն եմ կարդում․ լրագրողը հայտնում է, որ ձերբակալվել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ -ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ թմրանյութի թեմայով։ Գրում է՝ դեսպանի եղբոր վարած Mazzerati-ն կանգնեցնում են պարեկները, վարորդի կողքին նստածը վերցնում է պայուսակը և դիմում փախուստի․ պայուսակում լինում է թմրանյութ և զենք։ Դե զենք ունենալը և կիրառելը հիմա սովորական բան է դարձել, ամեն օրչ ե դեպքերը։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականների՝ թմրանյութերի վերաբերյալ հակումներն էլ բազմիցս արձանագրվել են։ ՔՊ-ական թաղապետի տեղակալ կար, որը հայտնի է թմրանյութի գործով, ՔՊ-ական պատգամավոր կա, որ հայտնի է թփմրանյութի գործով, բերման է ենթարկված եղել, ՔՊ-ական ԱԺ նախագահն ընդհանրապես առաջարկում է օրինականացնել թմրանյութը։ Վերադառնալով ԱՄՆ-ում դեսպան նշանակված ՔՊ-ական նախկին սոցապնախարարին, հիշեցնեմ, որ նախորդ տարի էլ աղմուկ բարձրացավ, որ 100 մլն դրամի հարկ են թաքցրել։ Զարգացած երկրներում նման լուրերի ֆոնին պաշտոնյան հրաժարական է տալիս․ չի կարող քաղաքացին նրա նկատմամբ վստահություն ունենալ նման լուրերի ֆոնին, դա գցում է իշխանության հեղինակությունը։ Բայց Նիկոլի պարագայում չեղած հեղինակությունը այլևս ընկնելու տեղ չունի։ Ես չեմ ուզում անմեղության կանխավարկած խախտել, արդարադատությունը թող պարզի՝ ՔՊ-ական դեսպանի եղբայրը որքանով կապ ունի, բայց էդ արդարադատությունն էլ, ախար, ինչպես որ տեսնում ենք, զբաղվում է այնքան ու այնպես, ինչպես ուզում է Փաշինյանը։ Այստեղ հետաքրքիր է, նաև՝ այդ մեքենան ում է պատկանում, արդյո՞ք նորընծա դեսպանինն է և նրա եղբորը։ Եթե նրանցն է, այլ թեմա է, թե ինչպես է մի քանի տարի նախարար աշխատողի եղբայրը իր թանկարժեքությամբ հայտնի Mazzerati քշում։ Գուցե արդար քրտինքով է․ ինչի հեռուստացույցի փող չունեցող Արարատ Միրզոյանը «արդար քրտինքով» դղյակ կգնի, Տիգրան Ավինյանը մի քանի հատ էդ դղյակից կգնի, Սուրեն Պապիկյանը էլիտար բնակարաններ կգնի, Նարեկ Մկրտչյանը նույն բլոկի անդամ չէ՞, հո իր եղբայրը էշով ման չի՞ գա։

Ուշագրավ է, որ Նարեկ Մկրտչյանի եղբոր մասով մամուլը դիմում է իրավապահներին, որ հաստատեն կամ հերքեն տեղեկությունը ու ժամեր շարունակ ինֆորմացիա չեն տալիս։ Հետաքրքիր է, թե ինչու։ Իմ մասնավոր կարծիքով, պատճառն այն է, որ Նիկոլը ճամփորդության մեջ էր, կապի մեջ չէր ու դեռ չէին ճշտել նրա հետ, թե ոնց անեն։ Չէ՞ որ ինքն է կառավարությունը ու ինքն է որոշում ում բռնեն ում չբռնեն։ Նա պետք է թույլ տա, որ իրավապահները բռնեն։ Հիշո՞ւմ եք, Քոչարյանի գործով էլ էր այդպես, ՀԱՊԿ նիստիր էր, որ ԱԱԾ տնօրենը զանգում քննարկում էր, թե ինչ անեն։ Առաջիկա թողարկումներից մեկում հանգամանորեն կանդրադառնամ ՔՊ-ական պաշտոնյաների ու նրանց հարազատների հանցագործություններին։

Մեկ այլ լուր եմ կարդում՝ ձերբակալվել է սնանկության գործով կառավարիչ՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Սա աղտ է, որով վարակված է դատական համակարգը․ քանի-քանի դատավոր է կաշառքի գործերով անցնում։ Սրանք կասեն՝ բա տեսեք, կոռուպցիա չկա, կալանավորում ենք։ Ես էլ կհարցնեմ՝ իսկ քա՞նիսին չեք կալանավորել։ Օրերս մամուը գրեց, որ մի շարք դատավորների տներում ու աշխատասենյակներում խուզարկություններ են։ Իշխանության սրտի դատավորներից մեկի տանից կես միլիոն դոլարի քեշ փող էին հանել, համաձայն չհերքված հրապարակումների։

Մեկ այլ ուր, դարձյալ՝ վերջին օրերի․ իմացանք, որ կալանավորվել է ԱԳՆ աշխատակից՝ դավաճանության մեղադրանքով․ թշնամու օգտին լրտեսություն է արել։ Ժողովուրդ ջան, էդ կնոջը մեղադրելուց առաջ մի մոռացեք, որ նրա կառույցի ղեկավարը՝ ԱԳ նախարարը, մեր երկրում թուրքի ագենտի մականուն ունի։ Նրան մեղադրելուց առաջ հիշեք, որ մեր երկրում վարչապետ աշխատող մարդը կատարում է Ադրբեջանի իշխանությունների հրապարակայնորեն տրված հրահանգները։ Թե ինչի դիմաց է անում, մի օր կբացահայտվի։

Լրահոսում տեղ գտած ևս մեկ լուր եմ կարդում, որն ավելի շատ ոչ թե կոռուպցիայի, այլ բարդակի արդյունք է։ Տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է ինչ-որ մեկը, մի արտասահմանցի իբր զբոսաշրջիկ մոտոցիկլետով հասնում պետական սահմանային դիրք, զրուցում զինվորների հետ, որոնցից մեկը հայհոյում է Ադրբեջանին ու ՌԴ նախագահին։ Պաշտպանության նախարարությունը բացատրություն չի տվել։ Այնինչ սա պաշտպանական այդ մեծ համակարգում կատարյալ բարձիթողի իրավիճակի մասին է։ Դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ, հրապարակվել՝ նոր, տեղի է ունեցել Արտանիշ Գյուղի դիրքերում, Գեղարքունիքի մարզն է, Շորժայի մոտ։ Մոնտաժած տեսանյութ է․ այդ զբոսաշրջիկը մոտոյով գալիս է, սադրում, հետո այցելում այլ վայրեր, հետո մեկ այլ մարզում ինչ-որ վթարի մեջ հայտնվում իր մոտոցիկլետով, թողնում-փախչում է, հետո լքում է երկիրը, ամիսներ անց հրապարակում է այդ տեսանյութը։ Բայց հարց Սուրեն Պապիկյանին՝ ինչպե՞ս կարող է ցանկացած մեկը էդպես հանգիստ հասնել մարտական դիրք՝ այդ զինվորներին։ Տեղեկացա, որ ռազմական ոստիկանությունը նեղն է դրել այդ տղաներին, բայց ինչպե՞ս կարող է սովորական մեկը հասնել սահմանային գիծ։ Էդ հենց լրագրող է ուզում գնա դիրք նկարեու, արգելում եք, անգամ ընդդիմադիր պատգամավորներին էիք արգելել սահման գնալ․ բա դա ո՞նց է գնացել։ Միլիոնատեր դարձած Պաշտպանության նախարարը իր ղեկավարած անվտանգային ոլորտից տեղյակ է՞։ Բա եթե էս կողմից էդքան հեշտ կարող են գնալ սադրել զինվորին, բա էն կողմի՞ց, թշնամու կողմի՞ց ինչ կանեն։

Մեկ այլ լուր կարդամ՝ ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը, մամուլը գրում է՝ ինչ-որ չարաշահումների համար։ Մեկ այլ լուր եմ կարդում՝ կաշառք տալու-ստանալու գործով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձ։

Կրկնում եմ, սրանք մի քանի օրերի լուրերն են ու սա մեկ բանի մասին է՝ ինչքան փչացած է Հայաստանի իշխանությունը։

Կարճ ասած՝ կապ չունի, թե սրանք ինչքան են ասում ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար բառերը։ Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում իշխանության են մարդիկ, որոնք հակում ունեն հանցավորության՝ թմրամիջոցների, կոպուպցիայի, բռնությունների։ Մեր երկրում սրբազան դատելը այլևս սովորական է, հերոսի մոր քաշքշելը այլևս սովորական է, թոշակառուին նվաստացնելը այլևս սովորական է, թալանելը սովորական է, ապօրինի հրահանգներ տալը սովորական է, արագ հարստանալը սովորական է։ Սրանք եկել են իբր անարդարություններից ազատելու, բայց ուղնուծուծով թաղված են հանցավորության մեջ։ Կրկնում եմ, էս 8 տարիներին մեր գլխով անցածը վկայությունն է այն բանի, որ մենք իշխանության ենք բերել բարոյապես մաշված, աղճատված մարդկանց»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan